Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներին (նկարներ)

Published: 28 Հոկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի  գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և ՀԱԸ ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի:

Հանդիպմանը Եզնիկ արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության Հայաստան այցի նպատակները և երկու կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` մասնավորապես նշելով, որ հյուրերն այս օրերին այցելել են տարբեր սրբավայրեր, ծանոթացել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին և առաջիկա օրերին մասնակցելու են «Քայլող Ավետարան» ծրագրին և ժեստերի լեզվով թարգմանված Աստվածաշնչի երրորդ տեսասկավառակի շնորհանդեսի արարողությանը:

Այնուհետև Նորին Սրբությանը ողջունեց և գահակալության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորեց նաև տիկին Էվա Թոմին՝ երախտագիտությամբ անդրադառնալով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության օգտաշատ ծառայությանը տարբեր ծրագրերի միջոցով Սուրբ Գրքի տարածման գործում: Տիկին Թոմին իր ուրախությունն արտահայտեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ ձևավորված գործակցության առիթով` նշելով, որ սա արդեն իր երրորդ այցելությունն է Հայաստան:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Կարևորելով Աստվածաշնչային ընկերությունների դերն ու առաքելությունը Աստծո խոսքի տարածման հարցում՝ Վեհափառ Հայրապետը ողջունեց այն սերտ գործակցությունը, որը ձևավորվել է Շվեյցարիայի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունների միջև, որի արդյունքում իրագործվել են բազմաթիվ աստվածահաճո նախաձեռնություններ: Այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես բարձր գնահատեց «Աստվածաշունչը ժեստերի լեզվով» և Քայլող Ավետարան» ծրագրերը, ինչպես նաև  Մայր Աթոռի կառույցների և թեմերի հետ համագործակցաբար Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Ի դեմս ներկաների, Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Միացյալ Աստվածաշնչային ընկերություններին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին շարունակել ընդլայնել համագործակցությունը և նպաստել օգտակար ծրագրերի իրականացմանը` հաստատելով, որ Սուրբ Գրքի և աստվածաշնչյան պատվիրանների վրա պետք է խարսխվի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքը, որպեսզի այն լինի պտղաբեր և խաղաղ:

28 1 28 2 28 3 28 4 28 5 28 6 28 7 28 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Husahatutyun Առակ հուսահատության մասին
Հաջորդ նյութը 28 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատվիրակությանը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

garegin b ef321
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին

23 Մայիսի, 2017
11 2 2
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ պարգևաբաշխություն

11 Հոկտեմբերի, 2016
Hovakim Srbazan
Նորություններ

Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը

26 Հունիսի, 2015
6 2 1
Նորություններ

Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

6 Փետրվարի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?