Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Արցախում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն սկսեց իր աշխատանքը
Նորություններ

Արցախում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն սկսեց իր աշխատանքը

Published: 6 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ստեփանակերտում իր աշխատանքը սկսեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Նորին Սրբությունը՝ մասնավոր իր գնահատանքը փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի 25-ամյակի տոնախմբման այս օրերին ԳՀԽ ժողովն Լեռնային Ղարաբաղում անցկացնելու հրավերի համար։ Նորին Սրբությունը կարևորեց ԳՀԽ ժողովների պարբերական գումարումը հայոց տարբեր թեմերում, ինչը խանդավառություն և հոգևոր կյանքի զորացման մեծ խթան է համայնքների համար։

«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար․ մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում և մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության և արցախահայության բարօր կյանքի համար», — ասաց Գարեգին Բ Հայրապետը՝ ընդգծելով, որ Հայոց  Եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով միշտ եղել և մնում է արցախահայության կողքին, աջակից և զորակից Արցախին՝ իր արդար իրավունքների պաշտպանության գործում։

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ այցի առիթով Ս․ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության թեմերի անունից Մայր Աթոռը վերստին հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցում Արցախին արցախահայության կարիքների համար։

Հայոց Հայրապետն աղոթքով մաղթեց, որ Աստված Իր Ս․ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի Արցախ աշխարհը և բարօր ու անվրդով կյանք պարգևի նրա քաջարի ժողովրդին։

Անդրադառնալով ժողովի օրակարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարևորություն ունեն Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, Եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման և առաջընթացի համար։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ԳՀԽ անդամներին իրենց նվիրումի և հանձնառության համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ԳՀԽ ժողովին։

Մինչ օրակարգի հարցերի քննությունը ժողովականներն աղոթք բարձրացրեցին Գերագույն հոգևոր խորհրդի վաղամեռիկ անդամ տիար Ալբերտո Ճերեճյանի (Արգենտինա) հոգու հանգստության համար։

Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների և թեմերի գործունեության առնչությամբ։

6-1 6-2 6-3 6-4 6-5 6-6 6-7 6-8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vstaheli avand Վստահելի ավանդ
Հաջորդ նյութը IMG 6366 copy Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ զինվորների հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

«Հրաշափառի» արարողություն Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում

3 Փետրվարի, 2019
Gevorgyan 215
Նորություններ

«Արթուր Դաբաղյան ԳՀՃ ուսանող» մտացածին անունով հեղինակած հոդվածի առիթով ԳՀՃ տեսչությունը հարկ է համարում նշել

12 Հուլիսի, 2023
24 Polis pilgrims 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ պոլսահայ ուխտավորների հետ

24 Սեպտեմբերի, 2015
Abasi hartakandak
Նորություններ

Ս. Էջմիածնի պատի հարթաքանդակը ոչ թե Շահ Աբասին է պատկերում, այլ Անտոն չելեպի Սարոյանին (տեսանյութ)

7 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?