Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qaroryayi masnakicner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ապրիլյան պատերազմի մասնակիցները հայտարարություն են տարածել
Նորություններ

Ապրիլյան պատերազմի մասնակիցները հայտարարություն են տարածել

Published: 29 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մենք՝ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ներքոստորագրյալ մասնակիցներս, և նշյալ ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացրածներս հայտարարում ենք, որ «Դիրքապահ. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի նախագահ Մանուել Մանուկյանը չի՛ հանդիսանում մեր ներկայացուցիչը և որևէ իրավասություն չունի՝ ապրիլյան ռազմական գործողությունների/ պատերազմի մասնակիցների անունից հանդես գալու կամ վերջիններիս հրամայական եղանակով որևէ բան ասելու (ընդամենը մեկ օրինակ՝ «Քառօրյա պատերազմի մասնակիցներ շտապ բոլորդ զանգեք ինձ 093306289»,- բառացի մեջբերում Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից):
Ներքոստորագրյալներս հորդորում ենք Մանուել Մանուկյանին ուշադրությամբ ընտրել բառերն ու չստեղծել թյուրըմբռնում, թե ինքը հանդես է գալիս քառօրյա ռազմական գործողությունների մասնակիցների անունից: Կոչ ենք անում նաև վերանայելու իր և իր ՀԿ-ի գործունեության և այդ գործունեության լուսաբանման ձևը, ինչպես նաև թույլ չտալու «քառօրյա պատերազմի (ռազմական գործողությունների մասնակից(ներ)» ձևակերպման և գաղափարի շահարկումը:

 Մենք անընդունելի ենք համարում «քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների մասնակից(ներ)» արտահայտության և գաղափարի ծառայեցումը որևէ անհատի կազմակերպության կառույցի քաղաքական, նյութական, մարքեթինգային, կոմերցիոն նպատակներին և/կամ շահերին: Մեզ համար անընդունելի է նաև Մանուել Մանուկյանի ընտրած՝ «մեղադրողի» կեցվածքը այն հերոսների (իր բնորոշմամբ) հանդեպ, ովքեր չեն բարձրաձայնել կամ իրեն լսելի չեն դարձրել իրենց կարծիքը երկրի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ (տե՛ս Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջում՝ 7 մայիսի, 22:55 կատարված գրառման մեկնաբանություններում):

 Հիշեցնում ենք նաև, որ որևէ մեկը պարտավոր չէ որևէ մեկին (քառօրյայի մասնակից լինի, թե՝ ոչ) նյութական օգնություն ցուցաբերելու, ուստի այս հարցում նույնպես ակնկալում ենք սթափություն և ողջախոհություն: Հայտնում ենք, որ ուշադրությամբ հետևելու ենք Մանուել Մանուկյանի ու իր ՀԿ-ի գործունեությանը և մեր արդար հորդոր/խնդրանք/կոչ/պահանջներին հակառակ կատարվելիք ցանկացած գործողության դեպքում՝ ձեռնարկելու ենք որոշակի հակազդող քայլեր:

 Լիահույս ենք, որ մեր հայտարարություն/ հորդոր, խնդրանք, կոչ/ պահանջները ճիշտ կընդունվեն և բոլորս կխուսափենք բարդություններից: Հուսով ենք նաև, որ Մանուել Մանուկյանի՝ ապրիլյան ռազմական գործողություններին մասնակից չլինելու մասին կասկածները շուտով կցրվեն և ճշմարտությունը պարզ կդառնա: Մեր տեսակետները, նկատառումները, կասկածներն ու գաղափարներն այս հարցի շուրջ նախընտրում ենք այս պահին չհրապարակել: Մաղթում ենք ամենայն բարիք:

