Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
19 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորընծա վարդապետներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորընծա վարդապետներին (նկարներ)

Published: 19 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 18-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տ. Սամվել աբեղա Մխիթարյանն ու Հոգեշնորհ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության արարողությամբ, ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ստացան մասնավոր վարդապետության աստիճան:

Օրեր առաջ տեղի էր ունեցել նրանց վարդապետական թեզերի բանավոր պաշտպանությունը: Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել աբեղան պաշտպանության էր ներկայացրել «Մակարավանք» թեմայով թեզը, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Սիփան աբեղան՝ «Արհեստական բեղմնավորում. տեխնիկական նոր միջոցների կիրառությունը և Հայ Առաքելական Եկեղեցին» թեմայով թեզը:

Նույն օրը նորընծա վարդապետներին, առաջնորդությամբ Գերաշնորհ Տ.  Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնելով վարդապետական աստիճան ստացած Հայր Սուրբերին, շնորհավորեց նրանց, ինչպես նաև մասնավոր հայրապետական գնահատանք փոխանցեց Արշակ և Հովնան Սրբազաններին ու վարդապետական հանձնաժողովի բոլոր անդամներին:

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ վարդապետական աստիճանը պարտավորեցնող է և վկայությունն է այն իրողության, որ այդ պատվին արժանացած եկեղեցականն իսկապես տիրապետում է Եկեղեցու վարդապետությանը, կանոններին և դրանց անշեղորեն պահպանման նախանձախնդիր ջատագովն է:

Հայոց Հովվապետը մաղթեց, որ Տերն առավել զորացնի ու արդյունավոր դարձնի վերջիններիս կյանքի ընթացքը և իրենց ծառայանվիրումով մեծ ներդրում ունենան Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բարի անվան առավել բարձրացման ու հավատացելոց հոգիներում սիրո առատացման գործում:

Ապա, Հայր Սուրբերի կրծքերը զարդարելով վարդապետական ակնակուռ լանջախաչով, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ‹‹Պահպանիչ›› աղոթքով արձակեց երկու վարդապետներին:

19-1 19-2 19-3 19-4 19-5 19-6 19-7 19-8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakan kyanq 17.10.2016 Եկեղեցական կյանք (17.10.2016)
Հաջորդ նյութը Mtahogutyun Մտահոգություն… (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

22 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

22 Մայիսի, 2018
Hovvapetakan patarag
Նորություններ

Հայրապետական Ս. Պատարագ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցում (նկարներ)

30 Հոկտեմբերի, 2017
Hagharcni shabat 215
Նորություններ

«Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային մեկշաբաթյա ծրագիրը: Այս տարի սկսվեց օգոստոսի 12-ից (տեսանյութ)

15 Օգոստոսի, 2019
arart storot
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին

19 Մարտի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?