Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hovnan eps. Hakobyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Ցավ եմ ապրում, որ ժամանակին միաբանակից մեր եղբայրը փորձում է այլափոխել իրողությունները». Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Նորություններ

«Ցավ եմ ապրում, որ ժամանակին միաբանակից մեր եղբայրը փորձում է այլափոխել իրողությունները». Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Published: 6 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ընթերցեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Վարդգես Սահակյանի (նախկինում` Տ. Հովհաննես աբեղա Սահակյան) նամակը:

 Ցավ եմ ապրում, որ ժամանակին միաբանակից մեր եղբայրը փորձում է այլափոխել իրողությունները և իր նկատմամբ Վեհափառ Հայրապետի կեցվածքը: Չանդրադառնալով իր ծառայությանը` խոսեմ միայն իր մայրիկի բուժման առնչությամբ ներկայացված պատմությանը: Քաջ առողջություն եմ մաղթում նրան:

 Սակայն նկատի ունենալով այն, որ անձամբ եմ առնչվել Հայր Սուրբին և փորձել նաև օգտակար լինել` հանուն ճշմարտության պետք է ասեմ հետևյալը:

 Երբ տեղեկացանք նրա մայրիկի առողջական խնդիրների և նրան Պետերբուրգ բուժման տանելու մտադրության վերաբերյալ` մեր հերթին հորդորեցինք նրան պատրաստելու բժշկական թղթերը, որպեսզի Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնենք, հայտնեցինք նաև, որ Հայ Եկեղեցին կապահովի Պետերբուրգում նրանց կեցության պայմանները, կմիջնորդի նաև այնտեղ հայտնի մի հայ բժշկի` ցուցաբերելու անհրաժեշտ հոգատարությունը: Վեհափառը նման պարագաներում միաբաններին միշտ զորակցություն և նաև նյութական աջակցություն է ցույց տալիս:

 Հայր Սուրբը համաձայնեց` խոստանալով ներկայացնել ամենը: Սակայն երկու օր անց, երբ փնտրեցինք նրան պայմանավորվածությունների համար, պարզվեց, որ նա արդեն առանց որևէ իրազեկման և արտոնության, թողնելով իր հովվական ծառայությունը ԵԿՄ-ում, մեկնել է երկրից և այն էլ ոչ թե Պետերբուրգ, ինչպես պատրաստվում էր, այլ Գերմանիա: Հասկանալի է, որ դա մեկ օրվա պատրաստության խնդիր չէր: Չենք քաշվում նաև տեղեկացնելու, որ մինչ մեկնումը նա գումարներ է վերցրել մի շարք եկեղեցականներից, այդ թվում և ինձանից, ու Մայր Աթոռի պաշտոնյաներից:

 Հաջորդող ամիս մենք փորձեցինք ամեն կերպ կապ հաստատել Հայր Սուրբի հետ, սակայն մեր ջանքերն արդյունք չտվեցին, իր կողմից որևէ նամակ էլ չառաքվեց Մայր Աթոռ տեղեկացնելու իր վիճակի մասին: Միայն 2017 թ. մարտի 31-ին նա արձագանքեց` սոսկ տեղեկացնելով, որ մայրը հիվանդանոցում է, ինքը կապի միջոցներ չունի:

 Հայր Հովհաննեսի` ծառայությունը լքելու հարցը, նկատի ունենալով ընտանեկան պարագաները, հետաձգվեց և քննարկման նյութ չդարձավ: Սակայն, նկատի ունենալով հաջորդող ամիսների լռությունը և այն, որ նրա հետ որևէ կապ հաստատելու փորձերն ապարդյուն էին և ակնհայտ էր Գերմանիայում մնալու մտադրությունը, խնդրին ընթացք տրվեց և միաբան աբեղան հռչակվեց կարգալույծ:

 Որտե՞ղ է այստեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեղավորությունը, որ առաքել է ուսումը շարունակելու արտասահմանում, փորձել է միշտ ընդառաջել նրան, նաև ժամանակին` ընդառաջ իր դիմումին նրա ծառայության վայրը փոխելու հարցում:

Հովնան եպիսկոպոս

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vahram qahana Meliqyan Ցուցարարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել
Հաջորդ նյութը Ter Gabrel Vardanyan ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է…..

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

16 2
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին (նկարներ)

16 Ապրիլի, 2021
Dialog HK
Նորություններ

Սեմինար` աղանդավորական քարոզչության կանխարգելման վերաբերյալ

18 Մարտի, 2016
25 5
Նորություններ

Վիեննայի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

25 Մայիսի, 2017
Ekeghecakan kyanq 22.05.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (22.05.2017)

23 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?