Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին (նկարներ)

Published: 14 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանի:

 Տեր Հուսիկ քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ վիրահայերի ուխտագնացության նպատակը Մայր Աթոռի սրբությանն ու զորությանը հաղորդակցվելն է ու Ամենայն Հայոց Կաթողիկոսից հայրական օրհնություն ստանալը:

 Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ողջունելով Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առաջնորդելու նախաձեռնությունը: Նորին Սրբությունը կարևորեց հայրենիքից հեռու բնակվող հայորդիների այցելությունները Հայաստան և հաղորդ դառնալը պատմական սրբավայրերին, ժողովրդի ապրելակերպին, հոգսերին ու ձեռքբերումներին, որպեսզի լիցքավորված և զորացած վերադառնալով իրենց օջախները՝ նրանք ավելի նախանձախնդրությամբ լծվեն ազգային և հայրենական կյանքի շինությանը:

 Գարեգին Երկրորդ Հայրապետը փաստեց, որ քանիցս հովվապետական այցով եղել է Վրաստանում և ականատեսը դարձել վիրահայերի զորավոր հավատքին, որի շնորհիվ նրանք կարողացել են պահպանել և աշխույժ պահել իրենց ազգային, հոգևոր և մշակութային կյանքը: Հայոց Հովվապետը հորդորեց ուխտավորներին չընկրկել ծառացած դժվարությունների առջև, այլ զորացած նախնիների հավատքով շարունակել արարել և ստեղծագործել ի պայծառություն հայոց կյանքի և Վիրահայոց թեմի:

 Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

 Վերջում Նորին Վեհափառությունը հայորդիներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խաղաղության մեջ:

13 1 13 2 13 3 13 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kiraki orva xorhurdy Կիրակի օրվա խորհուրդը
Հաջորդ նյութը 14 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արմավիրի թեմի կիրակնօրյա դպրոցների սաների հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Arshak eps. 745
Նորություններ

Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին․ Արշակ սրբազան

28 Մայիսի, 2024
20 1 10
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին (նկարներ)

20 Հունիսի, 2018
13.10.01
Նորություններ

Պարգև Սրբազանն այցելել է «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցի ու աղոթել խաղաղության համար

13 Հոկտեմբերի, 2020
Joxov 2
Նորություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

20 Սեպտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?