Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arak char
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Չարը գոյություն ունի՞ (առակ)
Նորություններ

Չարը գոյություն ունի՞ (առակ)

Published: 11 Հունվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Համալսարանի մի պրոֆեսոր հարց տվեց իր ուսանողներին.

— Արդյո՞ք այն ամենը, ինչ գոյություն ունի, ստեղծված է Աստծո կողմից:

Մի ուսանող համարձակորեն պատասխանեց.

-Այո:

Պրոֆեսորը հարցրեց.

-Արդյո՞ք Աստված է ստեղծել ամեն ինչ:

— Այո՛, պարոն,— պատասխանեց աշակերտը։

Պրոֆեսորը հարցրեց.

— Եթե Աստված ստեղծել է ամեն ինչ, ապա Աստված ստեղծել է նաև չա՞րը, քանի դեռ այն գոյություն ունի: Եվ ըստ այն սկզբունքի, որ մեր արարքները բնորոշում են մեզ, ապա Աստված չա՞ր է։

Ուսանողը լռեց, երբ լսեց այս պատասխանը։ Պրոֆեսորը շատ գոհ էր իրենից։ Նա պարծենում էր ուսանողների առաջ, որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված առասպել է.

Մեկ այլ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

— Կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ, պրոֆեսոր։

-Իհարկե, — պատասխանեց պրոֆեսորը:

Աշակերտը վեր կացավ ու հարցրեց.

-Պրոֆեսոր, ցուրտ գոյութոյւն ունի:

— Ինչ հարց: Իհարկե գոյություն ունի։ Երբեք չեք մրսե՞լ։

Պրոֆեսորի հակադարձումը ուսանողներին ծիծաղեցրեց։ Երիտասարդը պատասխանեց.

-Իրականում, պարոն, ցուրտ գոյություն չունի։ Ֆիզիկայի օրենքների համաձայն, այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում ջերմության բացակայությունն է: Մարդը կամ առարկան կարելի է հետազոտել՝ տեսնելու, թե արդյոք դրանք էներգիա ունեն կամ փոխանցում են: Բացարձակ զրոն (-460 աստիճան ) ջերմության իսպառ բացակայությունն է։ Ամբողջ նյութը դառնում է իներտ և չի կարողանում արձագանքել այս ջերմաստիճանում: Ցուրտ գոյություն չունի։ Մենք ստեղծել ենք այս բառը, որպեսզի նկարագրենք, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության դեպքում:

Աշակերտը շարունակեց.

-Պրոֆեսոր, խավար գույություն ո՞ւնի:

— Իհարկե։

Կրկին սխալվում եք, պարոն։ Խավարը նույնպես գոյություն չունի։ Խավարը իրականում լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ խավարը: Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման՝ սպիտակ լույսը բաժանելու բազմաթիվ գույների և ուսումնասիրելու յուրաքանչյուր գույնի տարբեր ալիքների երկարությունները: Դուք չեք կարող չափել խավարը: Լույսի պարզ ճառագայթը կարող է ներխուժել խավարի աշխարհ և լուսավորել այն: Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որքան մութ է տարածքում: Դուք չափում եք, թե որքան լույս է ներկայացված: Այդպե՞ս չէ, խավարը հասկացություն է, որը մարդը օգտագործում է նկարագրելու, թե ինչ է տեղի ունենում լույսի բացակայության դեպքում:

Վերջում երիտասարդը հարցրեց պրոֆեսորին.

-Պարոն, չարը գոյություն ունի՞։

Այս անգամ տատանվելով, պրոֆեսորը պատասխանեց.

-Իհարկե, ինչպես ասացի։Մենք նրան տեսնում ենք ամեն օր։ Մարդկանց միջև դաժանություն, բազմաթիվ հանցագործություններ և բռնություններ ամբողջ աշխարհում: Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան չարության դրսևորումներ։

Սրան աշակերտը պատասխանեց.

-Չարը գոյություն չունի, պարոն, կամ գոնե ինքն իր համար գոյություն չունի։ Չարը պարզապես Աստծո բացակայությունն է: Դա նման է խավարին և ցրտին, մի բառ, որը ստեղծված է մարդու կողմից Աստծո բացակայությունը նկարագրելու համար: Աստված չարը չի ստեղծել. Չարը հավատքը կամ սերը չէ, որոնք գոյություն ունեն որպես լույս և ջերմություն: Չարը մարդու սրտում աստվածային սիրո բացակայության արդյունքն է: Այն նման է ցրտին, որը գալիս է, երբ ջերմություն չկա, կամ այնպիսի խավարին, որը գալիս է, երբ լույս չկա:

Պրոֆեսորը նստեց։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Atori ashkhtakicner 05 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)
Հաջորդ նյութը RD despan shqanshan 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Garegin Erkrord 147
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21 Սեպտեմբերի, 2021
Sanbigarani avetaran
Նորություններ

Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

28 Օգոստոսի, 2023
GRIG5962 copy
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

18 Դեկտեմբերի, 2017
Ararat amsagir
Նորություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՍԿԱՆ»

12 Նոյեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?