Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
aram
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մեդալի հակառակ երեսը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունը
Նորություններ

Մեդալի հակառակ երեսը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունը

Published: 8 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Կոնստանդնուպոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին‚ բնական ընդվզում է առաջացրել հայկական շրջանակներում: Սա եղելության երևութական կողմն է, սակայն նման պարագաներում ճիշտ է նաև երևույթները քննել այլ տեսանկյուններից:

Պատմությունը կարծես կրկնվում է‚ երբ տարիներ առաջ՝ 2011թվականին‚ Արամ սրբազանը նման մի հայտարարություն արեց‚ երբ Ֆրանսիայի Սենատում դրված էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող մեկ այլ օրինագիծ։  Այս առիթով հայացք նետելով ժամանակի մամուլին՝ ներկայացնում ենք «ԾԱՆՐ Է ՄՈՆՈՄԱԽԻ ԳԼԽԱՐԿԸ
և կամ պատրիարքի ազատության սահմանը» վերնագրված հետեւյալ հոդվածը‚ որն արտացոլում է մեդալի հակառակ երեսը։

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Սենատը կրկին կանդրադառնա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին։  Հաստատման դեպքում՝ Ֆրանսիայում, բոլոր նրանք, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը, կդատապարտվեն մինչեւ 1 տարվա ազատազրկման, նրանցից կգանձվի 45.000 եվրո տուգանք։ Մինչ հասարակական ու քաղաքական շրջանակները սպասում են Սենատի որոշմանը, օրինագծի վերաբերյալ գրավոր հայտարարությամբ իր բացասական դիրքորոշումն է արտահայտել Կ.Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ (Հայտարարության բնագիրը թուրքերեն լեզվով տեղադրված է պատրիարքարանի կայքում։)

«Հայ-թուրքական հարաբերությունների պատմությունն ունի 1600-ամյա պատմություն եւ ձգվում է մինչեւ 5-րդ դար։ Ինչպես միշտ ասել ենք, այս երկիրը մեր բոլորինն է, մենք շնչում ենք նույն օդը, խմում ենք նույն ջուրը։ Մենք ունենք պայծառ ապագա եւ չենք կարող այն թողնել այդպիսի ցավալի դեպքերի ստվերի ներքո, քանի որ Ֆրանսիայի այդ սխալ քայլը վնաս կհասցնի հայ-թուրքական բարեկամությանը»,-ասված է աղմկահարույց հայտարարության մեջ։

Հայտարարությունն,  անշուշտ, շատերի վրդովմունքն է հարուցել։ Սակայն, մի   կողմ թողնելով պատմական ակնհայտ աղավաղումների հանդեպ մեր ընդվզումը՝ խնդրին մոտենանք այլ տեսանկյունից. արդյո՞ք պարտադրված չեն նման հայտարարությունները, որ ժամանակին հնչեցնում էր նաեւ Կ.Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը՝ արժանանալով հայկական շրջանակների խիստ քննադատությանը, երբեմն նաեւ արգահատանքին։ Արդյո՞ք հրապարակավ այլ բան կարող է ասել թուրքական կապանքներում գործող հայոց պատրիարքական աթոռի ներկայացուցիչը, ով բարոյական պատասխանատվություն է կրում իր համայնքի անվտանգության համար։

2006-ին, երբ Ֆրանսիան կրկին քննարկում էր նման մի օրինագիծ, Մեսրոպ պատրիարքը հարցազրույցներից մեկում նշում էր, թե  Թուրքիայի հայերն անհանգստությամբ են հետեւում իրադարձությունների զարգացմանը, եւ նրանք իրենց վրա զգում են օրինագծին թուրքական հակազդեցության դրսեւորումներից բխող ահավոր ճնշումները: Թերեւս այս մտահոգությամբ էր հնչում նաեւ նրա խոսքը. «Ինչպիսի փաստարկներ էլ ունենան, անհատի խոսքի ազատությունը սահմանափակող բոլոր նախաձեռնությունները հարված են հասցնելու թուրք եւ հայ հասարակությունների երկխոսությանը եւ երկու կողմերում էլ խրախուսելու են ազգայնամոլ տարրերի հզորացմանը»։

Հիշեցնենք, որ ժամանակին ֆրանսիական օրինագծի հանդեպ այս նույն կեցվածքն ուներ նաեւ «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքը, ով ամիսներ անց՝ 2007-ին, պիտի սպանվեր: Հայտնի պիտի դառնար նաեւ «Էրգենեքոն»-ի կողմից  կազմակերպվող մահափորձերի ցուցակը՝ նաեւ պատրիարքի անունով։

Ինչեւէ, հանկարծահաս հիվանդության պատճառով այսօր միանգամայն անդամալույծ է Մեսրոպ պատրիարքը՝ զուրկ խոսքի եւ գործելու ընդունակությունից։ Պատրիարք, ով ժամանակին կարող էր նաեւ թուրքական իշխանությունների մոտ բարձրաձայնել Թուրքիայի հայերին հուզող հարցերի մասին՝ պատրիարքարանի կարգավիճակի, համայնքային կալվածքների սեփականատիրության իրավունքների, հայկական վարժարանների եւ այլն։ Պատրիարք, ով նաեւ իր մասին մի առիթով ասել էր. «Իմ կյանքը բոլորովին էլ վարդագույն չէ։ Կյանքում շատ անգամներ ես զգացել եմ, որ կան բաներ, որոնք իմ իշխանությունից դուրս են… Կյանքը ակվարիում է, որտեղ մենք լողում ենք։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր սահմանը»։

Այսօր Կ.Պոլսո պատրիարքական աթոռը փաստացի դատարկ է։ Արդյո՞ք նույն դերակատարությունն է ուզում ստանձնել պատրիարքական աթոռի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը։

(Հեղինակ՝ ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ,Հայոց աշխարհ», 22.12.2011թ.)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 13234 Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը
Հաջորդ նյութը Anastvacutyun Անաստվածության վնասները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

29 2 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

29 Մայիսի, 2018
Mayr ator 6
Նորություններ

«Մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար ներողություն է խնդրել» պարզաբանում

19 Հուլիսի, 2018
Mayr Atori ashkhtakicner 05
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)

10 Հունվարի, 2023
20 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշան շնորհվեց (նկարներ)

20 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?