Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HEHEM 07.04
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին (նկարներ)

Published: 7 Հուլիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հուլիսի 5-10-ը Հայաստանում անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին։
Ուխտագնացությունը կազմակերպվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:
Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը, ներկայացրեց ուխտագնացության ծրագիրը և տեղեկացրեց, որ համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 150 երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Ներկաներին ողջունեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ արձանագրելով, որ եկեղեցասեր երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են ու այսօր եկել են վերանորոգվելու Սուրբ Էջմիածնի խորհրդով և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։
Այնուհետև երիտասարդներին իր պատգամը փոխանցեց Հայոց Հայրապետը՝ ուրախություն հայտնելով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորհրդանշական է համահայկական ուխտագնացության խորագիրը՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր», քանի որ այս տարի լրանում է Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը:
«Սուրբ Էջմիածինը Աստծո շնորհն է և պարգևը, որ սնուցել է մեր ժողովրդին հավատք, որով և կերտվել է հայի ինքնությունը, նկարագիրն ու ոգին, ազգային և հոգևոր ողջ արժեհամակարգը»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ հայ ժողովրդի զավակները կարողացել են դիմագրավել իրենց առջև ծառացած բոլոր դժվարություններն ու փորձությունները։
Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է հանուն հավատի և հայրենիքի պայքարել տարատեսակ մարտահրավերների դեմ, ինչպիսիք են համաշխարհայնացումը, հոգևոր, բարոյական օտարամուտ արժեքները, Արցախի շրջափակումը, հայրենյաց սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և ազգի անվտագային խնդիրները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ուխտավոր երիտասարդներին, որ յուրաքանչյուրն իր երկրում իր ձայնը բարձրացնի արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների կանխարգելման համար։ Հայոց Հովվապետը պատգամեց հայորդիներին, որ չթերագնահատեն իրենց կարողությունները և երիտասարդական ավյունով ջանքեր գործադրեն ի խնդիր հայրենիքի զորացման ու շենացման և ի նպաստ կարիքի մեջ գտնվող ազգի զավակների։ Նորին Սրբությունն ուխտավորներին հորդորեց նաև անխաթար պահել ազգային, հոգևոր ու բարոյական արժեհամակարգը, ինչպես նաև մեր հայրերից ժառանգած ավանդություններն ու սրբությունները։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ուխտագնացության կազմակերպիչներին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, երիտասարդական միությունների հետ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և հայրենաշեն ծրագրերին աջակցելու համար։
Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց թեմակալ բոլոր առաջնորդներին, ովքեր քաջալերում, խրախուսում և հովանավորում են եկեղեցասեր երիտասարդաց միությունների եկեղեցանպաստ առաքելությանը:
Վերջում Հայոց Հայրապետը ուխտավոր հայորդիներին մաղթեց, որ Տերն ունկնդիր լինի նրանց խնդրանքներին և նորոգի ու զորացնի նրանց ուխտը։

HEHEM 07.01 HEHEM 07.02 HEHEM 07.03 HEHEM 07.04 HEHEM 07.05 HEHEM 07.06 HEHEM 07.07 HEHEM 07.08 HEHEM 07.09 HEHEM 07.10 HEHEM 07.11 HEHEM 07.12 HEHEM 07.13 HEHEM 07.14 HEHEM 07.15 HEHEM 07.16 HEHEM 07.17 HEHEM 07.18 HEHEM 07.19 HEHEM 07.20

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Havitenakan kyanq1 Ինչո՞ւ ենք Պայծառակերպության տոնը Վարդավառ կոչում
Հաջորդ նյութը Kalkata 4 Հայրապետական այց Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Bukharest qnnarkum 4
Նորություններ

Բուխարեստում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը և արցախահայերի սոցիալական կացությանը

15 Նոյեմբերի, 2023
15.06
Նորություններ

Նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը (նկարներ)

19 Հունիսի, 2022
27 1 2
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

27 Փետրվարի, 2021
Berlin157
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ

19 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?