Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vatikani petqartughar 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի պետքարտուղարին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի պետքարտուղարին

Published: 12 Հուլիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը։
Ողջունելով Սուրբ Աթոռի պետքարտուղարին հայոց հոգևոր կենտրոնում՝ Նորին Սրբությունը կարևորեց վերջինիս այցը տարածաշրջան և իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ի նպաստ ներդրվող ջանքերի համար։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Արցախի շրջափակմանը և ստեղծված հումանիտար աղետին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, կարևորեց միջազգային հանրության գործնական միջամտությունը՝ կասեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հարձակողական գործողությունները և պաշտպանելու արցախահայության ինքնորոշման իրավունքը։
Իր հերթին պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինը Հայոց Հովվապետին փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները՝ ընդգծելով, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը Երևանում կնպաստի Վատիկանի և Մայր Աթոռի միջև փոխգործակցության առավել սերտացմանը։
Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղարը նշեց, որ այն կրում է հումանիտար բնույթ և նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարդինալ Պետրո Պարոլինը նշեց, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ և այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց դժվարին այս շրջանում Սուրբ Աթոռի և Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության ու աջակցության համար, ինչպես նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Ֆրանցիսկոս Պապին։

Vatikani petqartughar 1 Vatikani petqartughar 2 Vatikani petqartughar 3

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը AMN arevelyan temi ughtavorner 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը Gevorgyan 215 «Արթուր Դաբաղյան ԳՀՃ ուսանող» մտացածին անունով հեղինակած հոդվածի առիթով ԳՀՃ տեսչությունը հարկ է համարում նշել

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

DC99EFE9 6AC1 469E 89C9 FE9F640D5099
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)

13 Փետրվարի, 2019
11 2 1
Նորություններ

Միջազգային էկումենիկ կոնֆերանս Բոսեի վանքում

11 Սեպտեմբերի, 2017
Qahanaer e1596095743303
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը

15 Դեկտեմբերի, 2015
18 Yeghiche Gizirian
Նորություններ

Վախճանվել է Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը

18 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?