Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Asoghik qhn.
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Այո, ցավալի է, շատ ցավալի է, որ այս անհեթեթ նախաձեռնության մեջ կան հոգևորականներ
Նորություններ

Այո, ցավալի է, շատ ցավալի է, որ այս անհեթեթ նախաձեռնության մեջ կան հոգևորականներ

Published 8 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոգևոր կյանքն ալեկոծած այս վիճակի պատասխանատուները ոչ թե երևան եկած այդ մի քանի ուխտադրուժ և կույր եկեղեցականներն են, այլ նրանք, ովքեր տակավին ստվերում են… Բայց այդ նվաստ հոգիներն իրենց խամաճիկներով մատնում են յուրյանց անձերը: Որքա՜ն էլ փորձում են այս և այն տեղ իրենց անձով հանդես գալ՝ գրելով, խոսելով, լռելով և այլ դրսևորումներով, այդուհանդերձ ստվերի մեջ ուրվագծվում են իրենց անձերն ու անունները… Վա՜յ ձեզ, հիմարներ և կույրեր… Վա՜յ ձեզ, կեղծավոր հոգևորականներ… Այո, ցավալի է, շատ ցավալի է, որ այս անհեթեթ նախաձեռնության մեջ կան հոգևորականներ: Հոգևորական, որ համայն հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծունկ է խոնարհել, սրբազան ուխտ կնքել և առաջի Աստծո խոստացել՝ լինել հնազանդ և հավատարիմ Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Հայրապետին: Իսկ այս ուխտը հիմքն է հոգևորականի կյանքի և ծառայության: Այդ սրբազան ուխտն է, որ հոգևորականին զատում է որևէ աշխարհիկ պաշտոնյայից: Այդ սրբազան ուխտն է, որով անձն արժանի է լինում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական սուրբ ձեռնադրությանն ու օծմանը:
Որևէ կերպ դրժել այդ սրբազան ուխտը՝ կնշանակի լինել դասալիք, դավաճանել հանդեպ Եկեղեցին, ազգն ու հայրենիքն ունեցած աստվածային առաքելությունը, ուստիև որպես կանոնազանց՝ ենթակա լինել ամենախիստ պատժի:
Այն, ինչ անում են այսօր մի քանի եկեղեցականները՝ հենց սրբազան ուխտի դրժում և դավաճանություն է:
Չեմ ուզում անդրադառնալ նրանց անձերին (թեև ասելու նյութ ի պաշտոնե շա՜տ կա այդ առումով), բայց կուզեմ շեշտել հետևյալը՝ անբարոյականությունից առավել թշնամություն է Հայոց Եկեղեցու հանդեպ՝պահանջել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հրաժարականը: Հայրապետ, ով իր գահակալության առաջին օրվանից սկսեց եկեղեցաշեն առաքելություն: Հայրապետ, ով իր անցյալի մեծ վաստակով արժանի էր եղել Երանաշնորհ Տ.Տ. Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի մասնավոր սիրուն, բարձր գնահատանքին և անսահման վստահությանը: Հայրապետ, ով ազնվությունն ու վեհանձնությունն ունեցավ 1995 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ՝ հանուն Հայ Եկեղեցու միության հրաժարվելու կաթողիկոսական գահից՝ հօգուտ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա. Կաթողիկոսի: Հայրապետ, ում հավատացին և վստահեցին մի քանի տասնյակ ազգային բարերարներ՝ մեծագումար նվիրատվություններով կառուցելով ու շենացնելով Մայր Աթոռը, մեր թեմերն ու ծուխերը: Հայրապետ, ով Հայոց Եկեղեցու Ճեմարանը բարձրացրեց և դարձրեց աստվածաբանական համալսարան՝ հավասարեցնելով օտարերկրյա հոգևոր ու աշխարհիկ համալսարանների գիտական աստիճանին: Հայրապետ, ով սիրով և հոգեկան անհուն ուրախությամբ օրհնեց ճեմարանավարտ սաների քահանայական