Սույն թվականի փետրվարի 4-ին Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) առաջին անգամ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի, Հոգևոր հովիվ Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի, Նորին Սրբության ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում:
Պատարագին ներկա էին համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ, հայեր, ովքեր բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր։
Պատարագի ընթացին Հոգեշնոր Հայր Սուրբն իր պատգամը փոխանցեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Մալազիայի Հայ hամայնքին նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին և համայնքի բոլոր անդամներին իրենց կազմակերպչական հրաշալի աշխատանքի համար։ Ի մասնավորի, Հայր Սուրբը նշեց․ “․․․որ ամուր հավատք և անսպառ սեր առ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը միավորում է մեզ այսօր այս սրբազան հարկի ներքո․․․ հակառակ այն իրակնությանը, որ Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, բարձր գնահատանքի է արժան այն ջանք ու եռանդ, սերն ու նվիրումը, որ դուք չէք խնայել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար․․․ դուք, իրապե՛ս, շարունակում եք լինել ժառանգորդն այն ժառանգության, որը մեր նախնիներն ժամանակին ստեղծել են այս երկրի մեջ”։ Ինչպես նաև Հայր Սուրբը փոխանցեց Նորին Սրբության գնահատանքն ու օրհնությունը, և մաղթեց, որ Աստված բազմապատիկ հաջողություններ պարգևի հայրենանվեր նորանոր գործունեությանց:
Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարություն։ Երեք մանուկներ վերածնվելով դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդեգիրը: Սուրբ Մկրտության այս հրաշալի արարողությունը կարծես Մալազիայի Հայ Համայնքի “վերածնդի և հարության” բարձրաղողանջ կոչնակը եղավ և կրկին անգամ ապացուցվեց համայնքի նվիրում առ Հայ Առաքելական Մայր Եկեղեցի։ Անսահման էր ուրախություն ու անկարագերլի էր խանդավառությունը հավատացյալ հայորդիների և ներկաների, որը շաղախված է գալիքի նկատմամբ հույսի և հավատի զգացողությամբ։
Հավարտ Սուրբ Մկրտության սրբազան խորհրդակատարություն, Մալազիայի Հայ համյնքի անդամներից՝ Տիար Աշոտ Թունյանից, տեղեկանալով իր ազգականի անակընկալ մահվան գույժը, համայնքին նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանին առաջարկին ընդառաջ, Հայր Սուրբն կատարեց հոգեհանգստյան աղոթք։ Իր խոսքի մեջ Հայր Զավենը նշեց․ “․․․խոր ցավով տեղեկացանք սիրեցյալ Տիար Սասուն Թունյանի անժամանակ մահվան մասին: Անդառնալի կորստյան այս դժվարին պահին Ձեր կողքին ենք մեր աղոթքով և սրտակցությամբ՝ հայցելով, որ Բազումողորմն Աստված արարչական իր սիրով երկնային երանական բարձունքներում խաղաղության և հանգստության մեջ ընդունի հանգուցյալ լույս հոգին և Աստվածային Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի Թունյան ընտանիքի բոլոր հարազատներին”:
Արարողություններից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ փոքիրկ ճաշկերույթ, որի ընթացքին համայնքի նախագահ Տիար Էմիլ Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Հայր Սուրբին՝ նշելով, որ անկրկելի, անմոռանալի և աղոթաբյուր օր արձանագրվեց Մալազիայի Հայ համայնքի կյնաքից ներս, ապա հանուն Մալազիայի Հայ համայնքի Տիկնաց Միության, ի նշան երախտագիտության, փոքրիկ հուշանվեր հանձնեց Զավեն Վարդապետին։
Պատմական Ակնարկ
Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Օտար հողում հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով, ինչպե այօրվա տեղաբնակ հայերի, այնպես էլ ժամանակի հայերի համար կյանքի առաջնային նպատկ է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։
Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում, որը Հարավ-Արևելյան Ասիայի թերակղզիներից է՝ Հնդկաչին թերակղզու հարավային մասը։ Այն ներկայումս բաժանված է Մյանմայի, Մալայզիայի և Թաիլանդի միջև։ Հայերը հաստատվել են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակությանին և ճարտարեապետական ձևավորման պատմությունը մեջ: Մինչև այսօր Ջորջթաուն քաղաքում, ամենահայտնի փողոցն անվանում է Արմենիան Սթրիթ կամ Լեբուհ Արմենիա (Armenian Street, Lebuh Armenian): Այս փողոցն իր շինություներով Պենանգի պատմության անջնջելի մասնիկն է, որի մասին տեղացիները հպարտությամբ են բարձրաձայնում՝ մատնանշելով ժամանակին հայկական հարուս ժառանգությաը մասին, որն ի դեպ գտնվում է ՄԱԿԳՄԿ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային ժառանգության պահպանության ներքո:
Հայտնի Սարգիս եղբայրների ջանքերով, ովքեր ժամանակին ամենահայտնի գործարարներն էին Հարավ-Արևելյան Ասիայում, հիմնել են Իսթերն Օրիենատալ (The Eastern & Oriental Hotel) և Քարգ (Crag Hotel) հյուրանոցները։ Վերջինս 1950-ականերին վերածվել է առաջին դպրոցի (Uplands School in Penang): Հիշատակելի է նաև այն փաստը, որ հայազգի Դոկտոր Ավետումը (Dr. Avetoom), ով Պենանգում առաջատար գործիչներից մեկն էր, հիմնել է Ջորջթաուն առաջին դիսպանսերը (George Town Dispensary): Տեղի Հայ Համայնքի ջանքերով կառուցվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եպիսկոպոսի փողոցում (Bishop Street), որը դժբախտաբար քանդվել է 1906 թ․։ Ներկայումս Մալայզիայում բնակվում են փոքրաթիվ հայեր, որոնք մասնավորապես կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։