Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anushavan bishop
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Այսօր հայոց պատմությունը կերտելու մեր ժամանակն է. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղերձը
Նորություններ

Այսօր հայոց պատմությունը կերտելու մեր ժամանակն է. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղերձը

Published: 21 Հոկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղերձը.

«Սիրելի Հայրենակիցներ, այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը, որ մեր ընտրյալ զավակներն օրինակելի կերպով իրականացնում են հայրենի սահմաններին։ Մնայուն արժեքների շահարկմամբ քաղաքակիրթ աշխարհն ինչպես երեկ, այժմ էլ խուլ է մեր ոտնահարվող իրավունքների նկատմամբ եւ կույր՝ մեր կրած նեղությունների հանդեպ, բայց շարունակում է արդարության եւ առաքինության սին դասեր տալ:

Հայը լույսի, ճշմարտության եւ արդարության զինվոր է, որ խավարն է անտրտունջ հալածում, սուտն է ինքնամոռաց հերքում, անիրավության դեմ պայքարելիս չի հոգնում։

Մեր Սրբազան Մայր Հայրենիքի, որի Սուրբ հողը մեր նահատակների նվիրական արյունով է ոռոգված, պաշտպանությունը մեր գոյության իմաստավորումն է, մեր պատասխանատվության լրումն է, մեր կյանքի արժեւորումն է։ Այստեղ եւ միայն այստեղ են մեր սրբություններն ու սիրելիները, մեր արմատները, մեր նախնյաց ու մեր սրտից չհեռացածների շիրիմները, մեր փայփայած իղձերի կատարումը, մեր եւ մեր սիրասուն ժառանգների պայծառ գալիքը։ Ուրիշ Հայրենիք չունենք եւ չենք էլ ուզում, մերը բավական է մեզ։ Այս է պատճառը, որ  մեր Հայկ Նահապետն իր անհաղթելի ոգու տոկունությամբ Հայոց աշխարհի սահմանների անառիկությունը հաստատեց, Սուրբ Վարդանանք աներկյուղ մահվանն ընդառաջ ելան, մեր ֆիդայիները Հայրենիքի փրկության զենքը կյանքի ուղեկից դարձրին, Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով մեր թշնամուն իր ժամանակավոր որջը քշեցինք։

Մեր ստեղծագործ ազգը երկնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Գրիգոր Նարեկացի, կենդանի նահատակ Կոմիտաս, բայց եւ Սասնա Ծռեր, Անդրանիկ զորավար, Գարեգին Նժդեհ …

Այսօր Հայոց պատմությունը կերտելու մեր ժամանակն է. մենք Թորգոմյան Տան հարազատ զավակներն ենք, տերն ենք մեր Սրբազան երկրի ու պատասխանատուն նրա գալիքի։ Մեր առյուծասիրտ նահատակների արյունը մեզ արդարության վերջնական հաղթանակին է կոչում, եւ Հայկյան ոգու արիությամբ, Սուրբ Վարդանանց անմնացորդ հավատքով, ֆիդայական աննահանջ հույսով ու նոր Ավարայրի հերոսների հայրենանվեր սիրով պիտի մոտեցնենք մեր ազգի լուսավոր ապագան եւ Հայոց աշխարհի համար բաղձալի արշալույսներ ծագեցնենք։ Մեր գործն արդար է, մեր հույսն՝ Ամենազոր Աստված»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 21 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ
Հաջորդ նյութը Gugarac tem 235 Դեպի Արցախ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

RAK kusakcutyun hayt.
Նորություններ

«Հայ Եկեղեցու մեջ ծագած տագնապները փողոցում չէ, որ պետք է լուծվեն». ՌԱԿ-ի կոչը

17 Հունիսի, 2018
04 2 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)

4 Հոկտեմբերի, 2019
06 1 1
Նորություններ

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով

6 Հոկտեմբերի, 2016
3 8
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում (նկարներ)

4 Փետրվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?