Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
nahatakutun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Այս պատմությունը մի սրբի նահատակության մա­սին է
Վարք սրբոց

Այս պատմությունը մի սրբի նահատակության մա­սին է

Published: 11 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Եվ Առաքյալները Տիրոջն ասացին. «Ավե­լացրո’ւ մեր հավատը»: Եվ Տերն ասաց. «Եթե մանա­նեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս թթենուն ասեք` «Արմա­տախիլ եղիր և տնկվի’ր ծովի մեջ», նա իսկ կհնազանդվի ձեզ (Ղուկ. 17:5):

 Առաքյալները Հիսուսի Համբարձումից և Վերնատան մեջ Սուրբ Հոգու շնորհ­ները ստանալուց հետո, իրենց քարոզչությունների ընթացքում ենթարկ­­վեցին ամեն ձևի զրկանքների և չարչարանքների, բայց ոչ մի րոպե չթու­լացան ու չհեռացան իրենց հա­վատից: Նրանք ցույց տվեցին, որ իրենց հավատը հաս­տատված է անխորտակելի մի ժայռի վրա, որին դիպչելով փշրվեցին աշխարհի բոլոր տեսակի փոթո­րիկները:

Այս պատմությունը մի սրբի նահատակության մա­սին է.

 Սբ· Իգնատիոս Անտիոքացի Հայրապետը ձերբա­կալ­ված էր և դատապարտված կրկե­սում առյուծների առջև նետ­վելու` իր քրիստոնյա լինելու համար: Վեր­­ջին երե­կոյան, նրա բարե­կամ­ներից շատերը հնարա­վորություն են ստեղծում, որպեսզի նրան բանտից փախցնեն, բայց Հայ­րա­պետը մերժում է, ասելով.

 —Ես չպիտի վախենամ ու բանտից փախչեմ: Աստ­ված այնպես է տնօրինել, որ վաղը ես գազան­ների համար կեր դառնամ: Ես նմանվում եմ այն ցորե­նին, որ ջրաղացի քա­րերի միջև փշրվում է, որպեսզի հաց դառնա և ուրիշ­ներին սնունդ լինի: Վաղը ես էլ պետք է գազանների բե­րանում փշրվեմ, որ հավատի հաց դառնամ և բաժանվեմ մարդ­կանց, որպեսզի նրանց հավատը ուժեղանա:

Սրանք նահատակվող Հայրապետի վերջին խոսքերն էին:

 Իրա­պես էլ, հաջորդ օրը, երբ գազանները կրկեսում հարձակվում են նրա վրա և բզկտում, ժողովուրդը տեսնում է նրա քաջությունն ու վեհ կեցվածքը: Ասում են, թե այդ պահին Հայրապետը ծնկի եկած աղոթելիս է եղել: Շատ անաստվածներ ազդվել են այս տեսարանից ու իրենք էլ քրիստոնյա մկրտվել:

 21-րդ դարում ենք ապրում և մեր շուրջը կան բա­զում հրապուրիչ ուժեր` դրամ, վայելք, հանգիստ կյանքի պայմաններ: Ապրում ենք մի աշխարհում, ուր մարդիկ և պետություններ դժբախտաբար իրար են բզկտում, ինչպես գազանները արեցին Սուրբ Հայրա­պետին, ուր գիտությունն առաջ է ընթանում սրընթաց կերպով և ուր մարդիկ ծուռ աչքով են նայում  մեկը մյուսին: Կործանվում  են թագավո­րու­թյուններ, ծնվում նոր պետություններ և այս արևի տակ ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե մի բան փոխվում է, նույնիսկ մարդը, որն Աստծու կատարյալ ստեղծագործությունն է, նա էլ է փոխվում:

 Միակ բանը, որը մնում է հաստատ, անխախտ ու անփոփոխ՝  մեր քրիստոնեական հավատն է:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ» ԳՐՔԻՑ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hreshtakner Հրեշտակների մասին
Հաջորդ նյութը Leran qaroz xonar Լեռան քարոզը. Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են (Մատթ. 5:8)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Վարք սրբոց

Սուրբ Ապողոնիոս ճգնավորի մասին

14 Հուլիսի, 2013
Eronios
Վարք սրբոց

Սուրբ Երենիոս եպիսկոպոսի մասին

15 Սեպտեմբերի, 2013
karevor khorurdner 1
Քրիստոնեական

Հիշեք այս կարևոր հոգևոր խորհուրդները և փորձեք պահել դրանք

24 Սեպտեմբերի, 2025
Ashxarhi luysy
Քրիստոնեական

Աշխարհի լույսը

12 Հունվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?