Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
22 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը (նկարներ)
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը (նկարներ)

Published: 23 Դեկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի:

 Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց երկու կրթական հաստատությունների միջև առկա համագործակցության և դրա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

 Ողջունելով երկու երկրների մանկավարժական համալսարանների միջև ձևավորված սերտ կապերը և դրանց խորացմանն ուղղված քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման գործակցությունը երիտասարդ սերունդների կրթության և դաստիարակության գործում: Իր օրհնությունն ու գնահատանքը բերելով համալսարանների ղեկավարներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ հաստատությունների միջև վերակնքված համագործակցության պայմանագիրը նոր հնարավորություններ կընձեռի համալսարանականներին և կնպաստի երկու համալսարանների կապերի առավել արդյունավորմանը:

 Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նաև փաստեց, որ Մայր Աթոռի կրթական կառույցների և Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների միջև հաստատված է սերտ գործակցություն, ինչը առիթ է տալիս կրթության ու գիտության ապագա մշակներին ծանոթանալու ազգային-եկեղեցական և հոգևոր արժեքներին:

 Իր հերթին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովը ևս կարևոր համարեց երկու համալսարանների միջև համագործակցության պայմանագրի վերակնքումը և հարաբերությունների հետագա զարգացումը: Զրույցի ընթացքում պրն. Լուբկովը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նաև ռուս ժողովրդի կյանքում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ունեցած դերակատարությունն ու ներկայիս գործունեությունը, ինչպես նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ուսումնական հաստատությունների հետ փոխգործակցությունը:

 Հանդիպմանն երկուստեք կարևորվեց երիտասարդ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը, որով ներկայիս մարտահրավերների պայմաններում հնարավոր է անաղարտ պահպանել ազգային-հոգևոր ավանդույթներն ու բարոյական արժեքները: Անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական կապերին և սերտ համագործակցությանը տարբեր ոլորտներում:

22 1 22 2 22 3 22 4 22 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arshak eps 345 Հանդիպում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
Հաջորդ նյութը Hovhannes chekizyan Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

dek 19 25
Նորություններ

ՇԱԲԱԹԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ (ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-25)

24 Դեկտեմբերի, 2016
05.11 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուկրաինայի հայերի միության նախագահին և անդամներին

16 Նոյեմբերի, 2021
nrorhneq
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն

27 Դեկտեմբերի, 2017
Fransayi tem
Նորություններ

Ֆրանսիայի հայոց թեմի հոգևորականների կոչը

17 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?