Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց բուժումից վերադարձած զինվորականներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց բուժումից վերադարձած զինվորականներին

Published: 27 Օգոստոսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ հինգ զինծառայողների, որոնց վերջույթների պրոթեզավորումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ կազմակերպվել էր Հնդկաստանում:

Հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորականները ստացել են անհրաժեշտ բուժումը և վերադարձել հայրենիք՝ պատրաստակամորեն շարունակելու իրենց ծառայությունն ազգին և հայրենիքին: Սրբազանը նաև հավելեց, որ վիրավոր զինվորներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող աջակցության այս ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում նախատեսված է պրոթեզավորել տասնվեց զինվորականի:

Երիտասարդ սպաներն ու զինվորները խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց բուժումը Հնդկաստանում կազմակերպելու  համար՝ ընդգծելով, որ իրենց առավել ուժ և զորություն է հաղորդում այն իրողությունը, որ Հայոց Եկեղեցին հայ զինվորականի կողքին է իր աջակցությամբ: Նրանք մասնավոր գոհունակությամբ նաև հաստատեցին իրենց նկատմամբ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում դրսևորված ջերմ հյուրընկալությունը:

Այնուհետև Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպաններին, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով և բուժման արդյունավետությամբ:

«Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեզ և մեր Հայոց բանակի զինվորներին: Ազգը սիրում և գնահատում է իր զինվորներին և պատրաստ է ամեն հանձնառության հանուն ձեզ և Հայոց բանակի», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արձանագրելով, որ ցուցաբերվող զորակցությունը նվազագույնն է, որ Մայր Աթոռը կարող է անել հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ նվիրական պարտքը կատարելու ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորականների համար:

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հպարտ է նման արի զավակներով, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի: Իր շնորհակալությունը հայտնելով հայորդիներին իրենց քաջարի ոգու և հայրենասիրության համար` Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Մայր Աթոռը պիտի շարունակի իր օգտակարությունը բերել մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորներին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց զինվորներին, նաև աղոթեց, որ  որևէ հայորդի հարկադրված չլինի իր կյանքը վտանգել հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

27 1 27 2 27 3 27 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 142 Նոր նշանակումներ
Հաջորդ նյութը 1996 Ս․ Գրիգոր Լուսաւորիչը և Ս․ Էջմիածինը հայ գեղարվեստուական գրականութեան անդաստանում. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

08 2
Նորություններ

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ (նկարներ)

8 Սեպտեմբերի, 2017
Araratyan tem
Նորություններ

Հայտարարություն Արարատյան Հայրապետական թեմի կողմից

10 Ապրիլի, 2019
Petrvari 11in Surb Sargis
Նորություններ

Սուրբ Սարգիս Զորավարի տոնին երիտասարդների օրհնություն և զինվորների պարգևատրում

4 Փետրվարի, 2017
garegin b ef321
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ

9 Մայիսի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?