Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Angragety
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Անգրագետը (առակ)
Առակներ

Անգրագետը (առակ)

Published: 17 Հուլիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Պարապ-սարապ մի մարդ գործ ճարելու հույսով դիմում է տեղի թաղականներին: Նրան կանչում են, հուսադրում, որ հարմար մի պահի կկանչեն ու եկեղեցու ժամկոչ կդարձնեն: Բայց արի ու տես, ժամկոչն էլ քիչ թե շատ գրել-կարդալ պիտի իմանար:
— Ես գրել-կարդալ չգիտեմ, — հայտնում է անգործը:
— Ուրեմն, քանի որ այժմ հարմար գործ չկա, և ժամկոչ էլ չես կարող լինել, քեզ մի քիչ դրամ կտանք, որ առևտուր անես ու գոնե օրվա հացիդ փողը վաստակես: Աստված մեծ է, — ասում են նրանք և մի փոքր դրամական օգնություն ցույց տալով՝ ճամփում են:
Էս անգործը ստացած չնչին գումարով առնում-ծախում, առնում-ծախում, և հաջողությունից հաջողություն գնալով՝ դառնում քաղաքի ամենահարուստը:
Մի օր էլ էս մեծահարուստն իր պաշտոնյայի փոխարեն ինքն է գնում դրամատուն՝ դրամական գործառնություն կատարելու: Ու երբ ուզում է ստորագրել, հազար ու մի ճիգ գործադրելով՝ ինչ-որ բան է փորձում խզմզել, բայց չի ստացվում:
Դրամատան պաշտոնյան, տեսածից զարմացած, ասում է.
— Հարգարժան պարոն, տեսա, որ ստորագրելիս բավական դժվարացաք: Եթե ձեր էս վիճակով դուք նման հարստության և դիրքի եք տիրացել, բա որ լավ կրթություն ստանայիք, պատկերացնում եմ, թե ինչերի կարող էիք հասնել…:
— Բարեկամս, եթե մի քիչ գրել-կարդալ իմանայի, շատ, շատ ժամկոչ էի դառնալու, կյանքիս պատմությունը դա է հաստատում, հասկացա՞ք, — ինքնագոհ ու ինքնավստահ՝ իր «իմաստուն եզրահանգումն է անում տգետ Մեծահարուստը:
Աղբյուրը՝ Կարապետ քահանա Գալֆայան, Գիրք առակաց, Բեյրութ, 1957 թ.:

Գրառում՝ Տեր Տաթև քահանա Մարուքյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bishop Bagrat Galstanian Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ
Հաջորդ նյութը 19 Catholics Spain 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

78075431
Առակներ

Հոգևոր ասույթներ

5 Սեպտեմբերի, 2014
Orhnutyan masin
ԱռակներՎարք սրբոց

Մի թերագնահատեք մարդկանց (Անապատի հայրերի կյանքից)

3 Հոկտեմբերի, 2015
Mardu ynkerner e1480965381684
Առակներ

Մարդու երեք ընկերները (առակ)

5 Դեկտեմբերի, 2016
Առակներ

Աղոթքի մասին (բարոյախրատական պատում)

6 Սեպտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?