Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բացվեց Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը (նկարներ)
Նորություններ

Բացվեց Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը (նկարներ)

Published: 25 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 24-ին Երևանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայկ և Էլզա Տիտիզյանների անունը կրող «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան բացման արարողությունը:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո «Վարպետաց դպրոցը», որ վերակառուցվել է «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամի կողմից ծառայեցվելու է որպես վերականգնողական սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար:

 Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ Կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ և այլ հրավիրյալներ։

 «Վարպետաց դպրոցը» մուտքի կարմիր ժապավենը հատեցին Ամենայն Հայոց Հայրապետը, «Երևան իմ սեր» հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանը և Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանը:

 Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի բարերար, հիմնադրամի նախագահ և Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը` ներկայացնելով ծրագրի նպատակները, կառույցի ստեղծման պատմությունը և այդ գործում Եկեղեցու կարևոր դերակատարությունը: Տիար Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծրագրին ցուցաբերած անմիջական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալական խոսք ուղղեց կառույցի հիմնական բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին ու նախագծին աջակցած շուրջ 150 բարեկամներին:

 Իր սրտի խոսքն ասաց նաև տիար Հայկ Տիտիզյանը` ուրախություն հայտնելով նման ազգօգուտ ծրագրին մասնակից լինելու կապակցությամբ: Մեծանուն բարերարը գոհունակությամբ ընդգծեց, որ այս կառույցի առնչությամբ Վեհափառ Հայրապետի տեսլականն այլևս իրականություն է դարձել և հորդորեց ամենքին համախմբել ուժերը ծրագրի հետագա ընթացքի բարեհաջող իրագործման համար:

 Այնուհետև նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նորակառույց հաստատության օրհնության կարգը, որի ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին:

 Նորին Սրբությունը, գոհություն բարձրացնելով առ Աստված մի նոր հայրենաշեն ձեռնարկի իրագործման առիթով, վերհիշեց, թե ինչպես դեռևս իր՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության շրջանում, ձեռք բերվեց առաջնորդարանի մերձակայքում գտնվող այս շենքը և ծրագրվեց վերակառուցել այն` իբրև մի նոր Հայորդյաց տուն: Վեհափառ Հայրապետը գոհունակության զգացումով ընդգծեց, որ շուրջ 20 տարի անց այդ ծրագիրն այլևս իրականություն է դարձել «Երևան իմ սեր» ծրագրի նախագահ Տիար Արմեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ և այսուհետ գեղեցիկ ու հարմարավետ հաստատության հարկի ներքո գիտելիքներ և հմտություններ պիտի ձեռք բերեն ու կրթվեն հազարավոր մանուկներ և պատանիներ:

 «Հիմնադրման օրվանից Հայաստանյայց Եկեղեցու առաքելության կարևորագույն մասը կազմել են լուսավորության կրթական նվիրական գործն ու մանկանց դաստիարակությունը: Այս տեսլականով են ազգային-եկեղեցական մեր կյանքում ստեղծվել հայ մանկավարժության ու դաստիարակության պսակը հանդիսացող դպրոցներն ու վարժարանները, որտեղ մեր զավակունք հաղորդ են դարձել մեր հոգևոր-ազգային անանց արժեքներին ու հայոց պատմության փառավոր էջերին: Նոր սերնդի կրթության ու դաստիարակության աստվածահաճո այս առաքելությանն իր մասնակցությունը բերելու ազնիվ զգացումով է, որ դեռևս 2 տարի առաջ մեր Եկեղեցու նվիրյալ զավակ ու բարերար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան տիար Արմեն Սարգսյանն առաջարկ ներկայացրեց, «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, վերակառուցելու և ավարտին հասցնելու այս շինությունը` որպես ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար նախատեսված սոցիալ-մշակութային կենտրոն: Նույն ազնիվ մղումով նա, իր իսկ կողմից կառուցած Մայր Աթոռի Ս. Վարդան-Ս. Հովհաննես Մկրտիչ մկրտարանի հարևանությամբ, բարեկարգում է Սուրբ Էջմիածնի այգին` այնտեղ ստեղծելով երեխաների համար ևս մի կրթական-մշակութային կենտրոն: Մեկ այլ կրթական կենտրոնի կառուցում Տիար Սարգսյանը ծրագրում է Երևանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում», — նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

 Կրթական հաստատության բացման առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը իր բարձր գնահատանքը բերեց Մայր Աթոռի նվիրյալ բարերարներ Տեր և Տիկին Արմեն և Նունե Սարգսյաններին, ինչպես նաև կրթօջախի հիմնական բարերարներ, Հայ եկեղեցու բարեգործ զավակներ Տեր և Տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին:

 Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ հավատավոր Տիտիզյան ամոլի կենսագրության մեջ սա առաջին ազգօգուտ և հայրենանպաստ նախաձեռնությունը չէ և ի գնահատումն Տիտիզյան ընտանիքի` հերթական այս կարևոր ներդրման` նորակառույց «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը այսուհետ կրելու է Հայկ և Էլզա Տիտիզյան ամոլի անունը:

 Հայրապետական իր սերն ու ողջույնները բերելով բացման արարողության բոլոր մասնակիցներին` Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց միջոցառմանը մասնակից բարերար հայորդիներին և կենտրոնի բացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անհատներին և կազմակերպություններին:

 «Չկա ավելի երախտալից ու շնորհակալ գործ, քան մեր ապագայի հուսալի տեսլականի իրագործումը` ի դեմս մեր մատաղ սերնդի արժանավայել կրթության: Հայրենաշինության, ազգային ոգու մշտանորոգման և պահպանման լավագույն գրավականն են կրթական կենտրոններն ու դպրոցները», — շեշտեց Գարեգին Բ Հայոց Հայրապետը` հորդորելով հավատարիմ մնալ լուսավորության և մանկանց կրթության հուսալի առաքելությանը, որը դարեր շարունակ առաջնորդել է քրիստոսասեր մեր ժողովրդին:

 Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հայցեց Երկնավորին լուսավոր ու պայծառ պահել հայրենի կրթօջախները և Իր օրհնության ներքո խաղաղ` մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին:

 Վերջում տեղի ունեցավ շրջայց նորակառույց կրթական հաստատությունում, հյուրերը ծանոթացան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան պայմաններին, զրուցեցին նրա առաջին փոքրիկ այցելուների հետ:

25 2 1 25 2 2 25 2 3 25 2 4 25 2 5 25 2 6 25 2 7 25 2 8 25 2 9 25 2 10 25 2 11 25 2 12 25 2 13

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25 1 Շքանշանների հանձնման արարողություն Մայր Աթոռում (նկարներ)
Հաջորդ նյութը 25 3 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ կրթության և գիտության նախարարին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ter Paruyr 256
ՆորություններՀարցազրույցներ

Ափսոսում եմ, տեր Ղազարը բարի նպատակների հետ, զգայական պոռթկումներ ունեցավ․ Պարույր քահանա Ավետիսյան

10 Ապրիլի, 2019
Mayr Tachar norogum
Նորություններ

Վերսկսվել են Ս. Էջմիածնի Մայր տաճարի նորոգման աշխատանքները (տեսանյութ)

27 Հուլիսի, 2017
04 HM 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-րդ տարեդարձը (տեսանյութ)

4 Նոյեմբերի, 2014
Mayr Ator 235
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ

21 Հուլիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?