Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astco ardarutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստծո արդարության հաստատումը
Քրիստոնեական

Աստծո արդարության հաստատումը

Published: 18 Փետրվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սիրեցիր արդարությունն ու ատեցիր անօրինությունը: (Սաղմ. 44:8)
Եթե մեր բարոյական անկման (որն էլ հենց միակ իրական չարիքն է) սկիզբն Աստված չէ եւ չի էլ կարող լինել. «Մաքուր է Քո աչքը չարիքներ տեսնելուց» (Ամբ. 1; 13), ապա լիովին ճշմարիտ է, որ բոլոր աղետները, որոնք առաջ են գալիս երկրորդական պատճառներից` ըմբռնելի կամ անըմբռնելի, ինչ կերպ էլ որ պատահեն, տեղի են ունենում Աստծո կամքով եւ ուղարկվում Նրա զորեղ աջով` ըստ Նրա հայեցողության ու նախախնամության:
Աստվա՛ծ պարզեց Իր ձեռքը քեզ հարվածելու համար, Աստվա՛ծ շարժեց քեզ վիրավորողի կամ զրպարտողի լեզուն` քեզ նախատելու կամ զրպարտելու, Աստվա՛ծ զորացրեց անիրավին` քեզ տապալելու: Աստված Ինքն է Եսայի մարգարեի բերանով հաստատում սա` ասելով. «Ես եմ Տերը, եւ չկա ուրիշը…. Ես եմ հաստատել լույսն ու ստեղծել խավարը, Ես եմ խաղաղություն անում եւ չարը հաստատում: Ե՛ս` Տե՛րս եմ անում այս ամենը» (Ես. 45; 5, 7): Ավելի հստակորեն հաստատում է սա Ամովս մարգարեն. «Կա՞ մի չարիք քաղաքում, եւ Տե՛րը չի արել դա» (Ամովս 3; 6). ասես ասում է` չկա մի աղետ, որը չի լինում Աստծո կամքով, որը թույլ է տալիս չար մտադրությունը, իսկ դրա իրագործման համար ցույց տալիս միջոցն ու տալիս կարողություն:
Շատ լավ է արտահայտել այս միտքը երանելի Օգոստինոսը` ասելով. «Այս կերպ` չար մարդկանց միջոցով Աստված խրատում է բարի մարդկանց»:
Ոչ հազվադեպ Աստծո արդարությունը նաեւ գործածում է անիրավ թագավորներին եւ չար իշխաններին որպես գործիքներ, որպեսզի արդարներին սովորեցնի համբերություն եւ անիրավներին պատժի իրենց անօրինությունների եւ հանցանքների համար: Ահա օրինակներ. Աստված Եսայի մարգարեի միջոցով սպառնում է, որ Իսրայելի բարոյազրկված ժողովրդին կկործանի եւ ասորեստանցիների միջոցով կամայացնի Պաղեստինը: «Վա՛յ ասորեստանցիներին. (իսրայելացիների հանդեպ) Իմ բարկության ու սրտմտության գավազանը նրանց ձեռքին է: Որովհետեւ բարկությունս կարձակեմ անօրեն ազգի վրա եւ կհրամայեմ, որ Իմ ժողովրդին թալանեն ու գերեվարեն, քաղաքներն ավերեն եւ փոշի դարձնեն: Սակայն ասորեստանցին այսպես չմտածեց եւ իր ներսում այսպես չհամարեց, այլ մտադրվեց ոչնչացնել ոչ սակավ ազգերի» (Ես. 10;5-7): Այստեղ Աստված հստակ ցույց է տալիս, որ ոչ թե ասորեստանցիների թագավորի, այլ Ի՛ր սուրբ կամքն է կատարվում ասորեստանցիների միջոցով: Նա նրանց կոչում է իսրայելացիների անօրինությունների հանդեպ Իր բարկության գործիքն ու Իր սրտմտության գավազանը եւ հետեւաբար Իրեն է վերագրում նրանց պատիժը: «Ես եմ նրանց ուղարկել,- ասես ասում է,- նրանց ունեցվածքն ավար առնելու եւ Ինձ անհնազանդներին ու իրենց մտքում հպարտացողներին խոնարհեցնելու համար. նրանք մերժել են միակ Աստծո հանդեպ հավատը եւ անմիտ ու դաժան ծեսերով ու զոհերով պատվել հեթանոսական կուռքերին: Իսկ Ասորեստանի արքան, Իմ կամքն իրագործելով, ուրիշ կերպ է մտածելու. կարծելու է, թե իր սեփական կամքով է դա անում, եւ չի խրատվելու, այլ ձգտելու է սպանությունների եւ ժողովուրդների վերջնական բնաջնջման, սակայն ծառայելու է Իմ կամքին: Երբ ասորեստանցիների պատերազմով պատժեմ Իմ ժողովրդին, խրատեմ նրանց, այն ժամանակ վա՜յ այդ գավազանին, վա՜յ ասորեստանցիներին. նրանց բոլորին` իբրեւ անպիտան գործիք, կգցեմ կրակը` այրելու»:
Հռոմի կայսր Տիտոսը, Երուսաղեմը գրավելիս, անձամբ շրջելով նրա պատերի մոտով եւ տեսնելով մեռած մարդկանցով լի փոսերն ու այլանդակված, հոշոտված մարմիններից հոսող արյունը, ծանր հոգոց հանելով եւ աչքերն ու ձեռքերը դեպի երկինք պարզելով, ասում է. «Ողորմա՛ծ Աստված,սա իմ ձեռքի գործը չէ»:
