Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Joghovurdnweri hogevor miasnutyun 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահին

Published: 22 Մարտի, 2023
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ փ․գ․դ․ Վալերի Ալեքսեևին։
Հանդիպմանը հիմնադրամի նախագահը, ուրախություն հայտնելով վերստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցի առիթով, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց անցած տարիների ընթացքում հիմնադրամի արձանագրած ձեռքբերումները և առաջիկա անելիքները։ Այս կապակցությամբ պրն․ Վ․ Ալեքսեևը տեղեկացրեց նաև ԱՊՀ երկրներում 2023 թվականը ռուսաց լեզվի տարի հռչակման առիթով հիմնադրամի կողմից ծրագրվող միջոցառումների, ի մասնավորի «Ռուս գրողները և ուղղափառությունը» տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսի վերաբերյալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահին, գնահատանքով անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը, որն ուղղված է քրիստոնյա ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային կապերի ընդլայնմանն ու զորացմանը, հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, Եկեղեցիների հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանը սատարելուն։ Նորին Սրբությունը ողջունեց նաև ներկայացված ծրագրերը, որոնք պիտի նպաստեն փոխճանաչմանը և ժողովուրդների միջև մշակութային կապերի սերտացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկրների և ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին։

Joghovurdnweri hogevor miasnutyun 1 Joghovurdnweri hogevor miasnutyun 2

 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը GHX skizb 13 Հայտարարություն Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ
Հաջորդ նյութը Bagrat srbazan245 Ապաշխարություն. մեկնում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Bagrat Galstyan 578
ՀարցազրույցներՆորություններ

Որեւէ մեկը չի որոշելու, թե Կաթողիկոսն ինչ կերպով մասնակցի հանրային կյանքին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)

17 Ապրիլի, 2020
Masnavor aghotq 6
Նորություններ

Կատարվեց մասնավոր աղոթք խաղաղության և Հայոց բանակի համար (նկարներ)

15 Սեպտեմբերի, 2022
Hayr Serovbe vrd.
Նորություններ

Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը

16 Հունվարի, 2018
Dprocakanner 11
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց դպրոցականներին

4 Մայիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?