Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Siro masin qaroz
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է, ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԻՐՈ ՔԱՐՈԶ
Քրիստոնեական

ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է, ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԻՐՈ ՔԱՐՈԶ

Published: 11 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Էքզյուպերին ասում է՝ սրատես է միայն սիրտը, ամենագլխավորն աչքերով չես տեսնի: Այն, ինչ հաճախ զգում է սիրտը, բառերն անզոր են արտահայտելու: Ճշմարիտ ու կատարյալ սիրո դեմ բոլոր գործարկվող միջոցներն անզոր են, և եթե նույնիսկ փորձենք բնութագրել, բացատրել սիրո ցանկացած դրսևորում, ապա ավելի շուտ կլռենք: Իսկ եթե փորձենք սահմանել, ապա լավագույն պատասխանը, որ պիտի տանք, հետևյալն է՝ Աստված սեր է, իսկ Աստծո Խոսքը, քրիստոնեությունը՝ սիրո քարոզ՝ ուղղված համայն մարդկությանը: Իրական սերը վեր է մարդկային բոլոր պատկերացումներից, այնքան վեհ ու վսեմ, որ չունի սկիզբ ու ավարտ, խորհուրդ է խորին, անհաս ու ամբողջովին ո՛չ ընկալելի, որ Աստված է: «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» ( Հովհաննես Գ 16): Աստվածային սիրո մեջ չկա ես-ը, կա միայն Աստված, Աստծով էլ սեր մեր նմանի հանդեպ: Պատվիրաններից առաջինը, որ տրվեց մարդկությանը. «Սիրի՛ր քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով», և երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթեոս ԻԲ 37-39): Պողոս առաքյալը գրում է. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթացիներ ԺԳ 4-7): Եկեղեցու հայրերից սուրբ Հովհան Ոսկեբերանն էլ հաստատում է` սերը պինդ է պատից, ամուր է պողպատից, և եթե դու ուրիշ ամուր նյութ ցույց տայի՛ր, սիրո ամրությունը կգերազանցեր նաև դրան:

 Եթե անդրադառնանք մարդկային սիրուն, ապա հարկ է նախ ասել, որ նրա մեջ հաճախ ես-ը գերազանցում է ամեն տեսակ վեհ զգացմունքի, հաճախ այնտեղ բացակայում է Աստծո, մենք-ի գաղափարը, որովհետև մարդկային սերը փոխադարձության է ձգտում, իսկ եթե չկա փոխադարձ զգացում, նրանցից մեկը, հարկավ, տառապում է անպատասխան սիրո պատճառով:

 Բոլորս էլ, եթե նայենք մեր շուրջը, կհամոզվենք, որ Մայր Թերեզայի խոսքերը բացարձակ ճշմարտություն են, երբ ասում է՝ աշխարհն ավելի շատ սիրո ու գնահատանքի քաղց ունի, քան՝ հացի: Հացի կարոտությունը տանելի է, սիրո պակասից կորսվում է մի ողջ մարդկություն:

 Այնուամենայնիվ, մարդիկ պահանջում են սեր սիրո դիմաց՝ չգիտակցելով, որ ողջ երջանկությունը հենց սիրելու, տալու, նվիրվելու, ծառայելու մեջ է, և որ շատ հաճախ պետք է ներդնել ժամանակ, հոգատարություն, սիրով առլեցուն խոսք կամ ուղղակի ֆիզիկական ներկայություն բոլոր նրանց կողքին, որոնք կարիքի մեջ են, որոնք հոգևոր պայքարի մեջ են, որոնք դեռևս չեն ճաշակել Աստծո սերը, որոնց համար պետք է իջնել, նրանց էլ քեզ հետ բարձրացնելու համար, իջնել, բայց երբեք չմնալ այնտեղ, եթե մարդն ինքը չի ուզում բարձրանալ, ում համար բոլորովին անարժեք է սիրո այդ տեսակ անվեհերությունը:

 Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ նա, ում մեջ սեր կա, Աստծո Կամքն է կատարում, Նրա աշակերտն է. «Նրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես ԺԳ 35), ահա՛, սա է մարդկանց ուղղված աստվածային պատգամը:

 Շարունակելով սուրբ Եփրեմ Ասորու խոսքը՝ պետք է ընդգծել, որ այո՛, սերը չի մրցակցում, չի գայթում և թույլ չի տալիս, որ եղբայրը գայթի, վատ աչքով չի նայում, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է, հոգ է տանում նրա մասին, եղբորը զրկանքի մեջ չի թողնում:

 Ի վերջո, պետք է հաշտ լինես ինքդ քեզ հետ, քո խղճի հետ, անսաս Աստծո ձայնին, որը քո ներսում է, այդ ժամանակ կզգաս աստվածային սերը անձիդ հանդեպ, որ զերծ է եսակենտրոնության վերածվելուց, որը զգում ես յուրայիններիդ, նույնիսկ օտարների հանդեպ, քանզի ասում է սուրբ Եփրեմ Ասորին՝ երկնքի դռները մեզ համար սիրով են բացված, ուստի ճշմարիտ ենք ասում, երբ ասում ենք՝ Աստված սեր է, որովհետև ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ:

 Արդ, նաև մենք՝ բոլորս, երբ կարծում ենք, թե շատ բան ենք հասկանում, ուշադիր լինե՛նք, երբ փորձում ենք օգնել մեր նմանին, որպեսզի առանց սիրո, սրտացավության ու հոգատարության չանենք երբեք ոչինչ: Եթե մի փոքր չարություն, նախանձ ու թշնամանք կա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բանում, ինչ-որ մի գործի, արարքի մեջ, ուրեմն՝ այնտեղ սեր չկա, չկա և Աստված: «Սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի լրումը» (Հռոմեացիներ ԺԳ 10):

 Սերը միշտ տարածվում է անսահմանորեն ու առատապես: Պողոս առաքյալն ասում է. «Եվ ոչ ոքի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը» (Հռոմեացիներ ԺԳ 8):

Պատրաստեց
Նարինե ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ

Աղբյուր Շողակն Արարատյան ֆեյսբուքյան էջ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Frezno 10 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին
Հաջորդ նյութը Gevorgyan chemaran 2 Ընդունելության դիմումների ընդունում Գևորգյան հոգևոր ճեմարանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Mkhqeri xostovantyun
Քրիստոնեական

Ինչպես խոստովանել մեղքերը

24 Սեպտեմբերի, 2025
kiny qrisoneuyan mej
Քրիստոնեական

ԿԻՆԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

14 Դեկտեմբերի, 2014
Aghotq
Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ԱՂՈԹՔԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՆՔ

23 Հունվարի, 2017
Garegin Njdeh
Քրիստոնեական

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՆԺԴԵՀԸ

12 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?