Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mibanakan hamagumar 15
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ավարտվեց միաբանական համագումարը
Նորություններ

Ավարտվեց միաբանական համագումարը

Published: 12 Հունիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի հունիսի 5–11-ը՝ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում, համայն հայության հոգևոր կենտրոնում կայացավ «Սուրբ Էջմիածինը որպես առաքելություն» խորագրով միաբանական համագումար:

Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ): Ներկա էին նաև միաբաններ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից:

Միաբան հայրերը աղոթքի համախմբությամբ մասնակցեցին տոնական շաբաթվա սուրբ պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Ս. Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Ժողովական օրերին բանախոսությամբ հանդես եկան Տ. Վազգեն արք. Միրզախանյանը (թեմա՝ «Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի»), Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը (թեմա՝ «Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում») և Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը (թեմա՝ «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ»): Թեմաների առնչությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովի մասնակից միաբան հայրերը մեկնեցին նաև Տավուշի և Գեղարքունիքի թեմերի սահմանամերձ համայնքներ՝ հովվական այցելություններ կատարելով, օրհնություն և Աստծո խոսքով մխիթարություն բաշխելով Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին:

Հավարտ համագումարի ընտրվեց միաբանական հաջորդ ժողովի դիվանի կազմը:

Համագումարի ընթացքում առանձնակի մտահոգությամբ անդրադարձ եղավ Հայաստանում և Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին: Այս առնչությամբ միաբան հայրերը հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

«Միաբանական համագումարի մասնակիցներս, առաջնորդված ազգի ու հայրենիքի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և հայոց անկախ պետականության զորացման հրամայականով՝ կոչ ենք ուղղում համայն մեր ժողովրդին․

— համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը՝ անխաթար պահելով ազգային-հոգևոր արժեքները, որոնք դարեր շարունակ սնուցել ու զորացյալ են պահել մեր ինքնությունը։ Հայոց կյանքից հեռու վանել ատելությունն ու թշնամանքը, քաղաքական համոզումներով թելադրված անհանդուրժողության ցանկացած դրսևորում՝ ազգային կյանքի ընթացքը ամրորեն խարսխելով եղբայրսիրության ու համերաշխության հիմերի վրա։

— թոթափել հայրենիքի շուրջ ծավալվող ցավալի զարգացումների նկատմամբ անտարբերությունը և զերծ մնալ ներշնչվող անկարողության ու հարմարվողականության մտայնություններից,

— ամուր և աներեր պահել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը և ազգային ողջ ներուժն ի գործ դնել՝ ի խնդիր Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ծանր վիճակի մեջ գտնվող մեր հայրենիքի անվտանգության ապահովման։
Հորդորում ենք հայրենի իշխանություններին.

— նախանձախնդրորեն հետամուտ լինել արցախահայության՝ սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու աստվածատուր իրավունքի իրացմանը, նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը:

— հրաժարվել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս մղելու որոշումից և նպաստել հայրենի դպրոցներում դրա արդյունավետ դասավանդմանը։

Տիրավանդ սիրով հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով, հակառակ առկա մարտահրավերներին, երբեք չընկրկել դժվարությունների առջև, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացած հույսով ու հավատքով:

Միակամ վճռականությամբ հայտնում ենք մեր հանձնառությունը՝ անելու կարելին հայրենիքում և սփյուռքի համայնքներում մեր ժողովրդի ներուժի համախմբման համար՝ ի նպաստ ազգային ու հայրենական կյանքը փոթորկող և հուզող խնդիրների հաղթահարման:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերն Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի, պահպանի և բարձրացնի ազգս հայոց` ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը GHKh 357 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հաջորդ նյութը Kalifornayi hamlsaran 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կալիֆորնիայի համալսարանի պատվիրակությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

05 6
Նորություններ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում (Տեսանյութ)

5 Հունվարի, 2021
Ter Tigran 24
Նորություններ

Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել…

21 Ապրիլի, 2023
Martunu ekegheci
Նորություններ

Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց (տեսանյութ)

24 Հոկտեմբերի, 2017
21 2
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?