Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Tavush 11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին (նկարներ)

Published: 27 Դեկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ընդունեց Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ավարտական դասարանների, սոցիալ-կրթական կենտրոնների սաներին, ինչպես նաև Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերի անդամներին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևորականների:
Բագրատ Սրբազանը Նորին Սրբությանն իր խորին շնորհակալությունը հայտնեց այն ուշադրության և հայրական խնամքի համար, որ վերջինս տածում է Տավուշի թեմի նկատմամբ: Տեղեկացնելով Ամենայն Հայոց Հայրապետին թեմում գործող 40 կիրակնօրյա դպրոցների և երկու սոցիալ-կրթական կենտրոնների մասին, ուր հաճախում են շուրջ 2000 երեխաներ` առաջնորդ Սրբազանն ընդգծեց, որ տոների սեմին 353 տավուշեցիներ եկել են Մայր Աթոռ` սնվելու հայոց հավատքի ու ազգային ինքնության ջինջ ակունքից և ստանալու Վեհափառ Հոր օրհնությունները:
Այնուհետև Նորին Սրբությանն ուրախություն պարգևեցին Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերը` կատարելով հատվածներ Ս. Պատարագից և Սուրբ Ծննդյան շարականներ: Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան առանձին պատանիներ:
Այցի առիթով Բագրատ Սրբազանը ներկաների անունից Նորին Սրբությանն ընծայեց ձեռագործ Տերունական աղոթքը և Տավուշ աշխարհի բերքն ու բարիքը խորհրդանշող անուշեղեն:
Ապա երիտասարդներին իր պատգամն ու օրհնությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Ս. Էջմիածին տավուշեցիների ուխտագնացության առիթով, որը շնորհառատ օրհնություններ պիտի պարգևի նրանց և ընդունելի դարձնի վերջիններիս աղոթքներն ու հայցն առ Աստված՝ առատորեն նրանց կյանքից ներս իջեցնելով սեր և խաղաղություն:
Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովրդի զավակները մշտապես պահել են իրենց հավատարմությունը Տիրոջ հանդեպ՝ իրենց կյանքում կենսագործելով տերունավանդ պատվիրանները, կերտելով վանքեր, եկեղեցիներ և խաչքարեր:
«Աղոթեցինք մեր վանքերում, մեր խաչքարերի առջև: Այդ աղոթքով զորացանք, այդ աղոթքով կերտեցինք մեր հաղթանակները, դիմակայեցինք մեր կյանքի բոլոր փորձություններին և քայլեցինք դարերի մեջ, քայլեցինք միշտ հաղթական, ապավինած մեր հայրերի Աստծուն՝ վստահությամբ, որ պիտի կերտենք մեր երազների երկիրը, կերտենք մեր կյանքի լուսավոր օրը և ապրենք շեն ու խաղաղ մեր հայրենիքում»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ հույս հայտնելով, որ տավուշեցիները զորացած Սուրբ Էջմիածին այցով, ուրախ ու գոհունակ սրտով, հոգում զգալով Աստծո զորավոր ներկայությունը, պիտի վերադառնան Տավուշ ու շարունակեն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու իրենց առաքելությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց պատանիներին լավ սովորել ու գիտելիքներ ամբարել՝ դրանք կիրառելու ի պայծառություն և ի բարօրություն հայրենիքի: Նորին Սրբությունը նաև գոհունակություն հայտնեց, որ նրանք կրթվում ու դաստիարակվում հայրենիքի և Աստծո հանդեպ սիրո մեջ` համախմբվելով Հայ Եկեղեցու կամարների ներքո: «Աստծո հետ լինել նշանակում է հզոր լինել, Աստծո հետ լինել նշանակում է երջանիկ կյանքով ապրել, Աստծո հետ լինել նշանակում է Աստծո օրհնության ներքո լինել», — պատգամեց Հայոց Հայրապետը:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Տավուշի թեմի բարեջան առաջնորդ Բագրատ եպիսկոպոսին` նվիրյալ ու անձնդիր ծառայության համար, որի շնորհիվ կերպարանափոխվել է Տավուշ աշխարհը: Վեհափառ Հայրապետը նաև հայցեց Երկնավորից, որ թեմի հոգևոր սպասավորների բարի ջանքերը բազմապատիկ արդյունք տան ի նպաստ Տավուշի ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, որպեսզի կարողանան քայլել Աստծո ճանապարհներով:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված օրհնի Տավուշն իր ժողովրդով և քաջարի զավակներով՝ պահելով խաղաղ ու անվրդով, զարգացման ու առաջընթացի մեջ:

Tavush 1 Tavush 2 Tavush 3 Tavush 4 Tavush 5 Tavush 6 Tavush 7 Tavush 8 Tavush 9 Tavush 10 Tavush 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator dzmer ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հաջորդ նյութը Nvirak Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Նվիրակությունը Հայոց Եկեղեցում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Surb Khach 12
Նորություններ

Սուրբ Խաչի երևման տոնն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում (նկարներ)

8 Մայիսի, 2023
Tachar3
Նորություններ

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ

28 Սեպտեմբերի, 2023
Bishop Serovbe 243
Նորություններ

Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին

8 Նոյեմբերի, 2019
2 1
Նորություններ

Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, քարավեժ ու խեղդամահ չի արվելու, չի գնդակահարվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․

23 Մայիսի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?