Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin b 14
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Published: 7 Ապրիլի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում մեր մայրերին, քույրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց:

Զատկական սրբարար և շնորհանորոգ այս օրերին տոնախմբում ենք Սուրբ Ավետման պանծալի հիշատակը՝ մեր Սուրբ Եկեղեցիների խորաններից խնդրելով Աստվածածին Սուրբ Կույսի բարեխոսությունը մեր ողջ ժողովրդի և մասնավորապես մայրության ուրախությանը սպասող կանանց համար: Երկու հազար տարիներ առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը Տիրոջ հրեշտակից խոնարհաբար ընդունեց մարդկության Փրկչին ծնունդ տալու աստվածային պատգամը՝ ասելով. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը»: Սուրբ Կույսի աստվածասիրության, Տիրոջ հանդեպ աներեր հավատքի բարի օրինակն ունենալով՝ պատմության ընթացքին մեր մայրերն ու քույրերը չեն ընկրկել դժվարությունների առաջ և Աստվածամոր պես ընդունել են Տիրոջ աղախինը լինելու մեծ օրհնությունը: Մեր մայրերն իրենց քաջարի զավակներին մշտապես սնել ու կրթել են իրենց սիրո մեջ շաղախած հավատքով, հայրենասիրությամբ, արիությամբ և անձնազոհությամբ:

Սիրելի մայրեր և քույրեր, Ավետման տոնի բարի լուրը մեր սրտերում՝ աղոթք ենք վերառաքում առ բարին Աստված, որպեսզի Երկնավորը իր օրհնության ներքո պահպանի ձեզ և ձեր զավակներին քաջառողջ ու երջանիկ: Մեր մաղթանքն է, որ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ առ մեր Տերը հավատի և նվիրվածության, ընտանիքի և հայրենիքի հանդեպ ձեր սիրո ջերմությամբ հասակ առնեն մեր ժողովրդի զավակները:

Թող Տերը առատացնի ձեր շնորհները և օրհնի ու պահապան լինի ձեզ ձեր կյանքի բոլոր օրերում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. ամեն:

Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 142 Եկեղեցականների նոր նշանակումներ
Հաջորդ նյութը 08 1 «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշան շնորհվեց Գագիկ Հարությունյանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

avar 24.01
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն (նկարներ)

24 Նոյեմբերի, 2022
07.10.02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն ու օրհնությունն է բերել բուժվող զինվորներին

7 Հոկտեմբերի, 2020
Haxarcin vanq
Նորություններ

Գողացել են Հաղարծին վանական համալիրի գանձանակը

29 Հուլիսի, 2013
Avartachar 06
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ ճեմարանի մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն (նկարներ)

20 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?