Մեկը կարող է հարցնել մեզ. «Եթե ճիշտ է, որ բոլոր դժբախտությունները մեզ հասնում են Աստծո կամքով, ապա անտեղի՛ ենք հակառակում Նրա սուրբ կամքին, հիվանդության պարագայում իզո՛ւր ենք դեղեր գործածում, ի՞նչ կարիք կա զորքեր հանելու հարձակվող թշնամու վրա, եւ ինչո՞ւ կամավորապես չհանձնենք նրան մեր բերդերի բանալիներն ու հոժարակամորեն թույլ չտանք նրան մտնել մեր հայրենիք` մեզ կորստյան մատնելու: Ինչո՞ւ չենք նմանվում երանելի հայրապետ Լուպպոսին, ով Ատտիլեսին դիմավորեց հետեւյալ խոսքով. «Ողջո՛ւյն քեզ, Ատտիլե՛ս, մտրա՛կ Աստծո»:
Պատասխանում եմ հարցնողներին: Որ ավերիչ պատերազմներն ու այլ դժբախտություններ տեղի են ունենում ո՛չ առանց Աստծո կամքի, դա պարզ բան է, ինչպես արդեն ցույց ենք տվել, սակայն այստեղից չի հետեւում, որ ոչ պետք է դիմակայել թշնամիներին, ոչ մեր հիվանդությունները բուժել` սա Աստծո կամքին հակառակություն համարելով: Բացատրենք հիվանդության օրինակով: Ինչ ուղղակի պատճառից էլ սկսվի այն, չկա կասկած (ինչպես վերեւում նշվել է արդեն), որ Աստված է այդպես կամեցել: Սակայն հիվանդին հայտնի չէ Աստծո մտադրությունն իր հիվանդության շարունակության ընթացքի մասին, ուստիեւ հիվանդին չի արգելվում դիմել զանազան միջոցների` հիվանդությունից ազատվելու համար: Եվ երբ նա, բազմաթիվ բուժամիջոցների դիմելուց հետո, չառողջանա, ապա կարող է վստահ լինել, որ Աստծո կամքն է դա, որ նա շարունակական ու ծանր հիվանդություն կրի: Հիվանդությունից տառապո՛ղ եղբայր, խոնարհաբար մտածիր, որ Աստված կամենում է դեռեւս պահել քեզ հիվանդ վիճակում: Սակայն քանի որ դու հաստատ չգիտես, որ Աստված մտադիր է, որ դու տառապես մինչեւ մահ, ապա մեղք չես գործի, եթե դիմես բժշկության միջոցների` հիվանդությունից ազատվելու կամ գոնե այն թեթեւացնելու համար: Բժշկական միջոցների դիմելու անմեղությունն ապացուցվում է նաեւ նրանով, որ եթե Աստված հարմար չի գտնում քեզ առողջություն պարգեւել, ապա Նա կարող է ցանկացած միջոց զրկել բժշկական զորությունից: Այսպես էլ պետք է մտածել թշնամիների եւ պատերազմների մասին: Աստված բազմաթիվ անգամ թույլ տվեց թշնամիներին ստրկացնել իսրայելացիներին, որպեսզի այդ ժողովուրդն անօրեն կյանքով չապրեր ու իր Աստծուն չմոռանար, եւ իսրայելացիները, քանի դեռ չէին հասկանում, որ այդ ամենում Աստծո կամքը կար, դիմադրում էին իրենց թշնամիներին: Սակայն նրանք այլ կերպ վարվեցին, երբ Երեմիա մարգարեն նրանց հայտնեց Աստծո կամքը, որ հանձնվեն Նաբուքոդոնոսոր թագավորին: Այդպես նաեւ եթե սկսված հրդեհը, չնայած մարդկանց ու հրշեջների խմբի բոլոր ջանքերին, հնարավոր չեղավ հանգցնել, ապա պարզ է, որ Աստծո դատաստանը որոշել էր, որ տունը ոչ միայն կրակի մատնվի, այլեւ լիովին այրվի` Աստծո բարեկամների համբերությունը փորձելու եւ թշնամիներին պատժելու համար: Այսպես է պետք մտածել նաեւ մեր կյանքի մյուս բոլոր իրադարձությունների պարագայում:

Սյունյաց Կանթեղ. N-37

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 18 Գշ. Սրբոց Սուքիասեանց վկայիցն
Հաջորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 19 Դշ. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Stakhosneri masin
Քրիստոնեական

Ստախոսների մասին (տեսանյութ)

24 Սեպտեմբերի, 2025
Kanach astvacabanutyun
Քրիստոնեական

Ի՞նչ է կանաչ աստվածաբանությունը

23 Փետրվարի, 2016
Քրիստոնեական

Իշխանների և ժողովրդի ճշմարիտ հարաբերությունները

21 Մայիսի, 2013
Petros Huda
Քրիստոնեական

Ակնարկ Պետրոս եւ Հուդա առաքյալների կյանքից

19 Դեկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?