Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
08 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշան շնորհվեց Գագիկ Հարությունյանին
Նորություններ

«Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշան շնորհվեց Գագիկ Հարությունյանին

Published: 9 Ապրիլի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 7-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» գիտական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ի. գ. դ. Գագիկ Հարությունյանին շնորհվեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և Հայրապետական շքանշան:

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ցերեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Մեծարյալի կյանքին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան Գերագույն հոգևոր խորհրդի և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ի. գ. դ. Գևորգ Դանիելյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Այնուհետև «Ուրախ լեր» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական շքանշանը, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր ողջույնի ու օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:

«Սուրբ Հարության տոնական այս օրերին վերստին Մեր շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» կենսաբեր ավետիսով: Տոնական այս ուրախության մեջ այսօր մենք համախմբվել ենք Մայր Աթոռում գնահատելու և մեծարելու մեր ժողովրդի արժանավոր զավակ, բազմաշնորհ հայորդի տիար Գագիկ Հարությունյանին, ում անունը և գործունեությունը քաջածանոթ են հայ հանրությանը:

Տիար Գագիկ Հարությունյանի գործունեությունը աղերսված է Հայաստանի անկախ պետականության վերակերտման պատմությանը: …Տիար Գագիկ Հարությունյանը կանգնեց անկախ պետականության վերակերտման նվիրյալների շարքերում: Նա պետական համակարգ եկավ խորհրդային տարիների կառավարման փորձառության ու գիտելյաց հարուստ պաշարով, մեր հայրենիքի լուսավոր ապագայի կառուցմանը մասնակցություն բերելու ազնիվ հանձնառությամբ: Ազգային ու պետական մտածելակերպով օժտված՝ նա ստանձնեց բարձր ու պատասխանատու պաշտոններ…: Ծառայական բոլոր հանգամանքներում  նրա գործունեության մեջ գերակշռող եղավ երկրին ու ժողովրդին օգտակար լինելու գիտակցությունը, հայրենիքի զորացման ու հայության համախմբման տեսիլքը: Այս մղումով նա իր բոլոր հանձնառությունների մեջ հետապնդեց պետության ու հասարակության շահը, ջանաց ներդրում բերել երկիրը ցնցումներից զերծ պահելու գործին, ներքին կյանքի տագնապների ու ալեկոծությունների ժամանակ իր հաշտարար բնավորությամբ ու համոզիչ փաստարկներով կարողացավ նպաստել լարվածության հաղթահարմանը:

Տիար Գագիկ Հարությունյանի վաստակը գնահատարժան է հատկապես մեր երկրում սահմանադրական արդարադատության իրականացման գործում: Կոչվելով ՀՀ նորահաստատ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին՝ պարոն Հարությունյանը մեծ ու նշանակալի ավանդ բերեց դատական բարձրագույն իշխանությունը ներկայացնող մարմնի կայացմանն ու արդյունավոր գործունեությանը, որն անհրաժեշտ նախապայմաններից է իրավական պետության կերտման համար:

Տիար Գագիկ Հարությունյանը իր երկարամյա գործունեության մեջ մշտապես դրսևորել է անկեղծ սեր ու նախանձախնդրություն հանդեպ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր արժեքները: Տակավին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանից նա հետևողականորեն աջակցել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների կանոնակարգման ու ամրապնդման, օրենսդրության մեջ մեր Եկեղեցու դերի ու առաքելության պատշաճ ամրագրման գործին: Այսօր, գոհություն Աստուծո,  Եկեղեցի-պետություն ձևավորված հարաբերությունները, որում գովելի ավանդ ունի նաև տիար Գագիկ Հարությունյանը, ամուր հիմք է դարձել մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման և մեր հոգևոր ժառանգության անխաթար պահպանման ու նոր սերուդներին փոխանցման համար՝ նպաստելով նաև մեր երկրի առաջընթացին ու նոր ձեռքբերումներին:

Մեծահարգ տիար Գագիկ Հարությունյան, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանը Հայրապետական բարձր պարգև է արժանավոր հայորդիներին, ովքեր իրենց գործերով ու հանձնառություններով աջակցում են մեր Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը, ներդրում բերում Սուրբ Էջմիածնի բարեզարդման մեջ, նպաստում մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին: Դուք անձնվիրաբար ծառայել եք մեր երկրին ու մեր ժողովրդին, ավանդ բերել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար այս պատվավոր շքանշանը շնորհել Ձեզ՝ եկեղեցանվեր Ձեր իրագործումների համար:

Վստահ ենք, որ պարգևը խրախույս պիտի լինի Ձեզ՝ նորանոր հանձնառություններով առավել հարստացնելու Ձեր բարի ու արժանավոր գործերի վաստակը ազգային ու հոգևոր մեր կյանքում», — ասաց Վեհափառ Հայրապետը:

 Իր շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելով մեծարյալին` Նորին Սրբությունը Հայրապետական շքանշանով զարդարեց պետական գործչի կուրծքը:

Պարգևաբաշխության առիթով իր ապրումները ներկաների փոխանցեց տիար Գագիկ Հարությունյանը՝ երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին բարձր գնահատանքի ու նման վերաբերմունքի համար: Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրա երջանկահիշատակ նախորդների հետ իր զրույցներին, ինչպես նաև Մայր Աթոռի հետ իր մշտական կապին` մեծարյալն իր համոզումն արտահայտեց, որ մարդը առանց հոգևոր կայուն արժեքների և հարստության չի կարող որպես բանական էակ ինքնադրսևորվել: Տիար Հարությունյանը խոսեց նաև այն կարևոր դերակատարության մասին, որ Հայոց Եկեղեցին ունեցավ ինքության պահպանման և հարատևման գործում: Վերջինս ընդգծեց նաև, որ շնորհված պարգևը լրացուցիչ խթան և պարտավորություն կհանդիսանա` ավելի ժրաջան աշխատելու համար:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները (գեղ. Ղեկավար Սիլվա Մեքինյան):

Հանդիսությունը եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b 14 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Garegin b erd Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

02.07
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության հանձնախմբի անդամների հետ

3 Փետրվարի, 2018
Garegin B 901
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

28 Հունվարի, 2019
Burvar
Նորություններ

Մայր Աթոռին նվիրաբերվել է Անիում հայնատբերված բուրվառ (տեսանյութ)

24 Ապրիլի, 2016
Ter Kyuregh 24
Նորություններ

ՄԱՀԱԶԴ

1 Մարտի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?