Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարին (նկարներ)
Նորություններ

Բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարին (նկարներ)

Published: 12 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 12-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարվա բացումը:

 Ցերեկույթը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա կատարվեց ուսանողների օրհնության կարգ:

 Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, տեղեկացրեց, որ այս տարվա 48  դիմորդներից  Գևորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 18 սան, ևս 18-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:

 Անդրադառնալով ճեմարանի դերին ու առաքելությանը`Հայր Սուրբը նշեց, որ այստեղ ձևավորվում է հայ ազգի հոգու ապագա մշակը, որի համար մարդակերտման ու հոգեկերտման կարևորագույն որակ պիտի դառնա մղումը` դարման լինելու բեկյալի սրտին, սփոփանք լինելու կարոտյալի վշտին, հարատև աղոթք  ընծայելու տիեզերքի Արարչին, անտարբեր չլինելու կյանքում որևէ երևույթի հանդեպ: «Ի չիք է ամեն գիտելիք և ուսում, եթե այն միտված չէ այլոց կյանքի մեջ բարերար ներդրում ունենալուն, եթե այն ձեռք չի բերվում այն գիտակցումով, որ ամեն պարգև Տիրոջից է և Նրան պիտի դարձվի»,-ընդգծեց Հայր Գարեգինը:

 Իր խոսքում Հայր Գարեգինը տեղեկացրեց արձակուրդային շրջանում քարոզչական, հովվական, կրթական և սոցիալական տարբեր ծրագրերում ճեմարանականների ունեցած ակտիվ մասնակցության մասին: ԳՀՃ տեսուչն անդրադարձավ նաև առաջիկա ուսումնական տարում իրականացվելիք մի շարք կրթա-գիտական, հրատարակչական և մշակութային ծրագրերին: Ճեմարանի համար այս տարին նշանակալի է նաև նախորդ տարի հաստատված ասպիրանտական կրթության մեկնարկով:

 Հանդիսության ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի: Իսկ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության լարային քառյակի կատարմամբ հնչեց Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ից «Ամառ»-ը:

 Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

 Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքն ու շնորհավորանքները փոխանցեց նոր ուսումնական տարեմուտի առիթով` նշելով, որ այս իրադարձությունն ամեն անգամ նոր հույսեր ու տեսլականներ է ձևավորում, որոնք աղոթքով ու գործով պիտի իրականություն դառնան և արդյունքներ պարգևեն մեր ազգին և Սուրբ Եկեղեցուն:

 Անդրադառնալով հոգևորականի կերպարին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մեծապես կարևորել է և ժողովուրդը մեծարել ազգային կյանքում հավատքով զորեղ, գիտելիքներով զինված, սիրո ու անձնվիրումի ոգով գործող հոգևորականի սպասավորությունը: «Քրիստոսի հավատարիմ սպասավորը չի բնորոշվում սոսկ իր կրած սքեմով, այլ ինքն է արժևորում իր կոչումն ու համազգեստը, արգասավորում իր ստանձնած առաքելությունը, ի սեր Աստծո և ժողովրդի հաղթահարում փորձություններ, համբերությամբ ու ըմբռնումով տանում նաև զրկանքներ և Տիրոջ  սերն ու խաղաղությունը սփռում իր հավատավոր հոտի, իր ժողովրդի կյանքում»,- ասաց Վեհափառ Հայրապետը` հավելելով, որ այսպիսի ընկալումով դասախոսները տեսչության գլխավորությամբ պիտի իրականացնեն հոգևորական կրթելու և դաստիարակելու առաքելությունը:

 Հայոց Հովվապետը հորդորեց ճեմարանականներին նույն այդ գիտակցությամբ առաջնորդվել իրենց ուսումնառության մեջ` Սուրբ Եկեղեցու արժանավոր մշակ դառնալու` օրինակ ունենալով հայոց լուսավորիչներին, թարգմանիչ վարդապետներին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին և բազում այլոց, որոնց փառքն ու գործը շողարձակել են հայոց պատմության դարավոր ընթացքում:

 Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց տեսչությանը,  դասախոսական կազմին և ուսանողներին` մաղթելով, որ Աստծո Աջը հովանի լինի ամենքին և առաջնորդի ուսումնական կյանքի ճանապարհով՝ ապահովելով բարի արդյունքներ:

 Բացման հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

 Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմերը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ:

12 1 12 2 12 3 12 4 12 5 12 6 12 7 12 8 12 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11 3 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հոգևոր առաջնորդներին (նկարներ)
Հաջորդ նյութը 12 2 2 «Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողով Գերմանիայում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

klor seghan mrcuyt 1
Նորություններ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ամփոփեց «Աշխարհն իմ պատուհանից» նկարչական մրցույթի արդյունքները (նկարներ)

31 Հոկտեմբերի, 2023
16 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի դեսպանին

16 Մայիսի, 2018
Amnor ugherdz 31.21
Նորություններ

Գարեգին Երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի ուղերձն Ամանորի առիթով

1 Հունվարի, 2022
Ter Nshan qahana
Հարցազրույցներ

Հոգեւորական. «Հելոուին»-ը նշողները դիվապաշտական արարողության ակամա մասնակիցներ են» (Տեսանյութ)

30 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?