Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mikayel ajapahyan 235
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բավ է մեր բերանը փակեք ու ասեք՝ լուռ մնացեք. Պետրոս Գետադարձն արդարացավ Փաշինյանի դավաճանության կողքին. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Նորություններ

Բավ է մեր բերանը փակեք ու ասեք՝ լուռ մնացեք. Պետրոս Գետադարձն արդարացավ Փաշինյանի դավաճանության կողքին. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Published: 8 Դեկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Վարչապետի պաշտոնը զբաղեցնեղ անձը պետք է հասկանար, որ ցանկալի էլ չի իր այցելությունը, բայց նա չհասկացավ և եկավ, ես էլ հրաժարվեցի ներկա լինել այդ արարողությանը։ Բայց այդ արարողությունը տեղի է ունեցել, ես էլ իմ աղոթքը մատուցել եմ, կարծես թե ցանկացած տեղ կարող էի մատուցել զոհերի հոգեհանգստյան աղոթք, այնպես որ այն մարդիկ, որ շահարկում էին, թե երկրաշարժի զոհերի համար էր, վարչապետի համար չէր հոգեհանգստյան կարգը՝ ասեմ, որ ես զոհերի համար ամեն օր եմ աղոթում։ Այնպես որ ավելորդ են շահարկումները, թե քաղաքականացրել եմ արարողությունը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ: Սակայն արարողակարգը չէր վարում Շիրակի թեմի առաջնորդը։

