Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
1 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը

Published: 1 Նոյեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Եվրոպայի ու Ֆրանսիայի մարմնի ղեկավար Նադիա Գործունյանի։

 Հանդիպման սկզբում տիկին Նադիա Գործունյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատվիրակությունը, որի կազմում էին շուրջ երեք տասնյակ հայ և օտարազգի անդամներ եվրոպական 15 երկրներից և Ռուսաստանից` ներառյալ լրագրողներ և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստան այցելության նպատակը։

 Ողջունելով հայ եւ օտարազգի հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վեհափառ Հայրապետը երախտագետ սրտով իր օրհնությունը փոխանցեց ներկաներին, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ժամանել են Հայաստան իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին, նաև իրենց երկրների ուշադրությանը հանձնելու  արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության համար մղվող պայքարը։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ կողմից իրականացվող հերթական հայրենանվեր ձեռնարկի առիթով՝ դժվարին այս օրերին կարևորելով համազգային համախմբվածությունը և բոլոր այն քայլերը, որ ուղղված են աշխարհում բարձրացնելու իրազեկվածության աստիճանը հանուն արդարության և Արցախի ինքնորոշման մղվող պայքարի վերաբերյալ։

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ներկաներն առաքելություն ունեն միջազգային հանրությանը ճշմարիտ լույսի ներքո ներկայացնելու այն մարտահրավերները, որոնց միջով այսօր անցնում է արցախահայությունը ազատ ու անկախ ապրելու կամարտահայտության պատճառով, այն ավերը, ցավն ու տառապանքը, որ պատճառվում են ցեղասպան Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի զինված ուժերի և վարձկան ահաբեկիչ գրոհայինների կողմից՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, բնակավայրերը, բժշկական, մշակութային և կրոնական հաստատություններն ու կառույցները։

 Նորին Սրբությունը վերահաստատեց, որ հայ ժողովրդի այս պայքարը արժանապատվության ու գոյության պահպանման պայքար է։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Արցախի ժողովրդի ազատ կյանքի իրավունքը պաշտպանելու միակ ճանապարհը Արցախի միջազգային ճանաչումն է։ Այս առումով Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ներդրվող ջանքերը՝ ռազմական գործողությունների կասեցման և հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծման համար։ Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ անցնող շաբաթներին սփյուռքի տարբեր համայնքներում կազմակերպված զորակցության միջոցառումներին՝ վերստին ընդգծելով կենաց-մահու այս մարտում աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման անհրաժեշտությունը։

 Հանդիպման ընթացքում Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը Նորին Սրբությանը փոխանցեց Փարիզի քաղաքապետի և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի զորակցությունը, ինչը Վեհափառ Հայրապետի կողմից ընդունվեց երախտագիտությամբ և փոխադարձ բարեմաղթանքներով։

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին այս ժամանակահատվածում Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկված քայլերին, մասնավորաբար վիրավոր զինվորականների, զոհված զինվորականների ընտանիքների հոգեխնամությանը, առաջնագծում գնդերեցների ծառայությանը, տեղահանված արցախցիներին ապաստանների ապահովմանը և Արցախին ցուցաբերվող աջակցությանը։

1 1 1 2 1 3 1 4 1 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel eps. 365 Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Հաջորդ նյութը 02.01 Մայր Աթոռի երկու միաբան, երեք քահանա Շիրակի թեմից և երկու քահանա Արմավիրի թեմից մեկնեցին Արցախ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

10 3
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015 թ. մրցանակաբաշխությունը (նկարներ)

11 Նոյեմբերի, 2015
10 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին (նկարներ)

10 Հոկտեմբերի, 2018
25 2
Նորություններ

Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին

25 Հունիսի, 2019
Pahq qahana
Նորություններ

Նորաօծ քահանաները՝ պահքի ընթացքում (տեսանյութ)

21 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?