Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
18 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

Published: 18 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի անդամ Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի ատենապետ պրն. Կարեն Նազարյանի։
«Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար պրն. Բենգ Յեոնն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 21 երկրից Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակության շուրջ 40 անդամներին, որոնք հաջորդող օրերին Երևանում գումարելու են իրենց հերթական ֆորումը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում Հայոց Հովվապետի հետ հանդիպելու և Ս. Պատարագին մասնակցելու համար:
Այնուհետև հյուրերին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Հայրապետը։ Նորին Սրբությունը, ներկայացնելով Խաչվերացի խորհուրդը, նշեց, որ այս տաղավար տոնին եկեղեցու յուրաքանչյուր անդամ անդրադարձ է կատարում Քրիստոսի փրկագործությանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ ներկաները, մասնակցելով Ս. Պատարագին, կհամակվեն աղոթքով և հաղորդ կդառնան օրվա խորհրդին։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց կազմակերպության անդամներին իրենց նվիրյալ և օգտաշատ ծառայության համար, որն իր բարի պտուղներն է տալիս թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց նաև Հայոց Եկեղեցու և «Վորլդ Վիժըն»-ի միջև կրթական և սոցիալական ոլորտներում ձևավորված սերտ գործակցության առիթով։ Հայոց Հովվապետը նաև խոսեց «Վորլդ Վիժըն»-ի աշխատանքներում ընդգրկված Արժանապատիվ Տ. Պարյուր քահանա Ավետիսյանի և պրն. Կարեն Նազարյանի նվիրյալ ծառայության մասին։
Հանդիպման ավարտին ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ջերմ հյուրընկալության և Հայրապետական օրհնության արժանանալու համար։
Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

18 1 18 2 18 3 18 4 18 5 18 6 18 7 18 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xachverac 981 Խաչվերացի տոնին Հայոց Հայրապետը անդաստանի կարգ կատարեց և խաղաղություն խնդրեց աշխարհի համար (տեսանյութ)
Հաջորդ նյութը 19 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Sasnashen surb Vardan
Նորություններ

Վերին Սասնաշեն գյուղում օծվեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին (նկարներ)

14 Նոյեմբերի, 2019
04.09.17.03
Նորություններ

«Սայաթ -Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը՝ առաջին անգամ Եւրոպայում, Շուէդիոյ մայրաքաղաք Սթօքհոլմում

4 Սեպտեմբերի, 2017
Kargaluyc hogevorakan
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը

27 Մարտի, 2017
Nrnorhneq 2020
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն

30 Դեկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?