ձեռնադրությունները՝ առատացնելով ի Հայադտան և ի Սփյուռս հոգևոր սպասավորների այնքա՜ն նոսր շարքերը: Հայրապետ, ով տասնյակներով հոգևոր ու հայագիտական գրականություն հրատարակեց՝ հագեցնելով հավատացյալների գրական ծարավն ու քաղցը: Հայրապետ, ում օրհնությամբ, Սբ Էջմիածնի տպագրության ողջ պատմության ընթացքում, առաջին անգամ լույս ընծայվեց Սբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը: Հայրապետ, ում նախաձեռնությամբ և ջանքերով դպրոցական մեր երեխաներն առիթ ունեցան սերտելու «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան: Հայրապետ, ով հայոց բանակում հաստատեց հոգևոր առաջնորդություն: Կարելի է դեռ երկար թվարկել Շնորհազարդ Գարեգին Վեհափառ Հայրապետի արարումները, սակայն այսքանն էլ բավ է, որ բանական անձը գիտենա, թե ով է այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գիտենա և գոհանա, որ Տեր Աստված հենց ա՛յս Հայրապետի ընտրությամբ մեծապես օրհնեց Հայոց Եկեղեցին և Ազգը: Եվ այսօր՝ Կորյուն աբեղան և իր տեսանելի հետևորդներն ու անտեսանելի (բայց իմանալի) առաջնորդները, համարձակվում են Ամենայն Հայոց Հայրապետի մասին չարարախոսել և ամեն սուտ տարածել… Ամենատես Աստված ամենքին իրենց արժանին է հատուցելու թե՛ այստեղ, թե՛ Ահեղ ատենի օրը: Մեր հորդորն է և կոչը, որ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ կա ժամանակ ներման կամուրջն անցնելու՝ դուք, ամենքդ, կանգ առեք և խոստովանեցեք. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…»: Գիտակցեք, որ ձեր այս նախաձեռնությունը սխալ է, անընդունելի և դատապարտելի: Հասկացեք, որ Ձեր անմիտ քայլով փորձության եք ենթարկում ձեզ հավատացած հոգիներին, ովքեր ձեզ ընդունել են ու վստահել ձեր հոգևորական լինելու համար: Հասկացեք, որ դուք այդ վսեմ աստիճանին եք արժանացել Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ոչ թե Եկեղեցին հիմարություններով փոթորկելու, այլ ավետարանելու և խաղաղություն բաշխելու համար:
Եվ, վերջապես, թող ձեր գլուխը մտնի այն ճշմարտությունը, որ ոչ մի հոգևորական՝ լինի բարձրաստիճան, լինի խոնարհաստիճան, ձեզ չի՛ միանալու, չի՛ սատարելու, քանի որ դուք և ձեր քայլն արդար չեք, դուք և ձեր քայլը հայհոյություն եք Սուրբ Հոգու դեմ. «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԻԲ. 31-32): Իսկ Հայոց Եկեղեցում, հայ իրականության մեջ Սուրբ Հոգու շնորհաց զեղման աղբյուրն Ամենայն Հայոց Հայրապետն է, ում «Անձը սուրբ է և որպէս Վեհապետի՝ անձեռնմխելի» (ՏԵ՛Ս «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության», գիրք Ե., Երևան, 1999, էջ 515):
Աստված մեզ օգնական, իսկ ձեզ՝ դատավոր:

Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և Արխիվի տնօրեն

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը T. Armash eps. 763 Իսկապէ՞ս Հայր Կորիւն: Ա՞յս է եկեղեցին բարեկարգելու եւ նոյնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարական պահանջելու հաւակնութեանդ կշռող նժարդ
Հաջորդ նյութը T. Ararat 768 Անդրադարձ Էդգար Ումբրեյանի՝ «Որպես բարի և քաջ հովիվներ՝ նմանվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին» հրապարակմանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?