Ստորագրում ենք՝

Հովհաննիսյան Ռաֆայել ՝ պահեստազորի սերժանտ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ,
Սարդարյան Արեգ ՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Անդրանիկ Օզանյան» մեդալակիր,
Նիազյան Սարգիս՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Գալստյան Հմայակ՝ պահեստազորի սերժանտ, «Արիության» մեդալակիր,
Մկրտչյան Մանուկ՝ պահեստազորի շարքային, «Արիության» մեդալակիր,
Սարգիսով Հրանտ՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Պապոյան Արսեն՝ պահեստազորի շարքային, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Թովմասյան Տիգրան՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Գարեգին Նժդեհ» մեդալակիր,
Մելքոնյան Ռաֆայել ՝ պահեստազորի սերժանտ, «Վազգեն Սարգսյան» մեդալակիր,
Ասրյան Արա՝ պահեստազորի շարքային, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Հաննեյան Խաչիկ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Մինասյան Սարգիս՝ պահեստազորի սերժանտ,
Հովսեփյան Սայաթ՝ պահեստազորի սերժանտ,
Ամիրյան Հովհաննես՝ պահեստազորի շարքային,
Հակոբյան Արթուր՝ պահեստազորի շարքային,
Եգորյան Մարութ՝ պահեստազորի շարքային,
Ալեքսանյան Տիգրան՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Թորոսյան Խաչիկ՝ պահեստազորի շարքային,
Իսրայելյան Էմիլ ՝ պահեստազորի սերժանտ,
Հայրապետյան Հայկ՝ պահեստազորի շարքային,
Ծպնեցյան Թադևոս՝ պահեստազորի սերժանտ,
Միքայելյան Տիգրան՝ պահեստազորի սերժանտ,
Տերյան Գրիգոր ՝ պահեստազորի շարքային,
Ղարագյոզյան Հենրիկ ՝ պահեստազորի սերժանտ,
Հարությունյան Վրեժ ՝ պահեստազորի սերժանտ,
Վարդանյան Մարտուն ՝ պահեստազորի շարքային,
Բաղումյան Հայկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Բադալյան Գագիկ՝ պահեստազորի սերժանտ,
Մխիթարյան Գոռ՝ պահեստազորի սերժանտ,
Գրիգորյան Նարեկ՝ պահեստազորի սերժանտ,
Մովսիսյան Հենրիկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Սողբաթյան Գրիգոր՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Մկրտչյան Արամ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Ասատրյան Արմեն՝ պահեստազորի շարքային,
Ազարյան Աղասի՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Հրմուշյան Միքայել՝ պահեստազորի շարքային,
Կուրղինյան Արմեն՝ պահեստազորի շարքային,
Մելիքյան Հրաչ՝ պահեստազորի սերժանտ,
Մաճկալյան Վանիկ՝ պահեստազորի շարքային,
Իփեքչյան Մարատ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Յարմալոյան Տարոն՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Եղիազարյան Հարություն՝ պահեստազորի շարքային,
Սաֆարյան Գարիկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Գրիգորյան Վան՝ պահեստազորի սերժանտ,
Չոբանյան Կամո՝ պահեստազորի սերժանտ,
Գասպարյան Նարեկ՝ պահեստազորի շարքային,
Նավասարդյան Հայկ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Առաքելյան Սուրեն՝ պահեստազորի սերժանտ,
Մուրադյան Միսակ՝ պահեստազորի սերժանտ,
Պետրոսյան Հայկ՝ պահեստազորի ավագ սերժանտ
Կարապետյան Արման՝ պահեստազորի սերժանտ,
Սարոյան Մհեր՝ պահեստազորի շարքային,
Գուլանյան Տարոն՝ պահեստազորիկրտսեր սերժանտ,
Մալխասյան Արթուր՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Պողոսյան Տիգրան՝ պահեստազորի սերժանտ,
Աղաբաբյան Արթուր՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Չիբուխչյան Սարգիս՝ պահեստազորի շարքային,
Հարությունյան Արման՝ պահեստազորի շարքային,
Աթոյան Արթուր՝ պահեստազորի սերժանտ,
Գևորգյան Սարգիս՝ պահեստազորի շարքային:

Հ.Գ. Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ մեզ միացած մի շարք տղաների անունները չեն հայտնվել ստորագրածների հրապարակային ցուցակում:

Աղբյուր՝ shamshyan.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Nor nshnakum Եկեղեցականների նոր նշանակումներ
Հաջորդ նյութը ugherdz Garegin B Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ուխտավորներին (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ACT nax17 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին

17 Մայիսի, 2019
Mayr ator 6
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

10 Հուլիսի, 2015
7 5
Նորություններ

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

7 Հուլիսի, 2019
Nor hratarakutyun Epipan Kipraci
Նորություններ

Նոր հրատարակություն

30 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?