Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13 4 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդը մատուցեց եպիսկոպոսական ուխտի Պատարագ (նկարներ)
Նորություններ

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդը մատուցեց եպիսկոպոսական ուխտի Պատարագ (նկարներ)

Published: 13 Մայիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում եպիսկոպոսական ուխտի Պատարագ մատուցեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը, ով նախորդ օրը ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի արժանացել էր եպիսկոպոսական ձեռնադրությանն ու օծմանը:

 Պատարագին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավոր հայորդիներ:

 Դանիել Սրբազանն իր քարոզում մասնավորապես նշեց, որ եպիսկոպոսական կոչումն արտակարգ պատիվ է և միևնույն ժամանակ բացառիկ ծանր լուծ և պարտականություն` լինելու հոգևոր տեսուչը թեմում ծառայող  հոգևորականների և հովիվը Տիրոջից իրեն վստահված հոտի:

 Սրբազանը, անդրադառնալով հոգևորականի կոչման և Աստծո կողմից ընտրված լինելու գաղափարին, ընդգծեց, որ ամեն օր պիտի հաստատի իր ընտրությունն Աստծուց, ամեն օր, ամեն ժամ պետք է գործադրի և գիտակցի այդ կարևոր կոչումը, որպեսզի կարողանա աստվածահաճո իր առաքելությունը հաջողել:

 «…Սակայն, սիրելիներ, ես միակը չեմ, որ նոր կոչում ունեմ, միակը չեմ, որ ընտրվել եմ Աստծու կողմից: Ամեն մեկը կոչում ունի, ամեն մեկն ընտրված է Աստծու կողմից, ամեն անձ, որ մկրտության ավազանի մեջ կնքվել է, արդեն ընտրված է Աստծու կոմից: Այդ անձն այդ վայրկյանից հատուկ կոչում ունի իր այս երկրավոր կյանքի մեջ, որովհետև մկրտության խորհրդով է, որ Հիսուս իբրև հայր, մեզ ասում է՝ դու ես իմ սիրեցյալ զավակը,  դու իմ ժառանգորդն ես, դու օծյալ ես, դու քրիստոնյա ես և մեր մկրտության ժամանակ Աստված վկայում է` ասելով՝ ես կուզեմ, որ դու ինձ հետ լինես միշտ և հավիտենապես: Ահավասիկ, ինչ մեծ կոչում է սա:

 …Ահավասիկ, դուք էլ ինձ հետ պետք է հաստատեք այդ կոչումը, պետք է հաստատեք այդ ընտրված լինելը, պետք է հիշեք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, որ դու ընտրված ես, որ դու կոչում ունես հետևելու մեր Տիրոջը, ժառանգելու այն խոստացած բարիքները, որ կան մեր առջև», — ասաց Դանիել եպիսկոպոսը:

 Սրբազանը խոսեց նաև վտանգների մասին` ընդգծելով, որ անձը կսայթաքի, կձախողի և կընկնի մեղքի մեջ, եթե մոռանա իր ընտրված լինելը, իր պատկանելիությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Աստծու զավակ լինելը: «Եվ ի՞նչ է մեղքը, եթե ոչ մոռանալ, թե ո՛վ ենք մենք, ո՛վ ենք մենք որպես զավակները Հայ Եկեղեցու՝ սրբալույս Մյուռոնով օծված քրիստոնյաները», — հաստատեց պատարագիչ Սրբազանը:

 Վերջում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդը հավատավոր հայորդիներին հորդորեց հավատարիմ մնալ Աստծու կողմից ընտրված լինելու կոչմանը` սրբազան Պատարագի արարողությանը մասնակցելով, Քրիստոսի կենդանարար Մարմնին ու Արյանը հաղորդվելով, անձնազոհ ծառայություն բերելով, իր նմաններին օգնության ձեռք մեկնելով, կարիքավորներին ու հիվանդներին խնամելով:

 Ս. Պատարագի ավարտին ուխտավորները մեկ անգամ ևս հնարավություն ունեցան շնորհավորելու Սրբազան Հորը եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով ու ստանալու նրա հայրական օրհնությունը:

13 4 1 13 4 2 13 4 3 13 4 4 13 4 5 13 4 6 13 4 7 13 4 8 13 4 9 13 4 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 13 3 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայից ժամանած պատվիրակությանը (նկարներ)
Հաջորդ նյութը Injevsk 6 Իժևսկում կատարվել են եկեղեցական անօրինական արարողություններ (Թեմի արձագանքը)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

05 Gitajoghov
Նորություններ

Միջազգային գիտաժողով՝ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի առիթով

5 Հոկտեմբերի, 2016
6 2 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը (նկարներ)

6 Դեկտեմբերի, 2019
7 rd dari ekegheci
Նորություններ

Վերաօծվեց Ջրառատի 7-րդ դարի Սուրբ Մինաս եկեղեցին (տեսանյութ)

3 Դեկտեմբերի, 2019
Nrnorhneq
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

29 Դեկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?