Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astco goyutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստծո գոյության գիտական ապացույցներ
Քրիստոնեական

Աստծո գոյության գիտական ապացույցներ

Published 11 Հուլիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Իսկ այդ մեխանիզմը կայանում է նրանում, որ տարածություն-ժամանակի պտույտը նույնպես առաջացնում է տորսիոն դաշտեր:
Համաձայն գիտնական-ֆիզիկոս Էյնշտեյնի, այսպես ասած, «վակուումային» հավասարությունների բանաձեւերի, վակուումի կառուցվածքը իրենից ներկայացնում է նյութի պոտենցիալ (ենթադրյալ) վիճակը:
Իսկ հետո այդ կառուցվածքի մեջ ներդրվում է տորսիոն դաշտի միջոցով կրվող ինֆորմացիան: Այսինքն, գիտնականների լեզվով Աստված կոչվում է այլ կերպ, սակայն իմաստը մեկ է: Տիեզերքում կարող է գոյություն ունենալ ինֆորմացիա, որը կապված չէ նյութեղեն կրողի հետ, սակայն գործում է այնպես, որ ստեղծում է նյութը: Այսպիսով, առաջանում է աշխարհի տրամաբանական պատկերը: Մենք կարող ենք պատկերացնել մեր իրականությունը յոթը աստիճանների տեսքով: Առաջին երեքը նյութի կարծր, հեղուկ եւ գազային վիճակներն են: Չորորդ աստիճանը՝ անտրոհելի (տարրական) մասնիկների աստիճանը ժամանակակից պատկերացումների համաձայն ծնվում է հինգերորդ աստիճանից՝ ֆիզիկական վակուումից, որը նյութի բոլոր տեսակների պոտենցիալ(ենթադրյալ) վիճակն է: Սակայն, պարզվեց, որ դա դեռ վերջը չէ, կան եւս երկու աստիճաններ: Ամենաբարձրը յոթերրորդն է. դա բացարձակ ոչինչ է: Այն նկարագրվում է 0 = 0 նույնականությամբ: Այսինքն, մենք չգիտենք, որ այստեղ ոչինչ չկա: Ոչինչը հնարավոր չէ որեւէ ձեւով նկարագրել: Իսկ վեցերորդ աստիճանը հետաքրքիր է նրանով, որ յոթերորդից՝ բացարձակ ոչնչից ծնվում են առաջնային տորսիոն դաշտեր, որոնք բացատրվում են պտտվող տարածությամբ: Այս դաշտերը նախորդում են նյութի ստեղծմանը եւ ներկայանում են որպես գործիք, միջոց, որի օգնությամբ դատարկությունից սկիզբ է առնում նյութը: Կան ծանրակշիռ հիմունքներ հաստատելու, որ այդ առաջնային տորսիոն դաշտերը գիտակցության, բանականության կրողներ են…
Երրորդ ապացույցը՝ Երկրի վրա կյանքի ծագման էվոլյուցիոն տեսությունների անհիմն լինելն է: Մինչ այժմ գիտական եւ հանրակրթական միջավայրում երկրագնդում կյանքի առաջացման հիմնական տեսությունը համարվում էր էվոլյուցիայի տեսությունը: Այդ տեսությունը սկիզբ առավ, որպես արդյունք Դարվինների ընտանիքի աշխատությունների: Ըստ Չարլզ Դարվինի, էվոլյուցիան՝ այսինքն երկրի օրգանական կյանքի զարգացումը, իրականանում է երեք հիմնական գործոնների՝ փոփոխականության, ժառանգականության եւ բնական ընտրության փոխհարաբերության արդյունքում: Սակայն, ժամանակի ընթացքում պարզվեցին էվոլյուցիայի պատահական փոփոխությունների (մուտացիաների) անհիմն փաստարկները, նույնիսկ Դարվինը, երբ ստեղծում էր իր տեսությունը չկարողացավ բերել նրա ճշմարտացիության համոզիչ ապացույցները: Իրականում, բնական ընտրությունը, գեների րեկոմբինացիան եւ մուտացիաները կարող են բերել օրգանիզմների միկրոէվոլյուցիոն փոփոխությունների, այսինքն փոփոխությունների տեսակի մեջ: Իսկ մուտացիաների, այսինքն ժառանգական կառուցվածքի մեջ առաջացած կտրուկ եւ կայուն փոփոխությունների վերաբերյալ որոշ գիտնականներ այս եզրակացությունը կասկածի տակ են դնում, գիտականորեն ապացուցված փաստի հիման վրա, որ բոլոր մուտացիաների 99,99 % նորմայից շեղում են տալիս, անճոռնիություն եւ շատ հաճախ մահացություն: Իսկ էվոլյուցիոն փոփոխությունների դեպքում անհրաժեշտ են ոչ թե մեկ, այլ բազում եւ միաժամանակ անվնաս մուտացիաներ, որպեսզի առաջանա օգտակար գոյացություն որեւէ օրգանական համակարգի մեջ: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Սեն-Դյերդին հաստատում է. «Պատահական մուտացիայի արդյունքում կյանքի բարելավման հավանականությունը հավասար է զրոյի»: Իսկ բնական ընտրությունը փոփոխված պայմաններին չհարմարված օրգանիզմների խմբի հետ կարող է միայն ոչնչացնել որեւէ ինֆորմացիա եւ ընդունակ չէ ստեղծել նորը, քանի