Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, քարավեժ ու խեղդամահ չի արվելու, չի գնդակահարվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․
Նորություններ

Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, քարավեժ ու խեղդամահ չի արվելու, չի գնդակահարվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․

Published: 23 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Վերջին տարիներին որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ Պապ թագավորի դավադրաբար սպանության մեջ։ Այս վարկածին տուրք տվողները որևէ աղերս չունեն ո՛չ հայ և ո՛չ էլ համաշխարհային պատմագրության և պատմագիտության հետ։

Ի տարբերություն մերօրյա իշխանավորների, Պապ թագավորը «հիանալի գիտակցում էր Հայ Եկեղեցու և եկեղեցականության դերն ազատագրական պայքարում» (տե ՛ս Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 121)։ Մերօրյա պատմագիտական միտքը, համադրելով հայ և օտար պատմիչների հաղորդած տեղեկությունները, փաստում է, որ թագավորի սպանությունը բացառապես պայմանավորված էր նրա վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերություններով (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 138)։ Հայ-պարսկական հարաբերությունների կարգավորմանը միտված թագավորի քաղաքականությունն ի վերջո առաջացրեց Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Եվ հենց Հռոմեական կայսրությունը դավադրաբար կազմակերպեց Պապ թագավորի սպանությունը (տե ՛ս Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 139-143), և եկեղեցին որևէ դերակատարություն և որևէ մասնակցություն չի ունեցել։ Սա գիտություն է, փաստ է, և ոչ ոք չի կարող որևէ ամբիոնից բռունցքով հարվածել այս փաստ-մեխին։

Իսկ եթե կարելի է անտեսել փաստերը, ապա չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին նաև մեղադրվի գրերի գյուտի, թարգմանական և ինքնուրույն գրականություն ստեղծելու, գրատպության, ճարտարապետության, բժշկագիտության, տոմարագիտության, ազատագրական պայքարի, հայդուկային շարժման համար․․․․։

Այո՛, համակարծիք ենք, որ ոչ միայն Պապ թագավորը չի սպանվելու, այլև չեն սպանվելու Տրդատ Մեծը, Խոսրով Կոտակը, Արշակ Երկրորդը, Վռամշապուհը․․․․։ Սակայն հարկ ի լուր և ի հեճուկս հողմաղացների դեմ մերկ ձեռքերով պայքարողների՝ հայտարարել, որ այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․․։

Հ․Գ․
Խնդրո առարկա ժամանակաշրջանում ձեռնադրությունն ազդեցության գործոն, ասել է թե գործակալ բնորոշողներին, հորդորում ենք վերապատրաստման անվճար դասընթաց անցնել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում՝ հետևելով հազարամյակներ շարունակ և առ այսօր Հայրենիքի և Եկեղեցու անկախության համար մաքառող Հայ Եկեղեցու պատմության դասընթացին՝ սերտելով Ս․ Գրիգոր Լուսավորչի, Ս․ Ներսես Մեծի, Ս․ Սահակ Պարթևի, Ս․ Մեսրոպ Մաշտոցի, Ս․ Հովհան Օձնեցու, Ս․ Գրիգոր Նարեկացու, Ս․ Ներսես Շնորհալու, Ս․ Գրիգոր Տաթևացու, Ոսկան Երևանցու, Սիմեոն Երևանցու, Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Գևորգ Սուրենյանցի, Վազգեն Առաջինի հայրենաշեն կյանքն ու գործունեությունը։
Ահա սա է պետք վերապատրաստվող ուսուցիչներին և առաջին հերթին նրանց վերապատրաստման ուղղորդողներին։
պ․գ․թ․ Արարատ քահանա Պողոսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 24 Ուր. ԴՁ. Զ օր Հոգեգալստեան: Պահք
Հաջորդ նյութը Ter Gabriel 367 Նման բարձր հանգամանքով անձն այսպիսի հայտարարություններ անելուց առաջ առնվազն պետք է վերլուծի տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողությունները. Տեր Գաբրիել

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Gegharqunyanc tem 16092019
Նորություններ

Գեղարքունյաց թեմի հոգևորականների հայտարարությունը՝ Մաքենյաց վանքում տեղի ունեցածի կապակցությամբ

16 Սեպտեմբերի, 2019
19 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վոլոգդայի նահանգապետին

19 Դեկտեմբերի, 2017
Erablur
Նորություններ

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

25 Սեպտեմբերի, 2021
Nor Girq patmutyun
Նորություններ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

3 Մայիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?