Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
EHKH patvirakutyun 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ պատվիրակությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՀԽ պատվիրակությանը (նկարներ)

Published: 19 Սեպտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։

Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ-ին արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Արցախին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի համար:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններին, Արցախում ստեղված հումանիտար աղետին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ինչպես և միջազգային ատյանների կայացրած վճիռների ու հնչեցրած կոչերի անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի քաղաքականության անարգել իրագործման։

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը խոսեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի մասին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների ու զոհվածների աճյունների հայտնաբերման գործընթացներում։

Իր հերթին Դր․ Ջերրի Պիլեյն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց նպաստը բերելու արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը։

ԵՀԽ Գլխավոր քարտուղարի հարցին ի պատասխան՝ Հայոց Հովվապետը լուսաբանություններ տվեց նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։

EHKH patvirakutyun 1 EHKH patvirakutyun 2 EHKH patvirakutyun 3 EHKH patvirakutyun 4 EHKH patvirakutyun 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Tachar 674 Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը
Հաջորդ նյութը Mayr Ator 397 Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

21 2 3
Նորություններ

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2021
21 1
Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2017
Mayr Ator 28
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

14 Դեկտեմբերի, 2022
Grqeri shnorhandes 1
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ (նկարներ)

30 Հունիսի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?