Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anastvacutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Անաստվածության վնասները
Քրիստոնեական

Անաստվածության վնասները

Published: 8 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օգտակար չէ հետևել քրիստոնեությունը քննադատող մարդկանց, որովհետև մարդն իր կյանքում միշտ էլ տուժում է անաստվածությունից։ Սրա վերաբերյալ քրիստոնեական մեծ գրողներից մեկը հիանալի մտորումներ ունի։ Հավատալը օգնում է թշվառներին, որովհետև թշվառությունից ազատվելու կամ հանդերձյալ կյանքի հույսը թեթևացնում է նրանց կյանքը։ Երջանիկ մարդը ևս ոչ մի շահ չունի անհավատ լինելու մեջ։ Նրա համար անչափ քաղցր է մտածել, թե իր օրերը կշարունակվեն նաև մահվանից հետո։ Ինչպիսի հուսահատությամբ նա կբաժանվեր այս աշխարհից, եթե հավատար, թե ընդմիշտ բաժանվում է իր եջանկությունից։ Անաստվածությունը ոչ մի տեսակետից պիտանի չէ նաև պատերազմի ժամանակ, որովհետև ռազմի դաշտում անհավատը շատ ավելի է հակված վախկոտության և նահանջի, քան հավատացյալ զինվորը։ Կրոնը դատողություններ է անում` հիմնվելով երկնային կարգավորության, տիեզերքի օրենքների վրա։ Նա տեսնում է բնության ներդաշնակությունը, կենդանիների սքանչելի բնազդները և դրանց համապատասխանությունը մարդու հետ։ Անաստվածությունը, սակայն, ձեզ տալիս է միայն շփոթեցնող բացատրություններ, բնության մեջ նա տեսնում է անկարգություններ, հրաբուխներ, վնասակար անասուններ, դիմում է սողուններին և միջատներին, որպեսզի Աստծո դեմ ապացույցներ հայթայթի իր համար։
Այսօր շատ գիտնականներ ապացուցելու համար, որ մարդուն Արարիչը չի ստեղծել, երկար տարիներ շարունակ հնադարյան կապկանման մարդու կմախքներ են որոնում` իրենց կարծիքները հաստատելու համար։ Եվ որքան զավեշտալի է այս իրողությունը. բազմաթիվ մարդիկ Աստծուն փնտրելու փոխարեն կապիկ են փնտրում։ Կրոնը խոսում է միայն մարդու մեծության և գեղեցկության մասին։ Կրոնն իր փաստարկները վերցնում է հոգու զգայությունից, կյանքի ամենաքաղցր զգացումներից` որդիական հարգանքից, ամուսնական սիրուց, մայրական գորովից, մինչդեռ անաստվածությունը ամեն ինչ վերածում է անասնական բնազդի։ Այդ է պատճառը, որ երկնայինի վերաբերյալ ստեղծագործությունները արմատապես տարբերվում են երկրայինով տարված մարդկանց ստեղծագործություններից։ Այսպիսին են նաև նկարները։ Այն նկարները, որոնք թեև պատկերում են սրբերին, բայց միևնույն ժամանակ մեծ նպատակ ունեն ցույց տալու մարդկային մարմնի գեղեցկությունը մեզ բոլորիս զարմացնում են իրենց հիացնող ոճով, բայց չեն հուզում, ինչպես մանրա-նկարները կամ սրբանկարները, որոնք աղոթքի ժամին առանց մեր ուշադրությունը շեղելու մեր մտքերը միանգամից բարձրաց-նում են դեպի հոգևորը։

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը aram Մեդալի հակառակ երեսը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունը
Հաջորդ նյութը Qahanayi bari gorc ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Orhnutyan masin
Քրիստոնեական

Օրհնելու և օրհնության մասին

31 Մայիսի, 2017
Ьлкегенгт 12
Քրիստոնեական

Կա­րե­լի՞ է համ­բու­րել նոր մկրտվածին

19 Մայիսի, 2020
Axotqi zorutyun e1465462142208
Քրիստոնեական

Աղոթքի զորությունը

9 Հունիսի, 2016
Divaharutyun
Քրիստոնեական

Կանոններ դիվահարների համար

13 Դեկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?