Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin katoghikos 231
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Published: 28 Մայիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետության հաստատման հիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրության, հավատքի, միասնականության ոգով հաղթանակելու օրինակը: Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր, որը պանծացումն է մեր ժողովրդի ազատատենչ ու հերոսական մաքառումի, մայիսյան հերոսամարտերում հայոց բանակի, աշխարհազորի և զինվորյալ հոգևորականների անձնուրաց պայքարի գնով ձեռք բերված փառավոր հաղթանակի։

Այսօր նաև մեր խոնարհումն ենք բերում երջանկահիշատակ Գևորգ Ե Հայոց Հայրապետին, ով իր աննկուն կեցվածքով, խրոխտ խոսքով զորացրեց ոգին հայոց քաջերի և անուրանալի վաստակ ունեցավ հաղթանակների կերտման լուսավոր գործում։ Մայիսյան հերոսամարտերում գերագույն ջանքերով պաշտպանելով հայրենիքը՝ մեր ժողովուրդը երկարատև դադարից հետո վերականգնեց ազգային պետականությունը, որին նվիրեց իր բոլոր ուժերը, իր զավակների կյանքը՝ իրագործելու վաղնջական իր բնօրրանում ազատ ապրելու իրավունքը և խաղաղ զարգանալու տեսլականը:

Սիրելիներ, մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի և ազգային մեր նվիրական իղձերի իրականացման։ Վստահ ենք, որ բազում դժնդակ օրեր հաղթահարած մեր ժողովուրդը հայրենասեր ոգով, միաբան ջանքերով կհաղթահարի նաև մեր ազգի ու երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները՝ բարձր պահած անկախ պետականության դրոշը, հավատարիմ` քրիստոնեական արժեքներին, մեր հայրերի առ Աստված սրբազան հավատքին:

Աղոթում ենք և հայցում, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահի ու պահպանի աշխարհը համայն, հայրենի մեր երկիրը և զորակից լինի մեր ժողովրդին՝ նորանոր հաջողություններ արձանագրելու ազգային ու հայրենական մեր անդաստանում։

Աստծո ողորմությունն ու շնորհները թող մեզ հետ լինեն և բոլորի` այսօր և միշտ. ամեն:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Yot u qarasuq Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը
Հաջորդ նյութը Arshak Eps Khachatryan «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

18 02 03
Նորություններ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ, տեսանյութ)

18 Փետրվարի, 2020
19.09
Նորություններ

Բացվեց Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքը (նկարներ)

19 Հունիսի, 2017
Geghard145
Նորություններ

Դուրս բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Ուղիղ

5 Ապրիլի, 2020
26 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?