Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
0221
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բեռլինում այցելեց «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոն, նախագահեց նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բեռլինում այցելեց «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոն, նախագահեց նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը

Published: 21 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԱրևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման-Ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում:

 Ծառայության պատասխանատու և կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը, ողջունելով Արևելյան Ուղղափառ նվիրապետերին և համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին:

 Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը, գոհունակություն արտահայտելով կենտրոն այցելության առիթով, մասնավորապես կարևորեց նրա առաքելությունը քրիստոնեական եկեղեցիների կյանքից ներս։ «Ուրախ ենք հյուրընկալվելու եկեղեցական-սոցիալական ծառայության մի կենտրոնում, որն այսօր աշխարհում տիրող սովի ու նեղությանց մեջ իր քրիստոնեական նվիրյալ ծառայությունն է բերում մարդկությանը: Մենք տպավորված ենք կենտրոնի աշխատանքով և ձեռքբերումներով: Ինչպես գիտեք, խորհրդային անաստվածության տարիներից հետո, անցյալ քսանհինգ տարիների ընթացքում մենք կարողացանք վերակազմակերպել Սոցիալական ծառայության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայաստանն այսօր ապրում է տնտեսական շրջափակման և պատերազմական իրավիճակում: Մենք փորձում ենք մեր ժողովրդի կարիքավոր զավակների համար հայթայթել անհրաժեշտ օգնությունը», — ասաց Նորին Սրբությունը` բարի ու արդյունավոր ընթացք մաղթելով Գերման-Ավետարանական եկեղեցու Սոցիալական ծառայությանն ու նրա աշխատակիցներին իրենց հետագա ծառայության և առաքելության մեջ:

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ և Հնդիկ Մալաբար Ասորի Ուղղափառ եկեղեցապետերի հետ միասին նախագահեց Բեռլինի` Դիտրիխ Բոնհոֆֆերի անվան Գերման-ավետարանական եկեղեցու կենտրոնում բացված «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը:

 Բեռլինի Գերման-ավետարանական եկեղեցու եպիսկոպոս դոկտ. Մարկոս Դրյոգեն ողջույնի իր խոսքում մեծապես կարևորեց Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների տեղն ու դերը Քրիստոնեական Եկեղեցու կյանքում` մասնավոր շնորհակալություն հայտնելով եկեղեցապետերին Գերմանիա կատարած իրենց այցելության համար:

 Գերմաներենով արտասանած իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. ,…Մեր խոսքի մեջ կկամենայինք ընդգծել երկու կարևոր իրողություն, որոնք Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների համար դարձել են այլևս առօրյա փորձառություն` նահատակություն և բռնագաղթ: Հասկացություններ, որոնք վտանգում են քրիստոնեության ծագման սկզբից իսկ բնօրրան դարձած աշխարհագրական այդ տարածքում քրիստոնեական եկեղեցիների ու համայնքների գոյությունը և պատմամշակութային արժեքների պահպանությունը: Հայտնության գրքից մեջբերված խոսքերը, ըստ էության, մեր առաջ բացում են հալածանքների ու նահատակության վաղքրիստոնեական վկայությունը, որով այսօր էլ շարունակում են ապրել Մերձավոր Արևելքի հարյուր հազարավոր քրիստոնյա քույրեր և եղբայրներ, ովքեր իրենց կյանքն են ընծայել իրենց հայրենի երկրների առաջընթացի ու զարգացման համար:

