Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21 02 01
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին

Published: 21 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզների տնօրեններին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանի։ Հյուրերին ուղեկցում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

 Հանդիպմանը Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ Մայր Աթոռն իր ավանդն է բերում մատաղ սերնդի դաստիարակության գործում։

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց մանկապարտեզներում մանուկներին ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու կարևորությունը, քանի որ հենց այդ իրողությունն է երաշխավորել հայ ժողովրդի ընթացքը դարերի մեջ, հայորդիներին պարգևել ուժ դիմագրավելու բոլոր փորձություններին և օգնել կերտելու իր սերունդների ապագան։

 Հայոց Հովվապետը կարևոր համարեց, որ ներկա ժամանակներում ևս հայորդիները լինեն իրենց ազգային ավանդույթների ու արժեքների կրողն ու պահապանը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա պահելու ազգային դիմագիծն ու լավագույնս ներկայանալու աշխարհին:

 Իր հերթին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար տիար Կարեն Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և Մայր Աթոռի օժանդակությամբ համայնքում իրականացվող նախաձեռնությունների համար։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց նաև աջակցելու Հայ Եկեղեցու կողմից վարչական շրջանում իրագործվող ծրագրերին։

 Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց մանկապարտեզներում տիրող իրավիճակի, մանուկների կացության և դաստիարակության ընթացքի մասին։

 Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված ուժ ու կարողություն պարգևի մանկապարտեզների տնօրեններին ու դաստիարակներին հայորդիներին ազգային գիտակցությամբ կրթելու և մեծացնելու համար։

21 02 01 21 02 02 21 02 03 21 02 04 21 02 05

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 21 01 06 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սիրիահայ ընտանիքների երեխաների հետ (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin B 2359 Խոր ցավով տեղեկացանք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ Երվանդ Մանարյանի մահվան մասին. Գարեգին Բ Կաթողիկոս

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Paren srbazan 235
Նորություններ

Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար

29 Հոկտեմբերի, 2020
ekexecakan kyanq 09.11
Նորություններ

Եկեղեցական կյանք (30.09.2016)

1 Հոկտեմբերի, 2016
Garegin B 23546
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը (տեսանյութ)

14 Հոկտեմբերի, 2020
07 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին

7 Մարտի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?