Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
AMN Hovnan arkhepiskop 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի գրական ժառանգությանը նվիրված երեկո Լոս Անջելեսում
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի գրական ժառանգությանը նվիրված երեկո Լոս Անջելեսում

Published: 6 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մեր օրերի ստեղծագործող անվանի հոգևորականներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի գրական 30-ամյա գործունեությանն էր նվիրված դեկտեմբերի 2-ին առաջնորդարանի Արմեն Համբար սրահում անցկացված գրական երեկոն։ Դեռևս 1988-89 թթ. տպագրելով իր անդրանիկ ժողովածուները՝ Հովնան սրբազանը հետագա տարիներին ստեղծագործել ու հրատարակել է տարբեր ժանրերի՝ անվանապես 80 և ավելի գրքեր։ Պատկառելի այդ ժառանգությունը վերլուծելու և արժևորելու նպատակ ուներ երեկոն, որին մասնակցում էին հոգևոր, գրական շրջանակները ներկայացնող գործիչներ, հավատացյալ հայորդիներ։

 Հանդիսավար Տ. Վազգեն Քահանա Մովսեսյանն իր բացման խոսքում հիշեցրեց, որ դեռևս Էջմիածնում ուսանելու տարիներին Հովնան Սրբազանն աչքի է ընկել գրական ձիրքով, գրքի հանդեպ ակնածանքով, և դա դրսևորվեց հետագա ողջ գործունեության ընթացքում։

 Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացվեցին Հովնան Արք.-ի ստեղծագործություններն ըստ ժանրերի։ Դոց. Նորայր Պողոսյանը կանգ առավ Սրբազանի քարոզխոսական երկերի վրա։ «Փունջ մը քարոզներ» և այլ վերնագրերով քարոզներում, սկսած 1980 թ. անդրանիկ քարոզից, հեղինակը կարևորել է հատկապես ընտանիքի, հայրենիքի, Ս. Էջմիածնի թեմաները՝ հավատքի հետ միախառնված։ «Արցախի նահատակ հերոսները ճշմարիտ հետևորդներն են Քրիստոսի», գրում է Հովնան Սրբազնն իր քարոզներում։ Իսկ մեր հավատքի տան մասին բանաձևում է՝ «Այսօր առանց Ս. Էջմիածնի ի սպառ կը կորսուի հայ իրականութիւնը»։ Քարոզների ամենից հիմնական թեման հաւատքով շարունակ նորոգվելու, քրիստոնեական պատգամներով զրահավորվելու միտքն է։

 Հայկ Մադոյանը նրկայացրեց Հովնան Սրբազանի խորհրդածությունները, որ ներքին տրամաբանությամբ ընթերցողին առաջնորդում է հոգևոր զարգացման հանգրվաններով՝ միշտ նպատակ ունենալով հոգևոր իմաստավորումն ու աճը։ Հեղինակի երկերից քաղված մեջբերումները ուղակցեցին ունկնդրին այդ ճանապարհով։

 Սերգեյ Առուստամյանը ներկայացրեց հեղինակի անգլիալեզու երկերը։ Ամերիկյան հողում հատկապես կարևորվում են դրանք, քանի որ մեր հայրենակիցների մի ստվար մասը բավարար չափով չի տիրապետում մայրենիին, և անգլերեն գրականությունը գալիս է լրացնելու նրանց հոգևոր պաշարը։ Դրանց մեջ քիչ չեն մանուկներին ուղղված երկերը։

 Հովնան Սրբազանի ստեղծագործությունների մի առանձին ու գեղարվեստական ճյուղ է մանրապատումները, որոնք ներկայացրեց Տիրան Ավագյանը՝ ունկնդրին առաջնորդելով Սրբազանի մանկությունից մինչև առաջնորդության տարիների խոհերը։ Որպես հոգևորական հայ միջավայրից աճելու լիարժեք պատմություն է այդ կենսագրությունը, և հեղինակը մշտապես խոհերի ու հուշերի ձևով գրի է առել կյանքի կարևոր պահերը ու փոխանցել ընթերցողին։

 Քարոզխոսական ու գրական երկերից զատ, Հովնան Սրբազանը ստեղծել է նաև բազմաթիվ աղոթագրքեր։ Դրանք գալիս են լրացնելու մեզ հայտնի աղոթագրքերը, որ սեղանի գիրք են բազմաթիվ հավատացյալների համար։ Հովնան Սրբազանի աղոթագրքերը ներկայացրեց Մաշտոց Չոպանյանը։

 «Ես գրող չեմ, իմ սիրած զբաղմունքն է պարզապէս։ Եթէ այն օգուտ տայ՝ գոհ պիտի ըլլամ», մի առիթով ասել է Հովնան Արք.-ը, և երեկոյին իր խոսքում հավաստեց, որ գրելու մղումը ինքնաբուխ է, ամեն պահի ծնվող խորհրդածությունները ընթերցողին հոգևոր սնուցում տալու հիմնական նպատակ, կյանքի անցողիկ արժեքների փոխարեն հոգևորը մատուցելու դեր ունեն։ Սրբազանը շնորհակալություն հայտնեց երեկոյի կազմակերպիչներին ու ներկաներին։ Պետք է ասել, որ ելույթ ունեցողները նաև նշում էին Հովնան Սրբազանից ունեցած նոր գրքերի ակնկալիքները, անգամ առաջարկներ էին հնչում այդ մասին։

 Անմիջական գրական մթնոլորտ էր թևածում միջոցառման ժամանակ։ Այն հայ երաժշտության կատարումներով զարդարեց Պետրոսյան տրիոն։ Երեկոյի հանձնախմբի կողմից Սրբազանին նվիրվեց հատուկ գրիչ՝ ստեղծագործական եռանդն անսպառ պահելու և նոր երկեր գրելու բարեմաղթանքով։ Միջոցառումը շարունակվեց հյուրասիրութամբ, որ պատրաստվել էր Ս. Ղևոնդյանց Տիկնանց միության ջանքերով։

Նորայր Պողոսյան
Բանասիր. Գիտ. թեկնածու, դոցենտ
Լոս Անջելես

AMN Hovnan arkhepiskop 1 AMN Hovnan arkhepiskop 2 AMN Hovnan arkhepiskop 3

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 6 1 1 Ուղերձ Հայաստանի գրողների միության 85-ամյակի առիթով
Հաջորդ նյութը 6 2 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

xach masunq
Նորություններ

Տերունական խաչի մասունքը Խաչվերացի տոնին դուրս բերվեց Մայրավանքից. օրհնվեց աշխարհի չորս ծագերը

17 Սեպտեմբերի, 2017
Hripsimyanc kuyser 5
Նորություններ

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

5 Հունիսի, 2023
Hanrayin Zaqaria
Նորություններ

Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

11 Փետրվարի, 2019
Mughni 14.02
Նորություններ

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը` Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում (նկարներ)

14 Հունվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?