Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Surb Akop 26..01
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի (նկարներ)
Նորություններ

Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի (նկարներ)

Published: 26 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնեց Բուլղարիայի Յամբոլ քաղաք՝ հանդիսապետելու նորակառույց եկեղեցու օծման և բացման արարողությունը։

 Սեպտեմբերի 24-ին հընթացս Սուրբ Պատարագի օծվեցին եկեղեցու 16 սյուները և մկրտության Սուրբ ավազանը։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2008 թվականին՝ թեմի լուսահոգի առաջնորդ Տ․Տիրայր արք․Մարտիկյանի ձեռամբ։

 Հայկական եկեղեցաշինական ավանդույթներով կառուցված եկեղեցու ճարտարապետներն են Ժիրայր և Ալվարդ Պատվականները։ Աղոթատունը, որտեղ կարող է տեղավորվել շուրջ հարյուր մարդ, կառուցվել է Սոնյա Արշավիրի բարերարությամբ։

 Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռումինիայի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․Տաթև եպս․Հակոբյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, Բուլղարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հայ համայնքի անդամներ, այլ քաղաքներից ժամանած հյուրեր։

 Թեմակալ առաջնորդ Տ․Իսահակ վարդապետ Պողոսյանն իր քարոզում նշեց, որ յուրաքանչյուր եկեղեցի աշխարհի որ անկյունում էլ կառուցվի, կառուցվում է առ Աստված հավատքով, առ Սուրբ Էջմիածինը սիրով և այն խոր համոզմամբ, որ առանց Հայ Եկեղեցու վտանգված է քրիստոնյա հայի հոգևոր կյանքը, ազգի հարատևության ու փրկության երաշխիքը։ «Այս նորակերտ եկեղեցին ձեր հավատքի վկայությունն է, որի օրհնաբեր հարկի ներքո համախմբվել եք այսօր», ասաց հայր սուրբը։

 Բարձր գնահատելով բարերար Սոնյա Արշավիրի եկեղեցաշինության գործում ունեցած ավանդը՝ բարերարը պարգևատրվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով։

 Հայր Իսահակը նաև գնահատանքի խոսք ասաց Բուլղարիայի իշխանության ներկայացուցիչներին, Յամբոլի ղեկավարներին, ինչպես նաև քաղաքի բուլղար բնակչությանը հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։
Եկեղեցու օծման և հանդիսավոր բացման արարողությունից հետո ներկաներին Վեհափառ հայրապետի շնորհավորանքներն ու հայրապետական
օրհնությունը փոխանցեց Տ․Եզրաս արք․Ներսիսյանը։ Սրբազան հայրն իր խոսքում նշեց, որ սեպտեմբերի 24-ը Յամբոլ քաղաքի հայերի համար
տոն է հավատքի, սիրո ու նվիրումի։ «Հակառակ մեզ բաժին ընկած բոլոր դժվարությունների ու փորձությունների, հայ ժողովուրդը միշտ մնացել
է հավատարիմ Սուրբ Էջմիածնին, որը Աստծո Միածին Որդու իջմամբ է հիմնվել և որով օրհնվել է հողը հայրենի և ազգը մեր աստվածասեր»,-
ասաց Սրբազան հայրը և պատգամեց հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին, Աստծո տանը առատացնել աղոթքը՝ հանուն աշխարհի
խաղաղության, ժողովուրդների բարեկամության, Հայաստանի և Բուլղարիայի առաջընթացի և առաքելահաստատ Հայ Եկեղեցու պայծառության։

Surb Akop 26..01 Surb Akop 26.02 Surb Akop 26.03 Surb Akop 26.04 Surb Akop 26.05 Surb Akop 26.06

Աղբյուր՝ armenianchurch.ru

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Komitas vardapet e1537809908498 Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 26.09.2017 Եկեղեցական կյանք (25.09.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Serovbe Isakhanyan
Սոցկայքեր

«Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս

11 Հուլիսի, 2020
27.09
Նորություններ

Բանակի օրվա առիթով Ս. Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ, տեսանյութ)

27 Հունվարի, 2019
Irani mshakuyti despan 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավարին (նկարներ)

24 Հոկտեմբերի, 2023
09 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

9 Հուլիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?