Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Noraots qahananer 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

Published: 28 Օգոստոսի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հուլիսի 16-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ երեք քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի։
Վահան Սրբազանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իր իսկ ձեռամբ քահանայական օծման արժանացած նորընծաներին՝ Արժանապատիվ Տ. Պետրոս քահանա Կադեյանին, Տ. Մովսես քահանա Սահակյանին և Տ. Հակոբոս քահանա Իսահակյանին, ուրախությամբ ընդգծեց, որ վերջիններս պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամն ու օրհությունը:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ նորաօծ քահանաներն իրենց հոգևոր սպասավորությունը սկսում են հայ ժողովրդի համար բարդ ժամանակաշրջանում, երբ առավել կարևորվում է հայ եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը՝ հավատ, հույս ներշնչելու հայորդիներին այս դժվարին փորձությունների միջով անցնելիս, զորացնելու նրանց հավատքը և սերն առ Աստված։
Վեհափառ Հայրապետը հոգևորականներին պատգամեց բարի օրինակ լինել հավատացյալների համար, նվիրյալ և հանձնառու ծառայությամբ ուրախություն և մխիթարություն պարգևել հավատավոր ժողովրդին, իրենց կարողությունները լավագույնս ի սպաս դնել հոգևոր սպասավորության մեջ՝ բարձր պահելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարի համբավը։
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին՝ նրանց ընծայելով «Մաշտոց» ծիսարաններ, ձեռաց խաչեր և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:
Առաջիկա օրերին քահանա հայրերը Նորին Սրբության օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Noraots qahananer 1 Noraots qahananer 2 Noraots qahananer 3 Noraots qahananer 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Sanbigarani avetaran Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը
Հաջորդ նյութը S. Gayane 24 Տեղի կունենա կրթության մշակների օրհնության կարգ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Iraki ughtavorner 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հայոց թեմի ուխտավորներին (նկարներ)

9 Հոկտեմբերի, 2023
Ter Gevorg 57
Նորություններ

«Մտահոգվում ենք և խստորեն դատապարտում նման պահվածքը» Տեր Գևորգ.

16 Հունիսի, 2021
10 4
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման հանդիսությունը

10 Սեպտեմբերի, 2016
Arevelyan temi ughtavorner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

4 Օգոստոսի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?