Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin B ugherdz
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Published: 31 Դեկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,

 Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինվորներին, եկեղեցիներում աղոթքի համախմբվածներին, տոնական սեղանների շուրջ հավաքված Մեր բոլոր զավակներին:

 Նոր տարվա սեմին գոհություն ենք հայտնում Աստծուն, որ անցնող 2018 թվականին խաղաղ պահեց մեր հայրենիքը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին, օրհնեց բարիքով, արդար վաստակով և ձեռքբերումներով՝ ազգային ու եկեղեցական կյանքում: Գոհություն ենք առ Աստված բարձրացնում նաև, որ մեր ժողովրդի ազգասեր ոգու և ողջամտության շնորհիվ խաղաղ ընթացք ունեցան քաղաքական զարգացումները մեր երկրում, և մենք այսօր 2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով:

 Ամեն նոր տարի նոր սկիզբ է, որը լի է նորի ակնկալությամբ, ավելի լավի ու կատարյալի ձգտումով: Նոր տարվա հետ կապում ենք այն ամենը, ինչը կուզենայինք բարեփոխել, կարգավորել և շուտով տեսնել մեր նպատակների իրականացումը: Բարեփոխումների պահանջը և քաղաքացիական նախանձախնդրությունը, որ առկա են այսօր մեր կյանքում, անկասկած, բարի արդյունքներ պիտի բերեն, առավել խնամք, առավել ջանք ու ձգտում՝ ամրապնդելու հիմերը իրավական պետության, արդար, օրինահարգ հասարակության, շենացնելու մեր երկիրը և համայն ազգային կյանքը: Սա է մեր ուղին, որը հաստատուն պիտի պահենք՝ միշտ հիշելով, որ Հայաստանի զարգացումը և հզորությունը ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է և պայմանը Արցախի ապահովության և Սփյուռքի կենսունակության:

 Սիրելիներ, այս պահին, երբ բարի սպասումների հետ մեր մտահայացքը ուղղված է գալիքին, մեր ծրագրերին ու անելիքներին, հայրական հորդորով փոխանցում ենք ձեզ մեր Տիրոջ կենարար պատգամը. «Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ. ԺԵ 17): Մեր կյանքը իմաստավորվում է տերունապատվեր սիրո առկայությամբ: Որտեղ սերն է, այնտեղ հավատն է զորանում, այնտեղ հույսն է առատանում, համերաշխությունը արդարությամբ ու բարի գործերով պտղաբերում: «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. ԺԳ ),- ասում է առաքյալը: Այո՛, այն թթխմորի նման աճում է, դառնում կորով, անդուլ ջանք, հանձնառություն, որոնցով պիտի ապահովվի մեր կյանքի վերընթացը:

 Այս մտորումներով և հոգու ուրախությամբ պատգամում ենք մեր բարեպաշտ ժողովրդին՝ սիրով ու լավատեսությամբ, միմյանց աջակից շարունակել ապրել ու գործել և նվիրյալ ջանքեր ներդնել ի զորացում հայրենի մեր երկրի և հոգևոր ու ազգային մեր կյանքի:

 Մաղթում ենք խաղաղություն աշխարհին, խաղաղություն՝ մեր հայրենիքին, անսասանություն՝ մեր պետականությանը, շնորհառատ օրհնություն՝ աշխարհասփյուռ ազգիս հայոց և բոլոր ժողովուրդներին: Թող 2019 թվականը ուրախություն բերի մեր ընտանիքներին և առաջընթաց ու ձեռքբերումներ՝ մեր կյանքին:

Շնորհավոր նոր տարի:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունվարի 1† Գշ. ԲԿ. Գ օր Ս. Ծննդեան պահոց
Հաջորդ նյութը S. Cnund 2 Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

GHKH
Նորություններ

«Հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է»․ Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությունը

1 Սեպտեմբերի, 2023
Ghukas avetaranchi masunq1
Նորություններ

Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն

2 Հունիսի, 2020
IMG 3021 copy
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունն Ավագ շաբաթվա վերաբերյալ

6 Ապրիլի, 2020
24 20
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայից ժողով (նկարներ)

24 Մայիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?