Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
02.06.2021 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյանին

Published: 2 Հուլիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց նորաօծ Տ․ Աթանաս աբեղա Սարգսյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հայր Աթանասը վերջերս է արժանացել քահանայական կոչման Գանձասարի վանքում և քառասնօրյա պահեցողության շրջանն անցկացրել Դադիվանքում։

Հանդիպման սկզբում Վրթանես եպիսկոպոսը ներկայացրեց Հայր Աթանասին՝ անդրադառնալով Հայր Սուրբի ծառայությանը նախ ՀՀ Զինված ուժերի Հոգևոր Առաջնորդությունում և ապա Արցախի թեմում: Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծեց, որ Հայր Աթանասն իր ծառայությամբ մշտապես արդարացրել է հոգևոր առաջնորդի սպասելիքները և ամենուրեք արժանացել հարգանքի ու բարձր գնահատանքի։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրական իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց Հայր Աթանասին ձեռնադրության և անդրանիկ պատարագի մատուցման առիթով։ Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց երիտասարդ եկեղեցականին Դադիվանքում դժվարին պայմաններում նվիրյալ ծառայության և դրսևորած բարձր պատասխանատվության համար։
Վեհափառ Հայրապետը Արցախի թեմի առաջնորդի հետ զրույցում անդրադարձ կատարեց Դադիվանքում բնակվող եկեղեցականների ծառայության պայմաններին, վանքի հոգևոր առաքելությանը և ուխտավորների այցելություններին խոչընդոտող հանգամանքներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում առկա դժվարությունները կհարթվեն:
Վերջում Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ Աթանաս աբեղային՝ մաղթելով ամուր հավատ և բեղուն հոգևոր սպասավորություն ի փառս Աստծո և ի պայծառություն Հայոց Եկեղեցու։
02.06.2021 4 02.06.2021 3 02.06.2021 2 02.06.2021 1
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 29 1 9 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի սաներին
Հաջորդ նյութը Tachar salahatak Ընթանում է Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի սալահատակի նորոգումը (տեսնայութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

52642987 411196472961576 5298950424387125248 n
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆԻ ՎԱԽՃԱՆՄԱՆ ԱՌԻԹՈՎ

20 Փետրվարի, 2019
11 3 1
Նորություններ

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

12 Ապրիլի, 2020
ghkh 07.03.2022.13
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

7 Մարտի, 2022
28 6 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարարին

29 Մայիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?