Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HEHM uxt 13
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին (նկարներ)

Published: 8 Հուլիսի, 2022
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ
Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրապետական օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից:

Հուլիսի 6-10-ը անցկացվելիք համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 200 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտագնացության ծրագիրը, հայցեց Հայոց Հովվապետի օրհնությունը:
Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Կ․Պոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Երազ Չաղլայանը և Գերմանիայի հայոց թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Արշամ Արզումանը։
Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ուրախությամբ ընգծեց, որ աշխարհասփյուռ հայորդիները համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ գոտեպնդվելու և շարունակելու եկեղեցանվեր ու հայրենանվեր իրենց առաքելությունը:
Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով հայրենիքի տարբեր կողմերից և աշխարհասփյուռ հայ համայնքներից երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց Հովնան սրբազանին և Հայր Թովմային եկեղեցասեր երիտասարդության հետ տարվող նախանձախնդիր աշխատանքների համար։
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց՝ համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ընհատված այս գեղեցիկ ավանդույթի վերականգնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդները միատեղվել են հայրենիքի և Եկեղեցու հանդեպ ունեցած սիրով, որով պիտի շարունակեն իրենց ընթացքը՝ նպաստ բերելով հայրենի կյանքի վերազարթոնքին և հայրենիքի զորացմանն ու լուսավոր ապագայի կերտմանը:
Դիմելով երիտասարդ հայորդիներին՝ Նորին Սրբությունը հորդորեց առավելագույնս հաղորդ դառնալ հայրենի իրականությանը, հետպատերազմյան մարտահրավերներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե վհատության և հուսալքության պատճառ պիտի լինեն, այլ հարկավոր է նորովի գոտեպնդվել՝ աղոթքով ու գործով միասնաբար լծվելու բոլոր խնդիրների հաղթահարմանը։
Իր խոսքում Նորին Սրբությունն ուխտավոր հայորդիներին բարեմաղթեց Աստծու զորակցությունը՝ անձնական և համայնքային կյանքում նոր ձեռքբերումների և հաջողությունների հասնելու համար, որոնց արգասիքները կծառայեցնեն հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կյանքում իրենց ներգրավվածությանը, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավմանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ներկաներին:
HEHM uxt 1 HEHM uxt 2 HEHM uxt 3 HEHM uxt 4 HEHM uxt 5 HEHM uxt 6 HEHM uxt 7 HEHM uxt 8 HEHM uxt 9 HEHM uxt 10 HEHM uxt 11 HEHM uxt 12 HEHM uxt 13
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arecmtyan temi ukhtavorner 8 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը Ughapar ekeghecinner 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմազմակերպության գործադիր տնօրենին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Pahqi ugherdz 175
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

27 Փետրվարի, 2022
Dania baregortsakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

20 Մարտի, 2023
Garegin B sh
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նախագահին

21 Մայիսի, 2017
Rusastani tem
Նորություններ

Մոսկվայում ավարտվեց հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը (տեսանյութ)

19 Նոյեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?