….Օտար տիրապետության, ի մասնավորի Օսմանյան կայսրության իշխանության տակ գտնվելով` Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հավատի իրենց տերունավանդ ճանապարհն անցան Գողգոթայի խաչի ու նահատակության հերոսական վկայությամբ: Բայց այս իրողությունը մերձավորարևելյան քրիստոնյաներին չմղեց ինքնակղզիացման ու հուսահատության, այլ ընդհակառակը` Սուրբ Հոգու ներշնչումով և ուժով նրանք հոգևոր իրենց կյանքի և մշակույթի անբաժանելի մաս դարձրին վերականգնումի և վերակենդանության, նորոգության ու հարության գաղափարները: …Մեր քույր` Ասորի Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ և Եթովպական Թևահեդո Եկեղեցիների նվիրյալ սպասավորների ու հավատացյալների կրած նեղությունների, բռնի արտագաղթի ամենօրյա փորձառությունը, տասնյակ և հաճախ հարյուրավոր սուրբ նահատակների վկայությունը ապացույցն են այն անհանդուրժողության ու կրոնի սրբազան արժեքների եղծման, որն այսօր առկա է Մերձավոր Արևելքի տարբեր մուսուլմանական ծայրահեղականների խոսքերում և գործերում: Մտահոգությունների տեղիք են նաև Մերձավոր Արևելքից քրիստոնյաների բռնի արտագաղթի արդյունքում ծնունդ առնող դժվարությունները, մերձավորարևելյան սփյուռքի աճը տարբեր երկրներում: Այսօր կարևոր է մեկտեղել մեր ջանքերը` պահպանելու համար քրիստոնեական պատմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և կասեցնելու բռնի արտագաղթը, պաշտպանելու իրավունքները քրիստոնեական փոքրամասնությունների ու համայնքների, անհրաժեշտ հոգատարություն դրսևորելու տարբեր երկրներում հետզհետե ստվարացող մերձավորարևելյան քրիստոնյա փախստականների հանդեպե:

 «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային համաժողովի գումարման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց համաժողովի կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր եռանդուն կերպով միջազգային ամենատարբեր հարթակներից հնչեցնում են Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակի ու հալածանքների օրեցօր բարդացող խնդիրը: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նմանատիպ համաժողովների կազմակերպումը միջազգային հանրության առաջ վերստին կպարզի Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրական պատկերը` նպաստելով այնտեղ ապրող հավատակիցքույրերի ու եղբայրների անվտանգ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը:

 Աղոթելով Հայոց Եկեղեցու` Մերձավոր Արևելքում ապրող զավակների, Արևելյան քույր Եկեղեցիների հավատացելոց, հոգևորականաց ու նվիրապետերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավոր Տիրոջից հայցեց խաղաղություն ու շենություն հնագույն ու պատմական եկեղեցական համայնքներին: Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսն շեշտեց, թե նահատակությունը գրեթե հասակակից է Արևելյան Ուղղափառ քրիստոնեությանը, և մաղթեց, որ դարավոր այդ պատմական շղթային ավելանան նաև արդարությունն ու խաղաղությունը:

 Նույն օրը երեկոյան, հավարտ պաշտոնական ծրագրի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի կողմից, ի պատիվ Գերմանիա Ամենայն Հայոց Հայրապետի պաշտոնական այցելության, կազմակերպվեց պաշտոնական ընթրիք-ընդունելություն, որին հրավիրված էին Գերմանիայի իշխանությունների, ինչպես նաև դիվանագիտական և եկեղեցական առաքելությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վեհափառ Հայրապետի հատուկ հրավերով ընթրիքին միացավ նաև Ասորի Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքը` իրեն ուղեկցող պաշտոնական պատվիրակությամբ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qaratev patke8agrutyun Քառադեմ պատկերագրության (հրեշտակակերպ մարդ, առյուծ, եզ և արծիվ) մեկնաբանությունը
Հաջորդ նյութը Xaghaxutyan aghotq Բեռլինում տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու քրիստոնյաներին նվիրված հատուկ միջեկեղեցական աղոթք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Vahram qahana 231
Նորություններ

Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է խառնաշփոթ ստեղծել եկեղեցապատկան կալվածքների իրավունքների դաշտում

8 Դեկտեմբերի, 2017
Dadivanq 754
Նորություններ

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում

14 Նոյեմբերի, 2020
26 2 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդներին (նկարներ)

26 Հունիսի, 2018
Pargev arqepiskopos 357
Նորություններ

Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի կոչը (տեսանյութ)

21 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?