Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13.16
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

Published: 13 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 13-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:

 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում, հավարտ Առավոտյան ժամերգության, կատարվեց Ապաշխարողաց կարգ, իսկ այնուհետև տեղի ունեցավ Միջօրեի ժամերգություն:

 Ժամերգության ավարտին Միածնաէջ տաճարում ձեռամբ Մայր Աթոռի «էջմիածին» ամսագրի խմբագրության աշխատակից Արժանապատիվ Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:
Ս. Պատարագի ընթացքում ընթերցվեց Ս. Բարսեղ Կեսարացու ճառը Ս. Հաղորդությունից առաջ:

 Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի արարողությունը, որի ընթացքում Մայր Աթոռի միաբանների կողմից ընթերցվեցին օրվա սուրբգրային հատվածներն ու ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Երզնկացի Պլուզի սիրո մասին խրատը:

 Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո շարականների երգեցողության ներքո, Հիսուս Քրիստոսի օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:

 Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, զինվորներ, Մայր Աթոռի «Էօռնեկեան» և այլ հանրակրթական դպրոցների աշակերտներ ու մանուկներ:

 Արարողության վերջում օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Ուշ երեկոյան, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին:

13.01 13.02 13.03 13.04 13.05 13.06 13.07 13.08 13.09 13.10 13.11 13.12 13.13 13.14 13.16 13.17

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch1 Ապրիլի 15 † Աւագ Շբ. Պահք: Ճրագալոյց Ս. Զատկի
Հաջորդ նյութը 13 Hayr Zareh Ի Տեր ննջեց Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

01 01
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն (նկարներ)

1 Մարտի, 2018
Dzernadrutyun 8
Նորություններ

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

4 Փետրվարի, 2024
Mayr Ator 28
Նորություններ

Նոր նշանակումներ

28 Հուլիսի, 2022
Bulxaria 1
Նորություններ

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդը սլավոնական այբուբենի տոնի առիթով նախագահի նստավայրում մասնակցել է ավանդական ընդունելությանը

27 Մայիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?