Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Bako sahakyan 245
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի վաստակյալ նախագահին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի վաստակյալ նախագահին

Published: 22 Մայիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է հղել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահ Բակո Սահակյանին։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում Ձեր գործունեության ավարտին առիթ ունենք դրվատանքով անդրադառնալու Ձեր անձնվեր հանձնառություններին, հանուն Արցախի զորացման Ձեր գովարժան իրագործումներին:

Արցախյան ազատամարտի տարիներին Դուք հոգու կանչով համալրեցիք կամավորների բանակը՝ պաշտպանելու հայրենյաց հողը: Ստանձնելով կարևոր պաշտոններ Պաշտպանության Բանակում և ուժային կառույցներում՝ նշանակալի ավանդ բերեցիք Արցախի փառավոր հաղթանակի կայացմանը: Տարիների Ձեր վաստակի գնահատանքով արցախահայությունը Ձեզ վստահեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնը, որը Դուք ընդունեցիք որպես մեր ժողովրդին ավելիով ծառայելու աստվածաշնորհ հնարավորություն՝ ձեռնամուխ լինելով Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, հայրենի երկրի հզորացմանն ու շինությանը։

Մեզ համար մեծագույն ուրախություն են եղել Հայրապետական Մեր այցելությունները Արցախ, որոնց ընթացքում գոհունակությամբ հաղորդ ենք դարձել Ձեր հայրենասեր ու ազգասեր ոգուն, զգացել աննվազ նախանձախնդրությունը՝ բազմապատկելու ազատագրական պայքարի հաջողությունները՝ հանուն առավել լուսավոր ապագայի: Գոհունակություն է նաև հաստատել, որ Դուք՝ որպես Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, մշտապես զորակցություն եք բերել Արցախի թեմի առաքելությանը, սատարել հնամենի մեր վանքերի նորոգությանն ու եկեղեցիների կառուցմանը՝ ի խնդիր արցախահայության հոգևոր կյանքի վերազարթոնքի», — ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրության մեջ:

Հայցելով Տիրոջ մշտական խնամքն ու զորակցությունը տիար Բակո Սահակյանին՝ Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նա իր կարողություններն ու տարիների փորձառությունը կշարունակի ներդնել հանուն աստվածապարգև մեր հայրենիքի առավել շենացման ու պայծառության:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Sevani Astvacamor patker «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին
Հաջորդ նյութը Erjankutyun arak Երեք եղբայր հանդիպեցին երջանկությանը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ghazanchecoc Shushi
Նորություններ

Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում

14 Նոյեմբերի, 2020
Sanahin
Նորություններ

Այն, ինչ տեղի է ունեցել Սանահինի վանական համալիրի տարածքում, դատապարտելի է և անթույլատրելի. Վահրամ քահանա Մելիքյան

19 Հուլիսի, 2017
Ashkatanq
Նորություններ

Մայր Աթոռը աշխատանքի է հրավիրում

10 Օգոստոսի, 2022
30 2
Նորություններ

Նյու Յորքի Ս․ Վարդան եկեղեցում նշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 17-րդ տարեդարձը (Նկարներ)

31 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?