Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Bjsishkner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բժիշկները կօրհնվեն՝ իրենց հովանավոր Սուրբ Ղուկասի Աջով
Նորություններ

Բժիշկները կօրհնվեն՝ իրենց հովանավոր Սուրբ Ղուկասի Աջով

Published: 3 Հունիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 3-ին, ժամը 19:00-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը բժիշկների օրհնության կարգ է կատարելու։ Համաճարակի այս օրերին ամենակարեւոր, վտանգավոր ու անձնազոհ ծառայությունը կատարողներին Հայոց հայրապետն օրհնելու է Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքակիր Աջով։

 «Ամենքին է հայտնի, որ համավարակի այս ծանր օրերում բժիշկներն անձնազոհաբար ծառայում են իրենց ազգակիցներին։ Մեր կյանքի ողջ ընթացքում ականատես ենք լինում բժիշկների ձեռամբ հրաշքների, որոնք մահկանացուներիս համար դառնում են նաեւ առ Աստված դարձի պատճառներ։ Մխիթարական է եւ քաջալերական, որ հենց այս իրավիճակում, Հայոց հայրապետի ջերմ փափագով, նրանք մասնավոր օրհնության են արժանանում»,- Մեդիամաքսին ասել է Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

 Բժիշկների եւ այս ասպարեզի բոլոր նվիրյալների օրհնություն առաջին անգամ է կատարվում, եւ պատահական չէ, որ այս կարգի համար Գանձատնից դուրս է բերվելու Սուրբ Ղուկասի մասունքակիր Աջը։ Նա համարվում է բժիշկների եւ նկարիչների հովանավոր, բարեխոս սուրբը։
Ղուկաս Ավետարանիչը Հիսուսի աշակերտների երկրորդ խմբից՝ 72-ից մեկն էր։ Ծագումով հույն էր, մասնագիտությամբ՝ բժիշկ, օժտված էր նաեւ նկարչական ձիրքով։ Նա իր քարոզչական առաքելությունն իրականացրել է Պողոս առաքյալի հետ, այդ ընթացքում դարմանել նրա ցավերը, բուժել շատ հիվանդների։ Սուրբ Ղուկասը նահատակվել եւ ամփոփվել է Հունաստանի Թեբե քաղաքում, բայց բժշկությունները շարունակվել են նաեւ հետագայում՝ նրա սուրբ մասունքների ներգործությամբ:

4-րդ դարում Կոստանդիոս Բ կայսեր հրամանով՝ Սուրբ Ղուկասի մասունքները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս եւ ամփոփվել Սրբոց առաքելոց տաճարում։ Հավանաբար 8-րդ դարում այստեղից տարվել են Իտալիայի Պադովա քաղաքը՝ Սուրբ Հուստիանեի վանք:

«Միջին դարերում ու նաեւ XX դարի ընթացքում Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքներից հանձնվել են Պրահայի Մայր Տաճարին, Հունական ուղղափառ եկեղեցուն: Ըստ ազգային ավանդության՝ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքներից Հայաստան բերվել է դեռեւս 4-րդ դարում: Վստահաբար, հետագա դարերում եւս Սրբի մասունքներից ընծայաբերվել են Հայոց եկեղեցուն: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունները տակավին շարունակվում են: Ավետարանչի մասունքներ ունեցող պատմական մեր սրբավայրերից հիշվում են Ձագավանքը, Սանահինը: Մայր Աթոռում պահվում է Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը, որն ամփոփված է աջ ձեռքի տեսքով մասունքարանում»,- նշում է հայր Ասողիկը:

Վերջին անգամ այս մասունքարանը դուրս է բերվել 2015 թվականին՝ Մյուռոնօրհնության առիթով:

Աղբյուր՝ mexiamax.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ghukas avetaranchi masunq1 Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն
Հաջորդ նյութը 03 3 Բժիշկների օրհնության կարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

28.02.03
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

28 Նոյեմբերի, 2017
4 1 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների ժողով

4 Դեկտեմբերի, 2015
Mayr Ator 25
Նորություններ

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով

7 Մայիսի, 2017
Mayr Ator987
Նորություններ

Ի նպաստ Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերի

12 Հունիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?