Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
03 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բուլղարիայի մի խումբ ուխտավորներ այցելեցին Մայր Աթոռ (նկարներ)
Նորություններ

Բուլղարիայի մի խումբ ուխտավորներ այցելեցին Մայր Աթոռ (նկարներ)

Published: 3 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայից մի խումբ ուխտավորների՝ ուղեկցությամբ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանի: Խումբը, որի կազմում էին Բուլղարիայի ազգային գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և խորհրդարանի պատգամավորներ, Հայաստան է ժամանել մասնակցելու նաև Ամենյան Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո, Սոֆիայի ու Հայաստանի Ազգային պատկերասրահների ջանքերով կազմակերպված հանրահայտ բուլղարահայ գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին:

 Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վերհիշեց Բուլղարիա կատարած իր հովվապետական այցը՝ ընդգծելով, որ ականատեսն է դարձել բուլղարահայ համայնքի հավատավոր ընթացքին, Հայ Եկեղեցու շուրջը համախմբվելու և ազգային արժեքներով ապրելու նրա ձգտումին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Բուլղարիայի հայկական համայնքը ունի հարուստ պատմություն և մշտապես իր կարողություններով մասնակից է դարձել երկրի զարգացմանն ու առաջընթացին:

 Նորին Սրբությունն արձանագրեց, որ Սփյուռքի հայկական համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում իրենց հյուրնըկալած երկրների և հայրենիքի միջև սերտ, բարեկամական հարաբերությունների հաստատման գործում:

 Անդրադառնալով լուսահոգի Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին` Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր կազմակերպիչներին` շեշտելով, որ նման մշակութային միջոցառումների անցկացումը միմիայն նպաստում երկու ժողովուրդների փոխճանաչողությանը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ նմանօրինակ այցելությունները ևս խթան կդառնան թեմական կյանքի աշխուժացման, ինչպես նաև հայ-բուլղարական կապերի առավել սերտացման ու ամրապնդման համար:

 Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիևան:

03 1 03 2 03 3 03 4 03 5 03 6 03 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը garegin b ef32 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ԱՄՆ նախագահին
Հաջորդ նյութը Ter Vahram Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

18.01.03
Նորություններ

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՏՈՒՑԵՑ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԱՐԱԳԸ

18 Հունվարի, 2021
Gyumri gmbeti
Նորություններ

Օծվել են Սուրբ Աստվածածնի խաչերը (տեսանյութ)

30 Նոյեմբերի, 2016
Tiran pat14 3
Նորություններ

Եպիսկոպոսական ուխտի Պատարագ Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

15 Մայիսի, 2019
20 02 12
Նորություններ

Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20 Փետրվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?