Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Zatik 21.04.2019 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Published: 21 Ապրիլի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Յարեաւ Աստուած եւ ցրուեցան ամենայն թշնամիք Նորա»

(Ժամագիրք):

Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

 Սուրբ Հարության տոնի ուրախությունն է համակել մեր հոգիները, Հարության հաղթական բերկրանքն է ամենուր՝ մեր շուրջը, մեր եկեղեցիներում, ընտանիքներում, քրիստոնյա ողջ աշխարհում, նաև՝ բնության զարթոնքի մեջ: Քրիստոս հաղթական ելել է փակված քարանձավից, և հրեշտակը Նրա հարության ավետիսն է հնչեցնում թափուր գերեզմանից: Փրկչի հաղթանակով փշրվել են մեղքի ու մահվան կապանքները, բացվել են դռները երկնքի արքայության և մարդկանց ընծայվում է աստվածային շնորհը՝ ժառանգելու հավիտենական կյանքի անգին պարգևը. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11.25-26):

 Քրիստոսով հարության և հավիտենական կյանքի ուղին սկսվում է այս աշխարհից, մարդու կյանքի վերափոխումից, մեղքի ու չարիքների մերժումից, դեպի սրբություն ու կատարելություն ընթացքից: Արդարև, որտեղ բաց են մարդկային հոգիները Քրիստոսի Հարության լույսի առջև, այնտեղ ցրվում ու նահանջում են խավարները աստվածամերժ չարահնար խորհուրդների, մոլորեցնող գաղափարախոսությունների, բաժանումների ու բևեռացումների, անհանդուրժողականության, թշնամության ու պառակտումի, և հաստատվում են համերաշխություն ու միաբանություն, հավատարմություն, սրբություն, սեր և ուրախություն: «Աստված հարություն առավ, և ցրվեցին Նրա բոլոր թշնամիները»,- օրհնաբանում է ժամասացը:

 Աշխարհի խաղաղության, հասարակության բարօրության, մարդկության ներդաշնակ գոյակցության, ընտանիքների ամրության և ամենայն բարիքի հակառակ են այն ընթացքները, որոնք մերժում են Քրիստոսով նորոգությունը և գերի դարձնում կյանքը մեղքին, ենթարկում աղավաղումների ու կործանման:

 Քրիստոսի Հարության ավետիսը հրավեր է ամենքին՝ ապրելու Փրկչի պարգևած շնորհներով՝ որպես նոր մարդ, ինչպես պատգամում է առաքյալը. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփ. 4.22-24): Հավատալ Քրիստոսի Հարությանը և Քրիստոսով մեր հարությանը ու մեր կյանքի վերափոխմանը, նշանակում է ոչ միայն հաղթանակ տանել մեղքի, մոլությունների ու մոլորությունների դեմ, այլև սիրով համակվել ամենքի հանդեպ՝ մերժելով արդարության, արժանապատվության  և ամենայն մարդկայինի ոտնահարումները, տարածել հոգատարություն ու համընդհանուր հաճություն, ինչպես Քրիստոս, «որ եկավ և փրկեց բոլոր արարածներին» (Շարական): Հարության շնորհն ընդունած քրիստոնյայի կյանքում տեղ չունեն ագահության, անիրավության, ատելության, բռնությունների և Աստծո պատվիրանները անտեսող այլ դրսևորումները, որոնք մեղքից ու մահից Քրիստոսի պարգևած ազատության մերժումն են և վերացնում են բարին ու բարիքը մարդու, ընտանիքի, երկրի կյանքից: Ազատությունը տրված է բարին ընտրելու և ո՛չ թե չարիքի  ու սանձարձակությունների պատրվակ դարձնելու համար (հմմտ. Ա Պետ. Բ 16): Հիրավի, հարության շնորհի ժառանգորդ լինելը արտահայտվում է ապրելակերպի, գործերի, ոչ միայն անձնական ու ընտանեկան, այլև հանրությանը, ազգին, մարդկությանը բերած օգտակարության ու ներդրումի մեջ: Այս ճանապարհով է պայծառանում և արդյունավորվում հավատքը, առատանում հույսը, հաստատվում եղբայրասիրությունն ու միասնաբար առաջընթացի ուղին:

