Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
T. Vaham Meliqyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կքննարկեն տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցը. Տեր Վահրամ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կքննարկեն տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցը. Տեր Վահրամ

Published: 5 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոգևոր առաջնորդների յուրաքանչյուր հանդիպում միտված է խաղաղության շուտափույթ վերահաստատմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմանը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:

 Տեր Վահրամն ընդգծեց, որ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման նպատակը մեկն է՝ քննարկել տարածաշրջանային խնդիրները և խաղաղության վերահաստատման հարցը:

 «Ուղերձը մեկն է՝ խաղաղության անհրաժեշտությունը, տարածաշրջանի լիաժեք զարգացումը և ժողովրդի համերաշխ գոյակցությունը տարաշածարջանում: Նույնն է նաև հանդիպման օրակարգը», — նշեց նա:

 Դիտարկմանը, թե ի՞նչ դեր կարող է խաղալ հոգևորականությունը քաղաքական կոնֆլիկտների լուծման հարցում և արդյոք նրա ձայնը լսելի է քաղաքականության մեջ, Տեր Վահրամը նկատեց, որ հարցը ոչ թե քաղաքականության մեջ լսելի լինելու խնդիրն է, այլ հետագա երկխոսությունների համար համապատասխան մթնոլորտի ստեղծումը:

 «Եթե մեր ժողովրդի մեջ միմյանց նկատմամբ չձևավորվի հանդուրժողական ոգի, ապա հակամարտությունը պիտի շարունակվի դարեր: Այդ ոգու ձևավորումն է կարևոր: Դրա առկայության պայմաններում է հնարավոր գտնել լուծումներ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հոգևոր առաջնորդների դերակատարությունը հենց այս ոլորտի մեջ է, ոչ թե ներազդեցություն ունենալ կամ լծակներ գործադրել քաղաքական որոշումների կայացման վրա, այլ ձևավորել միջավայր և մթնոլորտ, որ երկու կողմերն էլ ինքնաբերաբար հակված լինեն գնալ երկխոսության՝ գիտակցությամբ, որ վճռվում է տարածաշրջանում և մեր ժողովրդի կյանքում խաղաղության վերհաստատման հարցը», — ասաց Տեր Վահրամը:

 Վերջինս ընդգծեց, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել, եթե շարունակ թշնամանք և ատելություն սահամանվի: Նրա խոսքով՝ թեև այսօր պարբերաբար հնչում են ռազմատենչ հայտարարություններ, բայց անգամ նման պայմաններում հոգևոր առաջնոդների հանդիպումը կարևոր է, որպեսզի նախ հայկական կողմն իր հերթին հոգևոր մակարդակի վրա հնչեցնի իր մտահոգություններն ու ուղերձները:

 Դիտարկմանը, թե արդյոք նույն խաղաղության կոչով իր երկիր կվերադառնա Ալլահշուքյուր Փաշազադեն, Տեր Վահրամն ընդգծեց, որ տարբեր իրավիճակներ են եղել, իսկ թե այս անգամ ինչ ուղերձներով կվերադառնա Ադրբեջան Փաշազադեն, պարզ կլինի օրեր անց:

 Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Համայն Ռուսիո Պատրիարքի գլխավորությամբ տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը:

Աղբյուր՝ www.aysor.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 04.09.17.03 «Սայաթ -Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը՝ առաջին անգամ Եւրոպայում, Շուէդիոյ մայրաքաղաք Սթօքհոլմում
Հաջորդ նյութը 06 5 Ղպտի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

CHragaluyc ughigh
Նորություններ

Ս. Հարության ճրագալույցի պատարագ. ուղիղ հեռարձակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնից (11.04.2020)

11 Ապրիլի, 2020
01.05.2021.02
Նորություններ

Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը (նկարներ)

18 Մայիսի, 2021
Khachverac 15
Նորություններ

Խաչվերացի թափորը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

11 Սեպտեմբերի, 2022
0804
Նորություններ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

24 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?