 «Երբ ասում են, որ եկեղեցին բոլորի համար է, սա շատ սխալ մտածելակերպ է։ Հայ առաքելական եկեղեցին հայ առաքելական հավատացյալների համար է, իսկ նրանք՝ ովքեր հայ առաքելական չեն, նրանց հայհոյանքները Հայ առաքելական եկեղեցու հասցեին ուղղված են հենց իրենց։ Մարդիկ իրենք իրենց հայհոյանքով ցույց են տալիս, որ իրենք չեն կարող այդ եկեղեցու մաս կազմել, որովհետև առաջնորդն իրենց կամակատարը չէ։ Առաջնորդը ավետարանի ավանդության հետևորդն է և այդ ավանդույթների պահպանումը պահանջում է ժողովրդից, որն իրեն հայ առաքելական է համարում»։ Անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Փաշինյանին ուղղված հորդորին՝ հրաժարական ներկայացնելու և այդ առնչությամբ հնչող քննադատություններին, թե Հայաստանը աշխարհիկ պետություն է, և եթե եկեղեցին միջամտում է քաղաքական գործընթացներին, ապա աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև բալանսը խախտվում է՝ Սրբազանն ասաց, որ ոչ մի բալանս էլ չի խախտվում։ «Հայ եկեղեցին այս երկրի տերն է, այս երկրում ասելիք ունի և պետք է ասի։ Այն, որ մինչև հիմա չի ասել, դա էլ երբեմն շահարկում էին այսօրվա քննադատողները։ Իսկ մենք լռում էինք, որ այս երկրում կայունությունն ու անվտանգությունը չխախտվի, հիմա ոչ կայունություն է մնացել, ոչ անվտանգություն։ Ապիկար, ապաշնորհ իշխանությունները 30 տարի մսխեցին այս անկախությունը։ Մեկը մյուսից ապիկար, մեկը մյուսից ապաշնորհ, և ի՞նչ է Հայ առաքելական եկեղեցու սպասավորները այս երկրի քաղաքացի չե՞ն, երբ պատերազմի պետք է գնան, երբ ռազմաճակատ պետք է գնան՝ ոչ մեկ չասաց, թե ինչու եք գնում ռազմաճակատ, ձեր գործը չէ, դուք ձեր աղոթքով զբաղվեք։ Այս երկրով մտահոգվելը քաղաքականությամբ զբաղվել չէ, թողնենք, որ այս երկիրն անդո՞ւնդը գլորվի, որովհետև մենք քաղաքականությամբ իբրև թե չպե՞տք է զբաղվենք։ Մենք այս երկրի լիիրավ քաղաքացիներն են, հետո ի՞նչ, որ մենք կամովի հրաժարվել ենք պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ընտրվելու իրավունքից, կամավորապես հրաժարվել ենք, չենք ցանկանում լինել ոչ նախագահ, ոչ վարչապետ, որ նախարար, ոչ մարզպետ, բայց մեր հոգևորականներից որևէ մեկն իր տվյալներով ու կարողություններով որևէ մեկի չի զիջում, դեռ մի քանի գլուխ էլ բարձր է։ Ուրեմն այդ «չզիջող» մարդիկ պետք է լուռ նայե՞ն, թե ինչպես ինչ-որ տգետներ, ապիկարներ ու ապաշնորհներ էս էրկրի մուխն են մարում։ Բավ է այլևս, 30 տարի տվեցինք այս մարդկանց հնարավորություն՝ երկիր ստեղծելու, սակայն նրանք երկիրը քայքայելուց բացի ուրիշ ոչ մի բան չարեցին։ Հետևաբար, այսօր եկեղեցին ասելիք ունի, եկեղեցականը միշտ էլ ասելիք է ունեցել ու եթե լռել է՝ լռել է որ չխանգարի, որ մարդիկ երկիր ստեղծեն։ Տեսանք իրեց ստեղծած երկիրը՝ մեկը մյուսից ավելի ապիկար դուրս եկան, մեկը մյուսից ավելի դավաճան։ Հիմա էլ այսքանից հետո դեռ ասողներ կան, որ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությա՞նը, թողնենք արտագաղթենք՝ գնանք ուրի՞շ տեղ ստեղծենք մեր երկիրը։ Մենք այս երկրի լիիրավ քաղաքացիներն ու տերերն ենք, և այլևս բավ է ամեն մի անգրագետ դուրս գա ու եկեղեցականին սովորեցնի, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցականը։ Այդ անգրագետները թող բարի լինեն կիրակի օրերին գան եկեղեցի՝ քարոզ լսեն, որ հասկանան, թե եկեղեցականն ինչպիսին պետք է լինի։ Թե չէ ամեն մի դուրսպրծուկ շարունակում է սովորեցնել, թե ինչպիսին պետք է լինի արքեպիսկոպոսը, թեմի առաջնորդը։ Իրենք մոմ վառելուց բացի՝ ուրիշ բան հասկանո՞ւմ են քրիստոնեությունից, որ քրիստոնեություն և ավետարանական ուսմունք են սովորեցնում։ Այսքան ժամանակ լռել ենք, հանդուրժել ենք, բայց թող հիմա իրենց չափերը ճանաչեն և իրենց կոշիկից վեր չբարձրանան, եթե եկեղեցականը խոսում է՝ խոսում է իր պրոֆեսիոնալ եկեղեցականի դիրքերից։ Չկա հարց այս երկրում, որ չվերաբերի եկեղեցականին, չկա հարց, որի մասին եկեղեցականն իրավունք չունենա կարծիք հայտնելու, որովհետև այս երկրի տերը եկեղեցականն է եղել, այս ժողովրդին պահել է եկեղեցականը և այսօր էլ ժողովրդի մի ստվար խավ, որ հուսախաբված է և հիասթափված՝ եկեղեցականին է նայում, ոչ թե ամեն տեսակ դուրսպրծուկների, ովքեր հայհոյանքներ են գրում ֆեյսբուքներում և եթերներում»։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ ելքեր է տեսնում ՝ Սրբազանն ասաց, որ անձամբ՝ իբրև քաղաքացի չի ցանկանում տեսնել իշխանությունում որևէ մեկին, ով 1990-թ-ից մինչև 2020 թ-ը եղել է որևէ կարգավիճակում ու պաշտոն է ունեցել։ «Որևէ հին դեմք չեմ ուզում տեսնել, բայց սա իմ անձնական կարծիքն է, եթե ժողովուրդը կցանկանա որևէ մեկին՝ թող բերի։ Ես էլի կքննադատեմ ցանկացած իշխանության, որը սխալ կանի, անկախ այն բանից ՝ նրանց դուր կգա թե ոչ։ Բայց բավ է մեր բերանը փակել ու ասել՝ լուռ մնացեք, մենք ինչ է՝ միայն պետք է տերտերութամբ զբաղվենք՝ այսինքն հոգեհանգիստ ու կնունք անենք, երբ միայն դրանով ենք զբաղվում՝ ասում եք՝ ինչու եք միայն դրանով զբաղվում, երբ զբաղվում ենք՝ մեզ սահմանափակումներ եք մտցնում։ Բավ է այլևս, մենք 1700 տարի մեր ժողովրդին պահել ենք իր պատմական հայրենիքում սահմաններում, դուք 30 տարվա մեջ ոչ ու փուչ արեցիք, հիմա ավելի վատ է վիճակը, քան 1988 թ-ի փետրվարից, երբ սկսվեց շարժոււմը, այսօր մենք ունենք միայն կորուստներ։ Սա չէր ձեր արածը։ Եվ սրանից հետո էլ դեռ եկեղեցուն, անուն են դնում, Պետրոս Գետադարձին եք անուն դնում, Պոտրոս Գետադարձն արդարացավ Փաշինյանի դավաճանության կողքին։ Նա գոնե պետրությունն հանձնեց քրիստոնյա կայսրության, դուք ո՞ւմ հանձնեցիք»,-ասաց Սրբազանը։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vahram 12 «Հայոց Հայրապետը աղոթում է իր զավակների և մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար» Տ. Վահրամ
Հաջորդ նյութը Ancyali masin ԱՆՑՅԱԼԸ ԱՆՑԱԾ ՉԷ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

ANSA781258 Articolo
Նորություններ

Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ (նկարներ, տեսանյութ)

12 Ապրիլի, 2015
Mayr Ator 397
Նորություններ

Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսների հայտարարությունը

3 Օգոստոսի, 2023
Ajakcutyun gegharqunik 14.10.2022
Նորություններ

Մայր Աթոռի աջակցությունը Գեղարքունիքի մարզի բնակիչներին

7 Հոկտեմբերի, 2022
Shahe C vrd. Ananyan
Նորություններ

Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին

15 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?