 Քրիստոսի չարչարանքներն ու Հարությունը հանուն մեզ, հանուն ողջ մարդկության՝ աստվածային անսահման սիրո արտահայտությունն են: «Նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլև Նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար (Բ Կորնթ. 5.15): Սերը, սիրելիներ, անձնակենտրոն չէ, իրենը չի փնտրում (Ա Կորնթ. 13.5), արտահայտվում է միմյանց հանդեպ նվիրվածությամբ և հիմքն է ծաղկումի, վերելքի, հարության: Այս է այն կարևոր պատգամը, որ Փրկիչ մեր Տերը փոխանցում է մարդկանց Իր օրինակով: Տիրոջ Հարությունն ինքնին համընդհանրության, հավաքականության ու միաբանության խորհուրդն է բերում աշխարհին: Քրիստոս բոլորին բերեց իր ծառայությունը, այդպես էլ մենք ապրենք միմյանց հանդեպ սիրո ու ծառայանվիրումի, նախանձախնդրության ու հանձնառության ոգով: Այս գիտակցությամբ է, որ ի զորու պիտի լինենք դիմագրավել մեր պետական ու համազգային կյանքի դժվարությունները, լուծել մեր առջև ծառացած խնդիրները, ամրապնդել ընտանիքները, անսասան պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքը, աշխարհասփյուռ ազգային մեր կյանքը: Մեր ժողովուրդը, որ ընդունել է Քրիստոսին որպես իր Փրկչի, և առ Տերը սիրով ու հավատարմությամբ հառնել պատմության արհավիրքներից, այսօր էլ այդ հավատքով, այդ զորությամբ պիտի շարունակի կերտել իր հաղթանակներն ու ձեռքբերումները: Արդ, սիրելիներ, Քրիստոսի էջքով սրբագործված մեր երկրում և համայն մեր կյանքում հարատև պահենք Քրիստոսի Հարության լույսն ու զորությունը և շարունակ նորոգվենք մեր Փրկչի  պարգևած շնորհով: Այսպես մենք կարող կլինենք միասնաբար ընթանալ դեպի հզոր հայրենիքի նորակերտում, դեպի նոր հորիզոնները մեր կյանքի՝ փաստելով, որ մենք Քրիստոսով հարուցյալ ժողովուրդ ենք, Քրիստոսի ժողովուրդն ենք, Աստծո սեփական ժողովուրդն ենք:

 Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության ցնծալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ իրենց ծառայության արգասավորման մաղթանքով: Հայրապետական օրհնությամբ ողջունում և ամենայն բարյաց Մեր մաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն: Սուրբ Հարության շնորհաբեր տոնի առիթով Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին:

 Սուրբ Հարության շնորհառատ այս օրը աղոթում ենք, որ աշխարհում հրաշագործեն Փրկչի Հարության շնորհները, մարդիկ նորոգվեն կյանքի, խաղաղության, միասնության բարի ձգտումներով ու իրագործումներով և լինեն մեկ ընտանիք աստվածային օրհնության ներքո: Ընտանիքին նվիրված այս տարում վերստին հայցում ենք, որ Քրիստոսի Հարության լույսով պայծառանան ու ամրանան ընտանեկան մեր հարկերը՝ լի սիրով, համերաշխությամբ ու երջանկությամբ: Թող Տերն Իր անսահման սիրո մեջ պահպանի մեր ժողովրդին և անշեջ պահի հարության լույսն ու ուրախությունը մեր սրտերում, մեր երկրում ու համայն աշխարհում:

 Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Chrag. 20.04 2019 3 Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
Հաջորդ նյութը Zatik 21.04.2019 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Gevorg eps Saroyan 741
Նորություններ

«Ձեր նվիրումը, անկոտրում կամքն ու ոգու համառությունը միայն այսօրվան չի ծառայելու, այն հավիտենական ներշնչման աղբյուր պիտի դառնա սերունդների համար» Տ. Գևորգ եպս. Սարոյան

22 Հոկտեմբերի, 2020
Ter Vahram 12
ՀարցազրույցներՆորություններ

Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է

11 Ապրիլի, 2020
Garegin B 245
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՈՒՂԵՐՁԸ

9 Մայիսի, 2022
garegin 2 2
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում

14 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?