Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
GRIG5962 copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

Published: 18 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախորդ օրը Մայր Տաճարում ձեռնադրված վեց քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Հովնան Սրբազանը Նորին Սրբությանը ներկայացրեց նորաօծ հոգևորականներին և հայցեց Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորանքներն ուղղեց Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանին, Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանին, Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանին, Տ. Հրանտ քահանա Մանուկյանին, Տ. Քերովբե քահանա Բարսեղյանին և Տ. Սերովբե քահանա Պատվականյանին` ուրախություն հայտնելով ձեռնադրության կապակցությամբ:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ հոգևորականների կարիքը մեծ է, և նորաօծները գալիս են լրացնելու դեռևս Հայոց Ցեղասպանության և խորհրդային տարիների հալածանքների հետևանքով առաջացած հոգևոր հովիվների պակասը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ նրանք պետք է շարունակեն նահատակված հոգևորականների առաքելությունը` եկեղեցական անդաստանում իրենց խոնարհ ու նվիրյալ սպասավորությամբ կյանքի կոչելով նրանց իղձերն ու տեսիլքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես նշելով, որ հոգևոր ծառայությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն, ուստի՝ երիտասարդ հոգևոր սպասավորները պետք է իրենց կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ շենացնելով և պայծառացնելով Հայոց Եկեղեցին:

Վեհափառ Հայրապետը հոգևորականներին պատգամեց բարի օրինակ լինել հավատացելոց համար, աստվածասեր, բարեպաշտ և հայրենասեր ծառայությամբ ու կենցաղավարությամբ ուրախություն և մխիթարություն պարգևել հավատավոր ժողովրդին` էլ ավելի բարձրացնելով նաև Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ քահանաներին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

GRIG5884 copy GRIG5886 copy GRIG5894 copy GRIG5926 copy GRIG5941 copy GRIG5962 copy GRIG5966 copy

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 18 12 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 18122017 Եկեղեցական կյանք (18.12.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Getasheni S. Grigor Lusavorich
Նորություններ

Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (տեսանյութ)

9 Դեկտեմբերի, 2019
Mip HAE
Նորություններ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

15 Հուլիսի, 2018
Garegin B Katoghikos 34
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման առիթով

29 Սեպտեմբերի, 2024
khachi ocum
Նորություններ

Ապարանի Սուրբ Խաչ հուշարձանին տեղադրվեց 1719-րդ խաչը (տեսանյութ)

2 Հոկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?