որ չի բերում նոր հատկությունների առաջացմանը: Գործնականում նաեւ չեն կարող ստեղծել սկզբունքորեն նոր օգտակար ինֆորմացիա ո՛չ գենային րեկոմբինացիան, ո՛չ էլ մուտացիաները: Որովհետեւ գեների ռեկոմբինացիան, դա գենետիկ նյութի վերադասավորումն է, որը կարող է բերել միայն ներտեսակային փոփոխությունների, այսպես ասած միկրոէվոլյուցիայի: Գիտնականներին մինչ այսօր չհաջողվեց ներկայացնել, թե իրականում ինչպես են վերանում մուտացիաների շնորհիվ միջտեսակային սահմանները: Մինչ այսօր չի արձանագրված որեւէ միանշանակ օգտակար մուտացիա: Ուրեմն, եթե օրգանիզմների զարգացումը հնարավոր է միայն տվյալ տեսակի սահմաններում, ապա մակրոէվոլյուցիան տեղի չի ունենում եւ էվոլյուցիայի տեսությունը արմատապես սխալ է:
Իսկ այժմ ապացուցենք կյանքի ինքնաառաջացման գաղափարի անհնարությունը: Բացարձակապես անհիմն է էվոլյուցիայի տեսության այն հաստատումը, իբր կյանքը Երկրի վրա ծագեց ու զարգացավ անկենդան նյութից ինքն իրեն, չե՞ որ պրոտոմակաբույծը կամ առաջին ամեոբան պետք է որ ինչ-որ տեղից առաջանային: Կյանքի ինքնաառաջացման գաղափարը պատկանում է հիմնականում նեոդարվինիստականներին: Ինքը՝ Դարվինը, այլ կարծիք ուներ եւ հավատում էր կյանքի աստվածային ծագման գաղափարին. «Հավանական է, Երկրի վրա երբեւիցէ գոյություն ունեցող բոլոր կենդանի օրգանիզմները առաջանում են մեկ սկզբնական բջջից, որի մեջ նախապես կյանք է ներշնչվել»:
Հաջորդ ապացույցը՝ պատմաբանական է: Մարդկային պատմության ողջ ընթացքում, բոլոր քաղաքակրթություններում եւ բոլոր ժամանակներում նկատվում էր կրոն հասկացությունը: Աստծու հանդեպ հավատքի համընդհանրությունը հայտնի էր դարեցդար: Այն, որ մարդ ձգտում ունի առ Աստված, կրոնական պաշտամունքի կարիքն է զգում, ցույց է տալիս, որ Աստված գոյություն ունի, որովհետեւ այն, ինչ գոյություն չունի, չի կարող ձգել: Իսկ Ֆ. Վերֆելը ասում էր. «Ծարավը լավագույն ապացույցն է ջրի գոյության»: Չկա ժողովուրդ առանց կրոնապաշտության, ուրեմն այն բնական է մարդու համար: Հետեւաբար, Աստված կա:
Սինա լեռան վրա տեղի ունեցած Աստվածային Հայտնության փաստը (1272թ. մ.թ.ա.) եւս մեկ ապացույց է Աստծո գոյության: Այդ օրը մարդկությունը ստացավ Աստծո Օրենքը, որը ոչ թե պարզապես Մովսես մարգարեի ձեռքով գրանցվեց, այլ դարձավ ուղեցույց ժողովրդների կյանքում մինչեւ այսօր: Մենք, մարդիկս, որ ապրում ենք այդ օրենքներով՝ ապացույցն ենք այդ Աստվածային Հայտնության: Եվ դա ավելի հզոր է ցանկացած գիտական ապացույցից:
Մյուս ապացույցը տրամաբանական է: Տարրական տրամաբանությունը նույնպես ակնարկում է Բարձրյալ Արարչի գոյության պարտադիր ու անհրաժեշտ լինելը: Աշխարհում ամեն ինչ առանց բացառության ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի կողմից առաջացել կամ ստեղծվել է: Չկա որեւէ բան պատահական, ամեն ինչ օրինաչափության սահմանների մեջ է: Ամեն իր կամ գոյ ունի իր արարչին: Տրամաբանությունը թելադրում է, որ արարած-արարիչ կարգը գոյություն ունի եւ՛ մասնավորի, եւ՛ ընդհանուրի մեջ եւ այն բացարձակ է: Եզրակացություն: Այսպիսով, արդի գիտության տեսանկյունից, Տիեզերքի, Երկրագնդի եւ նրա վրա կյանքի ծագման բոլոր տեսություններից ամենահավանականը արարչագործության տեսությունն է: Տիեզերքի եւ աշխարհի նպատակահարմարությունը, ներդաշնակությունը, օրինաչափությունը, գեղեցկությունը, մեծությունն ու անսահմանությունը խոսում են Տիրոջ անսպառ զորության, անսահման Իմաստության մասին, որ ստեղծեց առաջնային միությունից անսահման բազմազանությունը եւ բազմությունը, եւ այդ անսահման բազմազանության մեջ պահպանեց առաջնային միությունը: Մենք մարդիկս, Աստծո զավակներն ենք, օրհնյալ թող լինի Նրա Անունը:

Հեղինակ՝ Ս.Լ.
Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Տեր Ընծա քհն. Միրզոյանը
Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Pataragamatuyc ashxarhabar Պատարագամատույց թարգմանված աշխարհաբար. pdf
Հաջորդ նյութը Draght Դրախտ. բարուց եւ չարից անդին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?